Դախիլա օազիս (մասրի՝ الداخلة El Daḵla, արաբերենից թարգմանած՝ նշանակում է ներքին օազիս), Եգիպտոսի Արևմտյան անապատի յոթ օազիսներից մեկը։ Գտնվում է Վադի ալ Ջադիդ (Նոր հարթավայրային) նահանգում, Նեղոս գետից 350 կիլոմետր հեռավորության վրա, Ֆարֆարա և Խարգա օազիսների միջև՝ մոտավորապես դրանց կեսճանապարհին (վերջինս, ի հակադրություն Դախիլայի, «արտաքին օազիս» է կոչվում)։

Դախիլա
Տեսակօազիս և իջվածք
Երկիր Եգիպտոս[1]
ՎարչատարածքԱլ Դախլա
ԲԾՄ120 մետր և 149 մետր
Մակերես2000 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Դախիլան արևելքից արևմուտք ձգվում է շուրջ 80 կիլոմետր, հյուսիսից հարավ՝ շուրջ 25 կիլոմետր։ Օազիսում կան 17 բնակավայր՝ մոտավորապես 70 հազար ընդհանուր բնակչությամբ, ոչ մեծ օդանավակայան։ Տեղացի ֆելլահները աճեցնում են թութ (Morus), փյունիկյան արմավենի ( Phoenix ), թուզ (Ficus carica) ցիտրուսներ (Citrus)՝ մշտապես մաքառելով գրոհող ավազների դեմ։ Գլխավոր բնակավայրերն են՝

Մուտ (լրիվ անվանումը՝ Մուտ էլ-Խարաբ, հնում կոչվել է Մոտիս) - օազիսի վարչական կենտրոնն է, անվանակոչվել է թեբեական դիցերի եռյակի պատվին, ունի 20.439 բնակիչ (2006), ազգագրական թանգարան.

Ալ-Կասր - ժողովրդական արհեստների կենտրոն է, պահպանվել է միջնադարյան կավաշեն բերդաքաղաքը։

Համեմատաբար խոշոր բնակավայրեր են նաև Էլ-Մասարան և Քալամունը։

Պատմություն խմբագրել

Օազիսի բնակեցումն սկսվել է դեռևս պլեյստոցենի ժամանակներում, երբ այստեղ մուտք են գործել քոչվոր ցեղեր. այդ շրջանում տեղի կլիման բավականին խոնավ է եղել։ Մոտավորապես 6000 տարի առաջ Սահարայի կլիման դարձել է ավելի չորային։

Փարավոնների պետության հետ օազիսի բնակիչների առաջին շփումները տեղի են ունեցել մեր թվականությունից մոտավորապես 2550 տարի առաջ։

Փարավոնների դարաշրջան խմբագրել

6-րդ արքայատոհմի կառավարման վերջին շրջանից պահպանվել են սեպագրերի նմանվող հիերատիկ գրով կազմված արձանագրություններ կավե տախտակների վրա, որոնց թիվը հասնում է շուրջ 5 հազարի (հայտնաբերվել են նահանգապետի Այն Ասիլ պալատում)[2][3]։ Կավե տախտակների ստեղծման ժամանակաշրջանում Դախիլան գտնվելիս է եղել պապիրուսի արտադրության կենտրոններից հեռու[4]։ Այդ արձանագրություններում գույքացուցակներ են, անվանացանկեր, հաշվարկներ և մոտավորապես 50 նամակ։

Դեյր էլ-Հագար խմբագրել

Դեյր էլ-Հագար, (մասրի՝ دير الحجر 'Քարի տաճար'), հինհռոմեական քարե տաճար Դախիլա օազիսի արևմտյան եզրին Կասր ալ-Դախիլայից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա։ Փարավոնների ժամանակներում հայտնի է եղել որպես հանգստավայր (Set-whe): Տաճարը կառուցվել է Ներոնի իշխանության օրոք, զարդաքանդակվել Վեսպասիանոսի, Տիտոսի, Դոմիցիանոսի ժամանակներում։ Նվիրված է եղել թեբեական դիցերի եռյակին՝ Ամոնին (Ռաին), Մուտին և Խոնսուին, ինչպես նաև տարածաշրջանի գլխավոր աստվածությանը՝ Սեթին[5]։

Կասր ալ-Դախիլա խմբագրել

Կասր ալ-Դախիլա կամ ալ-Կասր (արաբերեն՝ قصر الداخلة, թարգմանաբար նշանակում է բերդ) բերդաքաղաքը կառուցվել է 12-րդ դարում, հինհռոմեական բերդի մնացորդների վրա, Այուբյան արքաների նախաձեռնությամբ։ Չթրծված կավե քառահարկ կառույցներից շատերի պատերում տեղ են գտել հիերոգլիֆային արձանագրություններ պարունակող քարաբեկորներ, որոնք բերվել են մերձակայքում գտնվող Ահմեյդայից՝ Տոտ աստծու տաճարից։ 21-մետր բարձրությամբ եռահարկ մինարեթը կառուցվել է 924 թվականին[6]։

1800 թվականից հետո խմբագրել

Դախիլան հայտնագործած առաջին եվրոպացի ճանապարհորդը սըր Արչիբալդ Էդմոնսթոուն է, ով այդ օազիսն ու նրա հնավայրերն է այցելել 1819 թվականին։ Նրան հաջորդել են մի քանի այլ ճանապարհորդներ, բայց միայն եգիպտագետ Հերբերտ Ուինլոքն է, որ 1908 թվականին ուսումնասիրություններ կատարելով այստեղ, դրանց արդյունքները ներկայայացրել է որոշակիորեն համակարգված կերպով։ Հետագայում մանրազնին հետազոտություններ են իրականացվել. 1950-ական թվականներին՝ դոկտոր Ահմեդ Ֆախրիի, 1970-ական թվականների վերջերին՝ ֆրանսիական արևելա-հնագիտական ինստիտուտի (Institut Français d'Archéologie Orientale), այնուհետև՝ Dakhla Oasis Project-ի գիտարշավախմբերի կողմից։

Վերջին շրջանի հայտնագործություններ խմբագրել

2017 թվականի օգոստոսին Եգիպտոսի հնությունների նախարարության հնագետները հայտնեցին, որ Բիր էշ-Շաղալայում հայտնաբերել են հինգ դամբան, որոնք ունեն մոտավորապես երկու հազար տարվա հնություն։ Գտել են նաև ոսկեջրած, կիսամաշ դիմակներ, մեծ կարասներ, խեցեղենի կտոր՝ հին եգիպտերեն, դեռևս չվերծանված արձանագրությամբ[7][8]։

Որոշ դամբաններ բավականին ընդարձակ են, պարունակում են թաղման մի քանի խցեր։ Դամբաններից մեկն ունեցել է բրգաձև, մի քանիսը՝ կամարաձև տանիք[9]։

Կլիմա խմբագրել

Դախիլա օազիսին, ինչպես Եգիպտոսի մեծ մասին, բնորոշ է անապատային շոգ կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BWh):

Դախիլաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 33.2
(91.8)
40.1
(104.2)
44.8
(112.6)
46.1
(115)
48.0
(118.4)
49.5
(121.1)
45.2
(113.4)
45.5
(113.9)
45.2
(113.4)
44.2
(111.6)
39.3
(102.7)
32.9
(91.2)
49.5
(121.1)
Միջին բարձր °C (°F) 21.5
(70.7)
24.0
(75.2)
28.1
(82.6)
33.6
(92.5)
37.3
(99.1)
38.9
(102)
39.0
(102.2)
38.4
(101.1)
36.4
(97.5)
32.9
(91.2)
27.1
(80.8)
22.8
(73)
31.7
(89.1)
Միջին օրական °C (°F) 12.0
(53.6)
14.2
(57.6)
18.3
(64.9)
23.6
(74.5)
28.4
(83.1)
30.8
(87.4)
30.9
(87.6)
30.4
(86.7)
28.4
(83.1)
24.3
(75.7)
18.1
(64.6)
13.7
(56.7)
22.8
(73)
Միջին ցածր °C (°F) 3.5
(38.3)
5.1
(41.2)
8.7
(47.7)
13.4
(56.1)
18.3
(64.9)
21.6
(70.9)
22.3
(72.1)
21.6
(70.9)
20.2
(68.4)
16.2
(61.2)
9.9
(49.8)
5.3
(41.5)
13.8
(56.8)
Ռեկորդային ցածր °C (°F) −3.9
(25)
−3.8
(25.2)
−0.8
(30.6)
2.1
(35.8)
7.4
(45.3)
12.4
(54.3)
15.4
(59.7)
15.2
(59.4)
12.2
(54)
7.7
(45.9)
1.0
(33.8)
−2.1
(28.2)
−3.9
(25)
Տեղումներ մմ (դյույմ) 0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 0.1 0 0 0 0.1 0 0 0 0 0 0 0 0.2
% խոնավություն 47 41 35 29 26 24 26 28 31 36 43 47 34.4
Միջին ամսական արևային ժամ 294.5 279.7 316.2 315.0 356.5 366.0 384.4 375.1 336.0 328.6 300.0 291.4 3943,4
Միջին օրական արևային ժամ 9.5 9.9 10.2 10.5 11.5 12.2 12.4 12.1 11.2 10.6 10.0 9.4 10.8
Աղբյուր #1: NOAA[10]
Աղբյուր #2: Arab Meteorology Book (sun)[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Scribes and craftsmen: the noble art of writing on clay. Արխիվացված 2016-05-29 Wayback Machine Feb 29, 2012; UCL Institute of Archaeology
  3. Posener-Kriéger 1992; Pantalacci 1998.
  4. Parkinson and Quirke 1995:20.
  5. Deir el-Hagar Retrieved 2020-05-06.
  6. Su (2009 թ․ մարտի 31). «Qasr Dakhla, Egyptian Monuments». Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին. (blog)
  7. August 2017, Owen Jarus 24. «Photos: 2,000-Year-Old Tombs Found in Egyptian Oasis». livescience.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «2,000-year-old Roman tombs uncovered in Egypt». Deccan Herald (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  9. «2,000-year-old Roman tombs, artifacts and inscribed pottery discovered in Egypt». DNA India (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  10. «Dakhla Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  11. «Appendix I: Meteorological Data» (PDF). Springer. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.

Գրականություն խմբագրել

  • Boozer, A. "Archaeology on Egypt's Edge: Archaeological Research in the Dakhleh Oasis, 1819-1977" in Ancient West & East: 12: 117-156. 2013.
  • Fakhry, A. The Oases of Egypt, I : Siwa Oasis, Le Caire, Amer. Univ. in Cairo Press.
  • Fakhry, A. The Oases of Egypt, II: Bahriyah and Farafra Oases, Le Caire, Univ. in Cairo Press, c. 2003.
  • Giddy, L. Egyptian Oases: Bahariya, Dakhla, Farafra and Kharga during Pharaonic Times, Warminster, Aris & Philips, 1987.
  • Jackson, R. At Empire's Edge: Exploring Rome's Egyptian Frontier, New Haven et Londres, Yale University Press, 2002.
  • Thurston, H. Island of the Blessed : the Secrets of Egypt's Everlasting Oasis, Toronto, Doubleday, 2003.
  • Vivian, C. The Western Desert of Egypt: an explorer's handbook, AUC Press, le Caire, 2000.
  • Wagner, G. Les oasis d'Égypte à l'époque grecque, romaine et byzantine, d'après les documents grecs, Le Caire, Recherches de papyrologie et d'épigraphie grecques, 1987.
  • Jürgen Osing (Bearb.) u.a.: Denkmäler der Oase Dachla aus dem Nachlass von Ahmed Fakhry. (Archäologische Veröffentlichungen 28) Philipp von Zabern, Mainz 1982

Արտաքին հղումներ խմբագրել