Դագմար Լանգե
Դագմար Մարիա Լանգե (անգլ.՝ Dagmar Maria Lange, մարտի 31, 1914, Վեստերոս, Շվեդիա - հոկտեմբերի 8, 1991[1], Նորա), շվեդ գրող Մարիա Լանգ կեղծանվամբ։ Շվեդերեն լեզվով առաջին հետախույզ արձակագիրներից էր, և նրա գրքերը նպաստեցին, որ ժանրը հանրաճանաչ լինի Շվեդիայում։
Դագմար Լանգե | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1914 |
Ծննդավայր | Վեստերոս, Շվեդիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1991[1] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Նորա |
Գերեզման | Nora north cemetery[2] |
Գրական անուն | Maria Lang |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ և դպրոցի ուսուցիչ |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ստոկհոլմի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[3] |
Ժանրեր | քրեական վեպ |
Անդամակցություն | Շվեդիայի դետեկտիվ գրողների ակադեմիա |
Dagmar Lange Վիքիպահեստում |
Վաղ կյանք և ակադեմիական կարիերա
խմբագրելԼանգեն ծնվել է Վեսթերոսում լրագրող Կլաս Լանգեի և Էլզա քեյսերի ընտանիքում։ Ընտանիքը տեղափոխվել է Լինդեսբերգ 1915 թվականին, երբ նրա հայրը նշանակվել է Bergslagernas Tidning թերթի խմբագիր և հրատարակիչ։ 1917 թվականին նրա հայրը մահացել է Որդանման ելունի բորբոքումից, երբ Դագմար Լանգեն եղել է ընդամենը երկու տարեկան։ 1919 թվականին նրա մայրը ամուսնացել է վաճառական Կարլ Իվար Օլսոնի հետ, և նրանք բնակություն են հաստատել Նորայում։
1933 թվականին Լանգեն ընդունվել է Ուփսալայի սկանդինավյան լեզուների ֆակուլտետ, իսկ 1934 թվականից՝ Ստոկհոլմի հեգսկոլա համալսարան։ Նրա թեկնածուական ատենախոսության թեման 1946 թվականին եղել է Պոնտուս Վիկները։ 1946 թվականից մինչև 1968 թվականը աշխատել է Ahlströmska skolan-ում, Ստոկհոլմի մասնավոր վարժարանում, նախ ուսուցիչ, ապա տնօրեն։
Գրական կարիերա
խմբագրելՆրա առաջին վեպը՝ Mördaren ljuger inte ensam ( Մարդասպանը միակ ստախոսը չէ ), լույս է տեսել 1949 թվականին և առաջացրել որոշ հակասություններ, քանի որ գլխավոր հերոսներից երկուսը ապրում էին համասեռամոլ հարաբերությունների մեջ։
Լանգեն գրել է ավելի քան 40 դետեկտիվ ժանրի վեպ։ Նրա գրքերի մեծ մասի գործողությունը տեղի է ունենում Շվեդական Սկոգա հորինված քաղաքում, որը հիմնված է իր հայրենի Նորեի քաղաքի վրա։
Շվեդերեն գրքեր
խմբագրել- Mördaren ljuger inte ensam (1949)
- Farligt att förtära (1950)
- Inte flera mord (1951)
- En skugga blott (1952)
- Rosor, kyssar och döden (1953)
- Tragedi på en lantkyrkogård (1954)
- Se döden på dig väntar (1955)
- Mörkögda augustinatt (1956)
- Kung Liljekonvalje av dungen (1957),
- Farliga drömmar (1958)
- Ofärd i huset bor (1959)
- Vår sång blir stum (1960)
- Att vara kvinna (1961)
- En främmande man (1962)
- Tre små gummor (1963)
- Ögonen (1964),
- Siden sammet (1964)
- De röda kattorna (1965)
- Svart sommar (1966)
- Vitklädd med ljus i hår (1967)
- Ingen returbiljett (1968)
- Intrigernas hus (1969)
- Staden sover (1970)
- Mördarens bok (1971)
- Vem väntar på värdshuset? (1972)
- Vi var tretton i klassen (1973)
- Det är ugglor i mossen (1974)
- Dubbelsäng i Danmark (1975)
- Körsbär i november (1976)
- Arvet efter Alberta (1977)
- Camilla vid skiljevägen (1978)
- Svar till Ensam Eva (1979)
- Inga pengar till Vendela (1980)
- Gullregn i oktober (1981)
- Docka vit, Docka röd (1982)
- Fyra fönster mot gården (1983)
- Använd aldrig arsenik (1984)
- Klappa inte katten (1985)
- Dödligt drama på Dramaten (1986)
- Ånglok 16 på fel spår (1987)
- Tvillingen i spegeln (1988)
- Flyttbil försvunnen (1989)
- Se Skoga och sedan... (1990)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Svenskagravar
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #1026953162 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դագմար Լանգե» հոդվածին։ |