Երկաթյա շեյխ
Հուսեին Խոսրով Ալի Վազիրի (պարսկերեն՝ حسین خسرو علي وزیری, անգլ.՝ Hossein Khosrow Ali Vaziri, մարտի 15, 1942[3], Թեհրան, Փահլավիների հարստություն), առավել հայտնի Երկաթյա շեյխ (The Iron Sheik) ռինգային անվամբ, ամերիկաբնակ իրանցի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), նախկին օլիմպիական ըմբիշ և դերասան, Իրանի զինված ուժերի նախկին զինվորական, WWE (2005) և NWA փառքի սրահների անդամ (2008)։
Երկաթյա շեյխ The Iron Sheik | |
---|---|
![]() Շեյխը «Big Apple Summer Sizzler» իրադարձության ժամանակ (հունիսի 13, 2009) | |
Իրական անուն | Հուսեին Խոսրով Ալի Վազիրի Hossein Khosrow Ali Vaziri حسین خسرو علي وزیری |
Ռինգային անուն(ներ) | Ալի Վասարի[1] Գնդապետ Մուստաֆա[1] Մեծն արաբ Հուսեին[1] Երկաթյա շեյխ[2] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 1,83 մ[1][2] |
Հայտարարվող հասակ | 117 կգ[1][2] |
Ծննդյան թվական | մարտի 15, 1942 (81 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | Վեռն Գանյե[2] Բիլի Ռոբինսոն |
Դեբյուտ | 1972 |
Կարիերայի ավարտ | 2010 |
Ամուսին | Քերիլ Պատերսոն (1992-այժմ) |
Երեխաներ | 3 դուստր |
Առավել հայտնի է եղել «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպությունում ունեցած ելույթներով, որտեղ որպես գլխավոր հիլ, նվաճել է WWF չեմպիոնական տիտղոսը՝ չորս շաբաթ անց այն զիջելով գլխավոր բեյբիֆեյս Հալկ Հոգանին։ Մեկ անգամ նվաճել է նաև WWF աշխարհի թիմային չեմպիոնական տիտղոսը «Ռեսլմանիայի» անդրանիկ թողարկման ժամանակ (Նիկոլայ Վոլկովի հետ)։
2005 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Երկաթյա շեյխի էջը»։ «Ռեստլինգի առցանց աշխարհ»։ Վերցված է սեպտեմբերի 20, 2008
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Էջը WWE.com կայքում»։ World Wrestling Entertainment։ Վերցված է 2011-03-31
- ↑ Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներԽմբագրել
- ԱՊաշտոնական կայք(անգլ.)
- Էջը WWE.com կայքում(անգլ.)