Գևորգ Սարգսյան (դիրիժոր)

Գևորգ Սարգսյան (հոկտեմբերի 5, 1981(1981-10-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր։ Գեորգ Շոլթի հիմնադրամի դրամաշնորհային մրցանակի դափնեկիր։ Սարգսյանը իր սերնդի ամենահայտնի հայ արվեստագետներից է[1]։

Գևորգ Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1981(1981-10-05) (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունդիրիժոր
Գևորգ Սարգսյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1981 թվականին Երևանում։ Իր առաջին երաժշտական քայլերը արել է որպես թավջութակահար։ 1999 թվականին Սարգսյանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորի բաժին (պրոֆեսոր՝ Յուրի Դավթյան)[2]։

18 տարեկանում, երբ Սարգսյանը առաջին կուրսում էր սովորում, իր ցուցաբերած առաջադիմության շնորհիվ կոնսերվատորիայի կողմից առաջարկ է ստացել դառնալ կոնսերվատորիայի երաժշտական նվագախմբի դիրիժորը։ 2002-2003 Սարգսյանը իր կրթությունը շարունակել է Վիեննայի կոնսերվատորիայում պրոֆեսոր Մաքս Չենչիչի մոտ սովորելու։ Հետագայում նա մասնակցել է Իտալիայում Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր Դոմինիկ Ռուտիսի դասընթացներին։

2002 թվականին մաեստրո Սարգսյանը դարձել է Երևանի երիտասարդական կամերային նվագախմբի պատվավոր դիրիժորը։ 2005 թվականին նշանակվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի օգնական և դիրիժոր[3]։

Սարգսյանը նաև դասավանդել է Հայաստանի պետական կոնսերվատորիայում, Իսպանիայի Վալենսիա քաղաքում և այլուր[4]։

Գևորգ Սարգսյանը «Master Class» կոչված հայկական երաժշտական CD-ներ և DVD-ներ արտադրող ընկերության արտիստ է[5]։ Սարգսյանի ձայնագրած դասական գլուխգործոցները երաժշտական ընկերության անբաժանելի մասն են կազմում։

Սարգսյանը բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում։

Ներկայումս նա ապրում և աշխատում է Սինգապուրում, որտեղ Մեդիսոն երաժշտական ակադեմիայի երաժշտական ղեկավարն է։ Նա նաև Սինգապուրի աղջիկների չինական դպրոցի լարային անսամբլի դիրիժորն է[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Previous Award Winners». The Solti Foundation. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 15-ին.
  2. «BIO».
  3. «Opera.am». www.opera.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  4. [1] Արխիվացված 2011-09-30 Wayback Machine
  5. «AMC – Passion In Your Lifestyle». www.armenianmusiccenter.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  6. Gevorg Sargsyan - Biography

Արտաքին հղումներ խմբագրել