Միքայել Շաթիրյան
Միքայել Ալեքսանդրի Շաթիրյան (փետրվարի 27, 1916, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 6, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Միքայել Շաթիրյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1916 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 6, 1985 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ, դրամատուրգ, սցենարիստ, խմբագիր, արձակագիր և գրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ |
Ուշագրավ աշխատանքներ | Հովազաձորի գերիները և Նվագախմբի տղաները |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, ՀԳՄ, Գրական թերթ և Լիտերատուրնայա Արմենիա |
Պարգևներ | |
Միքայել Շաթիրյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանում։ 1939 թվականին ավարտել է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ Նույն թվականին վերադարձել է Երևան և զբաղվել լրագրողական աշխատանքով։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զինվորական թղթակից է եղել Լենինգրադում։ 1950-1951 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը, 1951-1953 թթ.՝ ՀԽՍՀ արվեստի վարչության պետի առաջին տեղակալը, 1953-1955 թթ.՝ ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչության պետ, 1966-1969 թթ.՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար և «Գրական թերթի» խմբագիր, 1969-1973 թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի մշակույթի բաժնի վարիչի տեղակալ, 1973-1975 թթ.՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիրը։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Զինվորներ» (Մոսկվա, 1958 և 1963), «Կամրջի մոտ» (Մոսկվա, 1964), «Երաժշտախումբը» (Մոսկվա, 1970, 1976), «Հեղափոխության գեներալը» (Մոսկվա, 1985), գերմաներեն՝ «Ասք արմավենու մասին» (Բեռլին, 1975) գրքերը։
Նրա սցենարով «Հայֆիլմը» 1960 թվականին նկարահանել է «Նվագախմբի տղաները» կինոնկարը։ ՀԽՍՀ շրջանային թատրոնները բեմադրել են նրա «Անխորտակելի կամուրջներ» պիեսը։ Կիրովականի թատրոնը բեմադրել է նրա «Կովկասի դարպասներ» (հեղինակակից Լևոն Կարագյոզյան, 1975) և «Կովկասի արտակարգ կոմիսարը» (1978) դրամաները։
ՊարգևներԽմբագրել
Երկերի մատենագիտությունԽմբագրել
ԳրքերԽմբագրել
- Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել նաև Մ. Շաթիրյանի «Փորձություն» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1948, 190 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1950, 204 էջ։
- Զինվորներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 895 էջ։
- Գարունը նորից եկավ (վիպակ և պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 296 էջ։
- Ասք արմավենու մասին (վեպ Ստեփան Շահումյանի մասին), Երևան, «Հայաստան», 1967, 708 էջ։
- Հեղափոխության գեներալը (վեպ Ալեքսանդր Մյասնիկյանի մասին), Երևան, «Սովետական գրող», 1978, 476 էջ։
- Արծաթե դար (պատմավեպ), գիրք 1, Երևան, «Սովետական գրող», 1983, 528 էջ։
- Արծաթե դար (պատմավեպ), գիրք 2, Երևան, «Սովետական գրող», 1986, 500 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 1. Իմ մասին /վիպակ/, Պատմվածքներ, Երևան, 1988, 680 էջ[8]։
- Ընտիր երկեր, հատ. 2. Ասք արմավենու մասին, Երևան, 1988, 360 էջ։
- Արծաթե դար (պատմավեպ), գիրք 1, Երևան, 2016, 580 էջ։
- Արծաթե դար (պատմավեպ), գիրք 2, Երևան, 2016, 640 էջ։
ՄամուլԽմբագրել
- Թող գա..., «Գրական թերթ», 1969, № 1:
- Արժեքավոր վեպ ժողովուրդների բարեկամության մասին (գրախոսություն Գրիգորի Վերմիշևի «Ամիրսպասալար» վեպի մասին)։ «Գրական թերթ», 1969, № 5:
Թարգմանությունները (ռուսերենից)Խմբագրել
- Յան Դրդա, Համր բարիկադ (պատմվածքների ժողովածուի մեջ մտնող «Ֆաուստ-պատրոն» պատմվածքը թարգմանել է Մ. Շաթիրյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 182 էջ։
- Արթուր Հեյլի, Օդանավակայան (վեպ, թարգմանության հեղինակակից Մ. Խաչատրյան), Երևան, «Հայաստան», 1974, 508 էջ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Bibliothèque nationale de France Record #135308306 // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 418
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «Подвиг народа»։ www.podvignaroda.ru։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 27
- ↑ «Подвиг народа»։ www.podvignaroda.ru։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 27
- ↑ «Подвиг народа»։ www.podvignaroda.ru։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 27
- ↑ «Подвиг народа»։ www.podvignaroda.ru։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 27
- ↑ Շաթիրյան Միքայել Ալեքսանդրի (1988)։ Ընտիր երկեր։ 2 Հ (հայերեն)։ Սովետական գրող։ ISBN 9785550000236