Գևորգ Ստամբոլցյան

հայ դերասան

Գևորգ Ստամբոլցյան (սեպտեմբերի 9, 1920(1920-09-09), Թուրքիա - դեկտեմբերի 4, 1985(1985-12-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984)։

Գևորգ Ստամբոլցյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1920(1920-09-09)
ԾննդավայրԹուրքիա
Մահացել էդեկտեմբերի 4, 1985(1985-12-04) (65 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունդերասան
ԸնտրանիՏժվժիկ, Մսյո Ժակը և ուրիշները, Ձախորդ Փանոսը և Հուսո աստղ
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Ստամբոլցյանը ծնվել է Թուրքիայում։ 1932 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1937 թվականին սովորել է Վավիկ Վարդանյանի գլխավորած թատերական ստուդիայում, այնուհետև աշխատանքի է անցել Էջմիածնի շրջանային պետական թատրոնում։ 1945 թվականից եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ Հեռակա կարգով ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը[1]։

Ներկայացումներ խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Գևորգ Ստամբոլցյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.