Դայմոնդ Հեդ (հրաբուխ)

հրաբուխ Հավայան կղզիներում

Դայմոնդ Հեդ[1] (անգլ.՝ Diamond Head — ալմաստե կամ ադամանդե գլուխ), հրաբխային կոն, առաջացած Կուլաու հրաբխի ժայթքումից։ Գտնվում է Հավայի նահանգի, Օահու կղզու վրա գտնվող Հոնոլուլու քաղաքի, Վայկիկի[2] շրջանի արևելյան մասում։ Դայմոնդ Հեդ խառնարանը մոտ 200 հազար տարեկան է։ Տեղաբնիկների՝ հավայացիների լեզվով, խառնարանային սարը հայտնի է Լիահի անունով։ Խառնարանն իր անունը ստացել է 19-րդ դարում, երբ մի խումբ անգլիացի նավաստիներ խառնարանի հատակում հայտնաբերեցին փայլուն քարի ձուլակտորներ, ինչը ադամանդի տեղ դրեցին, սակայն հետագայում պարզվեց, որ կրաքարային շպատ է[3]։

Diamond Head East View ^ Eric Tessmer Hawaii - panoramio.jpg
Տեսակլեռ, volcanic landform? և տեսարժանություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՎարչատարածքՀոնոլուլու
ԲԾՄ232 մետր
Հարաբերական բարձրություն170 մետր
Աշխարհագրական տեղադրությունՀավայան կղզիներ և Օահու
Հրաբխային կայանHawaiian Volcano Observatory?

ԵրկրաբանությունԽմբագրել

Դայմոնդ Հեդը հրաբխային կոների, ելքային ալիքների և լավային հոսքերի ամբողջական համալիրի մի մասն է, առաջացել է Կուլաու[4] հրաբխի մի շարք ժայթքումներից։ Հայտնի է որպես Հոնոլուլուի հրաբխային շարք, որը տեղի է ունեցել հրաբխի ձևավորման ու հանգման ժամանակից շատ ավելի ուշ։ Դա հանգեցրել է բազմաթիվ տեղական երկրաբանական գեղատեսիլ վայրերի առաջացման, ինչպիսիք են Պանչբոլ խառնարանը, Հանումա, Կոկո Հեդ և Մանանա կղզին։

ՆկարագրությունԽմբագրել

Դայմոնդ Հեդը շատ ավելի երիտասարդ է, քան Կուլաու լեռնազանգվածի հիմնական մասը։ Չնայած լեռնաշղթան մոտավորապես 2.6 միլիոն տարվա վաղեմություն ունի, փորձագետների մեծամասնության կարծիքով Դայմոնդ Հեդը մոտավորապես 200.000 տարեկան է։ Հրաբուխը վերջնականապես մարեց մոտ 150 000 տարի առաջ։ Ժայթքումը, ինչի արդյունքում առաջացել է խառնարանը, ամենայն հավանականությամբ, կարճատև է եղել և տևել է մի քանի օր[5]։ Փորձագետների կարծիքով, դա հզոր պայթյուն է եղել։ Երբ խառնարանը սկզբնապես ձևավորվել է, ենթադրվում է, որ ծովի մակարդակն ավելի բարձր է եղել, և պայթյունը որոտացել է կորալային խութի վրա։ Խառնարանի առաջացման մեկ այլ գործոն կարող է լինել մագմայից և ստորերկրյա ջրերի փոխազդեցությունը։ Ժայթքման կարճատևությունը բացատրում է նաև կոնի սիմետրիկությունը։ Քանի որ Դայմոնդ Հեդի տեսակը հակված է մոնոգենիկ (միայն մեկ անգամ ժայթքող) լինելուն և երկրաբանները հիմք չունեն սպասելու նոր ժայթքումների։

 
Վայկիկիի համայնապատկերը Դայմոնդ Հեդից

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Кратер Даймонд-Хед»։ www.orangesmile.com։ Վերցված է 2021-02-13 
  2. «Весь мир на ладони. - Рай для чайников, или Пасха на Гавайях - 4»։ archive.is։ 2012-07-14։ Վերցված է 2021-02-13 
  3. «rian_ma: Рай для чайников, или Пасха на Гавайях — 4»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-14-ին 
  4. «National Natural Landmark»։ National Park Service։ Վերցված է 12 December 2012 
  5. chernenok 2012-01-19 11:12:00 Пишет Илья Черников2012-01-19 11:12:00 Илья Черников։ «Hawaii: вулкан Diamond Head»։ chernenok.livejournal.com (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-13