Դանիելա Պեշտովա
Դանիելա Պեշտովա (չեխ․՝ Daniela Peštová, հոկտեմբերի 14, 1970[1][2], Տեպլիցե, Տեպլիցեի շրջան[2]), չեխ մոդել։ Նրան հայտնաբերել է Madison Modeling Agency–ի տնօրենը։ Պեշտովան ցանկանում էր սովորել քոլեջում, սակայն մոդելային մրցույթին մասնակցելուց և հաղթելուց հետո նա մեկնում է Փարիզ և ստորագրում պայմանագիր Madison–ի հետ, որից հետո մեկնում է Նյու Յորք, որտեղ էլ սկսվում է նրա մոդելային գործունեությունը։ Հայտնի դարձավ, երբ Victoria's Secret–ը նրան ճանաչեց իր առաջին հրեշտակներից մեկը (1997–2002)։
Դանիելա Պեշտովա չեխ․՝ Daniela Peštová | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1970[1][2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Տեպլիցե, Տեպլիցեի շրջան[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | չեխ |
Կրթություն | Gymnázium Teplice? |
Մասնագիտություն | մոդել |
Ամուսին |
ԳործունեությունԽմբագրել
Իր մոդելային գործունեության ընթացքում նա հայտնվել է այնպիսի հայտնի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ GQ, Marie Claire, Cosmopolitan, Glamour, Elle և այլն։ Աշխատել է նաև Sports Illustrated–ի համար և հայտնել է ամսագրի շապիկին երեք անգամ՝ 1995, 2000 և 2006 թվականներին[3]։ Եղել է L'Oréal–ի և Victoria's Secret–ի մոդել։
Անձնական կյանքԽմբագրել
Պեշտովան ամուսնացավ Տոմասո Բուտիի հետ 1995 թվականին։ Սակայն նրանք բաժանվեցին 1998 թվականին։ Նրանց ամուսնության ընթացքում ունեցել են մեկ տղա՝ Յանիկ Ֆաուստոյին (ծնվել է 1996 թվականին)։
Նա ունի աղջիկ՝ Էլլան (ծնվել է հուլիսի 21–ին, 2002) և տղա՝ Փոլը (ծնվել է 2009 թվականին)՝ նրա այժմյան ամուսնուց՝ սլովակ երգիչ Պավոլ Հաբերայի հետ։
Պեշտովային կոչում են «քամելեոն», քանի որ հաճախակի փոխում է իր տեսքը[4]։ Կարողանում է ազատ խոսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն, ինչպես նաև իր մայրենի լեզվով՝ չեխերենով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Czech National Authority Database
- ↑ «SI Swimsuit Collection: Daniela Pestova»։ Time Inc.։ Վերցված է 2008-02-18
- ↑ Pestova's Nickname