Դամոդարա Մենոն (մալայալամ՝ കെ.എ. ദാമോദര മേനോൻ, հունիսի 10, 1906(1906-06-10), Karumallur Grama Panchayat, Northern Division, Տրավանկոր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - նոյեմբերի 1, 1980(1980-11-01)), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, լրագրող և գրող, Հնդկաստանի անկախության համար պայքարի մասնակից, Մահաթմա Գանդիի կողմնակից։

Դամոդարա Մենոն
մալայալամ՝ കെ.എ. ദാമോദര മേനോൻ
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես, Kisan Mazdoor Praja Party? և Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Maharaja's College? և Government Law College, Thiruvananthapuram?
Գիտական աստիճան՝ իրավունքի բակալավր
Մասնագիտություն՝ գրող, լրագրող, քաղաքական գործիչ և ազատության մարտիկ
Ծննդյան օր հունիսի 10, 1906(1906-06-10)
Ծննդավայր Karumallur Grama Panchayat, Northern Division, Տրավանկոր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր նոյեմբերի 1, 1980(1980-11-01) (74 տարեկան)
Քաղաքացիություն  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Ի ծնե անուն մալայալամ՝ കരുമാലൂർ അച്യുതൻ ദാമോദര മേനോൻ
Ամուսին Leela Damodara Menon?

Կենսագրություն խմբագրել

Դամոդարա Մենոնը ծնվել է 1906 թվականի հունիսի 10-ին Կարումալուրում, Բրիտանական Հնդկաստան՝ ոչ հարուստ ընտանիքում։ Դամոդարայի հայրը մահացել է նրա ծննդից քիչ հետո[1]։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Պարավուրում, բայց ավարտել է Տրիվանդրամում, որտեղ աշխատել է նրա եղբայրը։ 1926 թվականին ստացել է բակալավրի աստիճան, որից հետո տեղափոխվել է Բիրմա (այն ժամանակ ինչպես Հնդկաստանը գտնվում էր բրիտանականան վերահսկողության ներքո և մտնում է Բրիտանական Հնդկաստանի կազմում), որտեղ միջնակարգ դպրոցում սկսել է աշխատել որպես ուսուցիչ։ Այնուհետև Ռանգունի համալսարանում ուսուցիչի դիպլոմ է ստացել և ուղևորվել Բիրմայի հարավ, որտեղ դասավանդել է բարձրագույն դպրոցում։ Դրանից հետո մինչև 1930 թվականը աշխատել է Հնդկաստանի հարավային և կենտրոնական մասերում գտնվող խոշոր քաղաքներում, այդ թվում Կալակաթայում, Բիհարում, Սուրայում, Մումբայում։ Այդ ժամանակ հետաքրքրվել է Հնդկաստանի անկախության մտքով և սկսել է մասնակցել շարժմանը։

1930 թվականին առաջին անգամ ձերբակալվել է բրիտանական կառավարությունների կողմից, որից հետո բանտարկության մեջ է գտնվել Կոիմբատուրում։ 1932 թվականին կրկին ձերբակալվել է վեց ամսով և պահվել Ալիպուրի բատնում։ 1933 թվականին ազատ արձակվելուց հետո որոշել է զբաղվել լրագրությամբ և միաժամանակ ստանալ իրավաբանական կրթություն։ Իրականացրել է այդ երկու մտադրությունները՝ 1935 թվականին իրավունքի բակալավրի աստիճանով ավարտելով Տիրուվանանտապուրամի քոլեջը և 1936 թվականին «സമദർശി» («Սամադարշի») թերթում դառնալով խմբագիր։ Մեկ տարի անց դարձել է «മാതൃഭൂമി» («Մատհրուբհումի») թերթի խմբագիր, որից հետո աշխատել է նրանում 14 տարի, սակայն 1948 թվականին դադարել է լինել գլխավոր խմբագիր[2]։ 1940 թվականին գրել է քաղաքական հոդված, որը վերաբերվում էր Կիրբիի դեպքին։ 1942 թվականին եղել է Հնդկական ազգային կոնգրեսի կոմիտեի քարտուղար՝ ապրելով Տրավանկորում և լինելով քաղաքային խորհրդարանի պատգամավոր։ Իր քաղաքական և լրագրական գործունեությամբ համար, որը կրում էր հակաբրիտանական բնույթ, օգոստոսին կրկին ձերբակալվել է։ Բանտարկության մեջ է մնացել մինչև 1945 թվականի հունիսը։

1945 թվականից մինչև 1957 թվականը կրկին եղել է Կոնգրեսի կոմիտեի քարտուղար, 1955 թվականից՝ առաջին քարտուղար, իսկ 1957 թվականին ընտրվել է Կերալա-Պրադեշում Կոնգրեսի կոմիտեի նախագահ։ 1949 թվականին ընտրվել է Հնդկաստանի ժամանակավոր խորհրդարան։ 1952 թվականից մինչև 1955 թվականը եղել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի պատգամավոր։ 1960 թվականից մինչև 1964 թվականը երկրի երկու կառավարություններում զբաղեցրել է արդյունաբերության նախարարի պաշտոնը[3]։ Պետական ծառայությունից թոշակի է անցել միայն 1978 թվցականի հունիսին։ Գրել է մի քանի գրքեր, այդ թվում ինքնակենսագրություն։

Դամոդարա Մենոնը մահացել է 1980 թվականի նոյեմբերի 1-ին Դելիում՝ 74 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ദാമോദര മേനോൻ — സൗമ്യവും ՛പ്രസന്നവുമായ നേതൃത്വം
  2. «Damodara Menon. K.A. (1906—1980) | Kerala Media Academy». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. KERALA NIYAMASABHA :: K.A.DAMODARA MENON

Արտաքին հղումներ խմբագրել