Գևորգ Տեր-Աղեքսանդրյան
Գևորգ Դավթի Տեր-Աղեքսանդրյան (հուլիսի 11, 1840, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 3, 1890), հայ բանահավաք-ազգագրագետ, գրող։
Գևորգ Տեր-Աղեքսանդրյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1840 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 3, 1890 (49 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բանահավաք, ազգագրագետ և գրող |
Ալմա մատեր | Ներսիսյան դպրոց (1860) |
Կենսագրություն
խմբագրելԳևորգ Տեր-Աղեքսանդրյանը ծնվել է 1840 թվականի հուլիսի 11-ին, Թիֆլիսում։ Սկզբնական կրթությունն ստացել է Ներսիսյան դպրոցում (1860 թ), ապա սովորել դասական գիմնազիայում (Թիֆլիս)։ «Մեղու Հայաստանի», «Կռունկ հայոց աշխարհի», «Արձագանք», «Նոր դար» պարբերականներում լույս են տեսել Գևորգ Տեր-Աղեքսանդրյանի չափածո («Մեկ խարագի կյանքից», երգիծական պոեմ՝ Թիֆլիսի բարբառով) և արձակ գործերը («Ուխտագնացություն ի Թելեթ», «Պրիկազչիկ Միշելը», «Տանու աղջիկը անկտրիլ խարբուզակ է» և այլն), հոդվածներն ու գրախոսությունները («Մեր աշուղների խաղերը», «Գ․ Մրվանձտյանցի «Գրոց-բրոցը», «Սայաթ-Նովայի հիշատակին», «Թիֆլիսեցու հանճարը յուր առածների և ասացվածքների մեջ» և այլն), թարգմանությունները (Ի․ Կռիլովի առակներից, Ա․ Օստրովսկու «Ուրիշի սահնակ մի նստիր», «Արդյունավոր պաշտոն» պիեսները)։ Նրա աշխատություններից գլխավորը «Թիֆլիսեցոց մտավոր կյանքը» (1885 թ) բանահյուսական նյութերի ժողովածուն է (շուրջ 6700 առած-ասացվածք, ոճական ու դարձվածքային նմուշ, երգ, հեքիաթ, հանելուկ, շուտասելուկ, աղոթք, օրհնանք, անեծք, կենաց, մականուն և այլն)։ Գևորգ Տեր-Աղեքսանդրյանը ստորագրել է նաև Դաբաղ Ղաղո, Շաքար Մանուշակյանց, Գեո Ավետիսով, Աղվինինց Դավիթ։
Գևորգ Տեր-Աղեքսանդրյանը մահացել է 1890 թվականի փետրվարի 3-ին։
Երկեր
խմբագրել- Թիֆլիսեցոց մտաւոր կեանքը։ Տեր-Աղեքսանդրյան Գևորգ Դավթի, Թիֆլիս, Յովհաննէս Մարտիրոսեանց, 1885։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 661)։ |