«Սլենդեր» (անգլ.՝ Always Watching: A Marble Hornets Story), ամերիկյան սարսափ ֆիլմ, նկարահանված ռեժիսոր Ջեյմս Մորանի կողմից։ Ֆիլմի սցենարիստն է եղել Յեն Շորան։ Ֆիլմը նկարահանվել է «Մարմարյա Հորնեթս» (անգլ.՝ Marble Hornets) վեբ-սերիալի մոտիվներով։

Picto infobox cinema.png
Սլենդեր
անգլ.՝ Always Watching: A Marble Hornets Story
Սլենդեր (ֆիլմ, 2015).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ
Թվական2015
Լեզուանգլերեն
ԴերակատարներՋեք Մակդորման

Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2015 թվականի մայիսի 7-ին, իսկ Ամերիկայում՝ 2015 թվականի ապրիլի 7-ին։ Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են Քրիս Մարկեթը, Ալեքսանդրա Բրեկենրիջը և Ջեյք Մակդորմանը։

ՍյուժեԽմբագրել

Իրադարձությունները սկսվում են նոր տարվա երեկույթով։ Բանկերը երկար ժամանակով վտարում են ընտանիքին, բայց պարզվում է, որ Վիտոլկների ընտանիքին ոչ ոք չէր հեռացրել։ Նրանց ավտոմատ պատասխանատուի մոտ մնացել էր շատ նոր նամակներ։ Նկարահանող խումբը, լրագրող Սառա Կոուվիկը (Ալեքսանդրա Բրեկենրիջ), օպերատոր Մայլո Բուրսը (Քրիս Մարկեթ) և պրոդյուսեր Չարլ ՄակՆիլը (Ջեյք Մակդորման) որոշում են զբաղվել ընտանիքի անհետացման գործով։ Նրանք հայտնվում են նրանց նկուղում, որտեղ շատ կասկածելի նշաններ են լինում՝ շրջանակ և խաչ, և Վիտոլկ ընտանիքի հոր ֆիլմային տեսախցիկի արկղը։

Դաշնային հեռուստալիքի ղեկավար Բարբարան Մայլոյին տալիս է վերանայել ֆիլմի հանձնարարություն։ Այնտեղ Մայլոն նկատում է, որ ոչ մի տարօրինակ բան չկա. բոլոր տեսանյութերում երևում էր շատ բարձրահասակ արարած, ով առանց դեմքի է, հագել է փողկապով սև համազգեստ։ Նրանց թվաց, որ դա Սլենդերմենն է։ Մայլոն տեսաերիզները ցույց տվեց նաև իր կոլեգաններին, որից հետո նրանք հարցազրույց վերցրեցին ոստիկաններից։ Նա էլ խոստովանեց, որ ընտանիքի գլխավորը՝ Դեն Վիտոլկը (Մայքլ Բունին) պնդել է, որ իր տանն ու ընտանիքին ինչ-որ մեկն հետևում է։ Նրանց հիշողության մեջ հայտնվում են 60-ական թվականների վերջում տեղի ունեցած սերիական մարդասպանությունը։ Դրանից հետո Բարբարան արգելում է նկարահանող խմբին աշխատել այդ սյուժեի վրա։

Ընկերները պարզում են, որ Սլենդերմենը հետևում էր Դենայի աղջկան՝ Տերա Վիտոլկին (Մորգան Ե. Բաստին)։ Գիշերը, Մայլոյի տանը, այն ժամանակ, երբ նա վերանայում էր տեսաերիզը, հանկարծակի անջատվեց լուսերը։ Զինվելով տեսախցիկով և լուսարձակով, Մայլոն իր շան Մարտինի հետ միասին գնում են ստուգելու տունը։ Շունը նկատում է մի տարօրինակ անտեսանելի արարծի, որից հետո Մայլոն իր պարանոցի շրջանում գտնում է հենց այն նշանը՝ շրջանակը և խաչը։

Մայլոն, Չարլին և Սառան հայտնվում են ուրիշ տան մեջ, և սկսում են Սլենդերի հետևողական աշխատանքների իրագործումը։ Նրանք նայեցին նոր տեսաերիզներ, որից հետո հեռացան քաղաքից։ Ճանապարհին հանկարծ վառվեց մեքենայի լույսերը, և նրանք կանգնեցին։ Հետո դուրս եկան պարզելու, թե ինչն է խնդիրը, Մայլոն հանկարծակի հանդիպեց Սլենդերին։ Սակայն նրանք շարունակեցին ճանապարհը և ընկերները որոշեցին կանգնել և գիշերել հյուրանոցում։

Սառայի մոտ սկսում է հիստերիկա, իսկ Չարլին խալագարվում է և հարվածում Մայլոյին, որից հետո հանգստանում է։ Նրանք տեսախցիկի մեջ նկատում են Սլենդերին։ Մյուս օրը, վերադառնալով հյուրանոցից, նրանք որոշում են իրենց մեքենայով գիշերել անտառում, ընդ որում Սառան և Չարլին ստիպեցին Մայլոյին անջատել տեսախցիկը։ Առավոտյան նրանք արթնանում են և տեսնում են Մայլոյի շանը, ով ցույց էր տալիս հենց նույն Սլենդերի նշանը, և այնուհետև շունը պարզվում է, որ մահացած է։ Որից հետո մեքենայում հայտնվում է հենց նույն նշանը։

Մայլոն թաղում է Մարտինին, և նկարահանողական խումբը շարունակում է իր ճանապարհը։ Նրանք գնում են անտառ, որտեղ գտնվում էր Վիտոլկների տան մնացորդները։ Հետո նրանք հայտնվում են ստորգետնյա բունկերում և գտնում են այնտեղ տեսաերիզներով լի մի համակարգիչ։ Պարզվում է, որ Ջոնը խեղդամահ է արել իր սեփական աղջկան, իսկ իր կին Ռոուզը տեսնելով դստեր սպանությունը, սպանում է իր ամուսնուն, ցած նետելով նրան աստիճաններից, որից հետո դստեր և ամուսնու դիակների հետ միասիան այրեց տունը, և նրան տարան հոգեբուժարան։ Նկարահանողական խումբը գալիս է նրա մոտ, և այնտեղ Ռոուզի մոտ սկսվում է նյարդային խանգարումներ։

Ոչինչ չես ավելացնի, խումբը հեռանում է և գնում են մեկ այլ դատարկ տուն։ Նրանք հետևում էին Սլենդերին տեսախցիկի օգնությամբ, և նա գտնում է նրանց։ Մայլոն, Սլենդերի տուն ներխուժելու հետ, ինքնասպան է լինում, որպեսզի փրկի իր ընկերներին։ Այնուհետրև նա վերածվում է զոմբիի, վերցնում է բիտան և մի քանի անգամ դրանով հարվածում Չարլիին։ Որից հետո Չարլին մահանում է։ Այդ ժամանակ էլ Սառան փախչում է անտառ, և այտնեղ նրան գտնում է Սլենդերը։ Նա նորից փախչում է, բայց նրան այդ ժամանակ էլ արդեն գտնում է Մայլո-զոմբին և անհավատալի ուժով նրան նետում է տուն, որից հետո հենց նույն բիտայով էլ սպանում է նրան։

Ոչնչացնելով ընկերներին, Մայլոն դադարում է լինել զոմբի և նրանց հետ միասին մահանում է տան մեջ։ Այդ դրամատիկական սցենարից հետո ֆիլմում ցուցադրվում է Վիտոլկ ընտանիքի տեսախցիկի ձայնագրությունները։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Քրիս Մարկեթ Մայլո Բուրս, Մայլո Բուրս, դաշնային հեռուստալիքի օպերատոր
Ալեքսանդրա Բրեկենրիջ Սառա Կոուվիկ, Սառա Կոուվիկ, հեռուստալիքի նոր լրագրող
Ջեյք Մակդորման Չարլի ՄակՆիլ, Չարլի ՄակՆիլ, հեռուստալիքի պրոդյուսեր և Սառայի ընկերը
Դագ Ջոնս Օպերատոր (Սլենդեր), Օպերատոր (Սլենդեր), կասկածելի արարած, խմբի հետևող
Մայքլ Բունին Դեն Վիտոլկ, Դեն Վիտոլկ, Վիտոլկ ընտանիքի հայր, խեղդամահ է արել սեփական աղջկան և առաջինն է ով տեսել է Սլենդերին
Ալեքսանդրա Հոլդեն Ռոուզ Վիտոլկ, Ռոուզ Վիտոլկ, Վիտոլկ ընտանիքի մայր, աղջկա սպանության համար սպանել է ամուսնուն, գտնվում է հոգեբուժարան
Մորգան Բաստին Տերա Վիտոլկ, Տերա Վիտոլկ, Դենի և Ռոուզ Վիտոլկների աղջիկը, Սլենդերի պատվերով խեղդամահ է եղել սեփական հոր կողմից
Էլիզաբետ Պին Փեյն Բարբարա Սիլիրս, Բարբարա Սիլիրս, դաշնային հեռուստալիքի ղեկավար և պրոդյուսեր
Դամոն Գուպտոն Լեոնարդ Հերինգ, Լեոնարդ Հերինգ, տեսնելով Սլենդերին, հայտնվել է հոգեբուժարան
Սթիվ Բերենդ ոստիկան, ոստիկան, պատմեց այն մասին, որ Դենայի տանը ինչ-որ մեկը հետևում է
Ռայլի շունը Մարտին, Մարտին, Մայլոյի շունը, սպանվել է Սլենդերի կողմից, մեքենայի մոտ

Նկարահանողական խումբԽմբագրել

  1. Ռեժիսոր — Ջեյմս Մորան
  2. Պրոդյուսերներ — Կիրիլ Բարու, Ջիմի Միլեր, Մեթ Ռայլի, Ջոն Զեյզիրնի
  3. Գործադիր պրոդյուսեր — Կրեյգ Քոնոլի
  4. Արտադրող պրոդյուսերներ — Լուիս Սալերսոն, Սառա Սնոու
  5. Սցենարի հեղինակ — Յեն Շոր
  6. Օպերատոր — Ուլֆ Սոդերկվիստ
  7. Հագուսների դիզաներ — Լեա Բաթլեր
  8. Մոնտաժ — Վենդի Նոմիյամա

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել