Դանիալ Կենժետաևիչ Ախմետով[1] (ղազ.՝ Даниа́л Кенжетайұлы́ Ахме́тов, հունիսի 15, 1954(1954-06-15), Պավլոդար, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ղազախստանի պետական գործիչ, վարչապետ (2003-2007 թթ.), պաշտպանության նախարար (2007-2009 թթ.), Էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) (2011-2014 թթ.), Արևելյան Ղազախստանի մարզի աքիմ (2014 թվականից), Տնտեսագիտության դոկտոր։ Ղազախստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախկին նախագահ (պաշտոնաթող է եղել 2009 թվականի հոկտեմբերի 28-ին[2]):

Դանիալ Ախմետով
 
Կուսակցություն՝ Նուր Օտան և Amanat?
Կրթություն՝ Պավլոդարի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և ռազմական գործիչ
Ծննդյան օր հունիսի 15, 1954(1954-06-15) (69 տարեկան)
Ծննդավայր Պավլոդար, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ղազախստան
 
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Աստանա» մեդալ «Ղազախստանի Հանրապետության անկախության 10 տարի» հոբելյանական մեդալ «Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի 10 տարի» մեդալ «Աստանայի 10 տարի» մեդալ Օտանի շքանշան Նազարբաևի շքանշան և Բարիս շքանշան

Կենսագրություն խմբագրել

Սերվել է կանժիգալի տոհմի արգին ցեղից[3][4]։ Ավարտել է Պավլոդարի ինդուստրիալ ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետը (այժմ՝ Պավլոդարի պետական համալսարան), ինժեներ-շինարարի մասնագիտությամբ։

1976-1981 թվականներին աշխատանքային գործունեությունը սկսել է որպես վարպետ, այնուհետև աշխատել է «Պավլոդարբնակշին » տրեստի տնաշինական կոմբինատում, աշխղեկ։ 1981-1983 թվականներից եղել է «Էկիբաստուզհանքշին» կոմբինատի շինարարական աշխատանքների գծով գլխավոր ինժեների տեղակալ։ 1983-1987 թվականներից եղել է ժողովրդական դեպուտատների Էկիբաստուզի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։ 1991-1992 թվականներին աշխատել է «ԷկիբաստուզԷներգոԲնակԱրդՇին» տրեստի կառավարիչ, 1992-1993 թթ.՝ Էկիբաստուզի քաղաքային վարչության ղեկավար, 1993-1997 թթ.՝ Պավլոդարի մարզի աքիմ (մինչև 1995 թվականը՝ Պավլոդարի մարզային վարչության ղեկավար), 1997-1999 թթ.՝ Հյուսիս-Ղազախստանյան մարզի աքիմ, 1999 թվականի հոկտեմբերից՝ տեղակալ, 2000 թվականի դեկտեմբերից՝ Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ։ Վարչապետի առաջին տեղակալի պաշտոնում համակարգել է արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կոմունիկացիաների, միգրացիոն և ժողովրդական քաղաքականության հարցերը։

2001 թվականի նոյեմբերին նորից նշանակվել է Պավլոդարի մարզի աքիմ[5]։ 2003 թվականի հունիսի 13-ին խորհրդարանի կողմից հաստատվել է Ղազախստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում։ 2007 թվականի հունվարի 8-ին դիմում է ներկայացրել ՂՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ, որն ընդունվել է։ 2007 թվականի հունվարի 10-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 2009 թվականի հունիսի 17-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից[6]։ 2010 թվականի սեպտեմբերի 12-ին նրան նկատել են կորեական ծագումով ղազախ բիզնեսմեն Վլադիմիր Նիի թաղմանը[7]։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին նշանակվել է Էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար)։ 2010 թվականի դեկտեմբերին պարզվել է, որ Ղազախստանի նախկին վարչապետ Դանիալ Ախմետովը, ղեկավարելով էկոլոգիայի և էներգետիկայի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություն, չի ցանկանում վերադառնալ քաղաքականություն, հայտնում է ՂազՏԱԳ գործակալությունը։ Գործակալության տեղեկության համաձայն Ախմետովը բավարարված է կյանքում տեղի ունեցած այդպիսի փոփոխությամբ, քանի որ ավելի շատ ժամանակ է անցկացնում հարազատների և մերձավորների հետ։ Այսպիսով նա վարում է առողջ կենսակերպ և զբաղվում հեծանվասպորտով։ Նախկին վարչապետը հերքում է այն լուրերը, թե իբր ինքը հրաժարականից հետո ցանկացել է ինքնասպանություն գործել[8]։

2011 թվականի դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների մակարդակով որոշում է կայացվում Ղազախստանից Դանիալ Կենժետաևիչ Ախմետովին նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար), որը պետք է համակարգեր էներգետիկ քաղաքականության, բնական մենաշնորհների քաղաքականության, տրանսպորտային փոխադրումների, այդ թվում երկաթուղային տրանսպորտի մատչելիության և սակագների կիրառման և ենթակառուցվածքների հարցերը։ 2014 թվականի նոյեմբերի 11-ին նշանակվել է Արևելյան Ղազախստանի մարզի աքիմ։ Բնակչության շրջանում նա ԲԿՏ համակարգում բարենորոգումներ կատարողի և լավագույն տնտեսվարողի համբավ է վայելել, սակայն տեղական ինտելիգենցիայի որոշ ներկայացուցիչներ նրան մեղադրում էին տարածաշրջանի խիստ ռուսիֆիկացման և հակաիսլամական աշխարհայացքների, պետական ծառայողների մզկիթներ այցելելու արգելքի և կադրային քաղաքականության խստացման հարցերում[9]։

Պարգևներ խմբագրել

  • Օտանի շքանշան (2017)[10]
  • «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ, ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի» շքանշան (2012 թ.)
  • Բարիս 2-րդ աստիճանի շքանշան (2004 թ.)
  • Բարիս 3-րդ աստիճանի շքանշան (1999 թ.)
  • «Աստանա» հուշամեդալ (1998 թ.)
  • «Ղազախստանի Հանրապետության անկախության 10 տարի» հոբելյանական մեդալ (2001 թ.)
  • «ՂՀ խորհրդարանի 10 տարի» մեդալ[11]
  • Բուրժան Մոմիշուլայի 90-ամյա հիշատակի պատվո նշան (20 փետրվարի 2009 թ.)
  • «Աստանայի 10 տարի» մեդալ (2008 թ.)
  • «Պատվո նշան» շքանշան (1986 թ.)
  • «Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում ավանդի համար» 1-ին աստիճանի մեդալ (մայիսի 13-ին 2015 թ. Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհուրդ)[12]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ахметов Даниал Кенжетаевич (ПЕРСОНАЛЬНАЯ СПРАВКА)
  2. «Кто платит — тот и рулит». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  3. «Краеведение». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  4. http://novgaz.com/index.php/2-news/472-семь-опор-и-теней-президента
  5. Указ Президента Республики Казахстан от 13 июня 2003 года № 1109(չաշխատող հղում)
  6. Официальный сайт президента Республики Казахстан(չաշխատող հղում)
  7. «В Алматы похоронили Владимира Ни | Информационный портал ZAKON.KZ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  8. Даниал Ахметов возглавил компанию в сфере экологической энергетики | Интернет-издания «Tengrinews.kz»
  9. «Даниал Ахметов назначен акимом ВКО. Новости Казахстана. Tengrinews.kz». Tengrinews.kz. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  10. Сапарбаева и Ахметова наградили орденами "Отан"
  11. Казахстанская правда(չաշխատող հղում)
  12. Текст решения

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիալ Ախմետով» հոդվածին։