Դամգան
Դամգան [1] (պարսկերեն՝ دامغان), քաղաք Իրանի հյուսիսում՝ Սեմնանի նահանգում։ Դամգան շահրեստանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Թեհրանից 342 կմ հեռավորության վրա՝ Մաշհադ մայրուղու վրա։ Հայտնի է շատ բարակ պատիճով պիստակի և նուշի առևտրով։
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 21 կմ² | |
ԲԾՄ | 1154 մետր | |
Բնակչություն | 59 106 մարդ (2016) | |
Հեռախոսային կոդ | 0232 | |
Պաշտոնական կայք | damghan.ir(պարս.) | |
| ||
Միջնադարում այն եղել է տարածաշրջանի կարևոր քաղաքը՝ Քումիս (Qumis կամ Qoomes) գավառի մայրաքաղաքը։ Դրանով է անցել Մետաքսի ճանապարհը, որը 1723 թվականին ավերվել է աֆղանների կողմից։ Աղետը վերապրած որոշ մարդիկ նշել են, որ քաղաքում եղել է խոշոր ճարտարապետական հուշարձան՝ Թարիհանե տաճարը (պարսկերեն՝ پرستشگاه تاریخانه), որը նաև անվանել են Թարիհանե մզկիթ (պարսկերեն՝ مسجد تاریخانه)։ Տաճարն առանձնանում էր հսկայական սյուներով և փայտե փորագրված որմնանկարներով, ինչպես նաև 11-րդ դարի երկու մինարեթներով։ Քաղաքից ոչ հեռու գտնվում են հին հունական պոլիսի՝ Հեկատոմփլոսի (անգլ.՝ Hecatompylos, հուն․՝ Ἑκατόμπυλος) մնացորդները։ Դամգանի արևմտյան մասում գտնվում են խոշոր քառակուսի կառույցի ավերակներ՝ միջնաբերդ՝ փոքր սպիտակ շինություններով, որը կոչվում է Մոլուդ Խանե (Molud Khaneh), ինչը նշանակում է «ծննդյան տուն»։ Այստեղ 1772 թվականին ծնվել է Ֆեթհ Ալի շահը։ Թարի Խանեն թերևս ամենահին մզկիթն է Իրանի տարածքում։
Բնակչություն Խմբագրել
Բնակչությունը՝ 59 106 մարդ (2016) կամ 15 849 ընտանիք։ Ազգային կազմում գերակշռում են պարսիկները, իսկ դավանանքայինում՝ շիիթ մահմեդականները։
1986 | 1991 | 1996 | 2006 | 2012 |
---|---|---|---|---|
34 057 | 40 954 | 49 204 | 57 331 | 62 807[2] |
Հայտնի մարդիկ Խմբագրել
- Ֆեթհ Ալի շահ
- Երկաթյա շեյխ
- Մանուչեհրի
Բարձրագույն կրթություն Խմբագրել
- Դամգանի համալսարան
- Դամգանի իսլամական համալսարան