Գևորգ Սահակյան (հեղափոխական)

հայ հեղափոխական
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Սահակյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Հովհաննեսի Սահակյան (1884[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - 1965[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից։ ԽՄԿԿ անդամ 1904 թվականից։

Գևորգ Սահակյան
Ծնվել է1884[1]
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1965[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական, աշխատանքային և պետական ծառայող
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Աշխատելով Գանձակի դեպոյում, որպես փականագործ, ակտիվորեն մասնակցել է երկաթուղային բանվորների 1904-1905 թվականների գործադուլներին։ 1906 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել Վարշավայի երկաթուղային գումարտակում, հաղորդակցվել բանվորական շարժմանը։ Զորացրվելուց հետո, 1917 թվականին վերադարձել է Գանձակ, որտեղ կարմիր գվարդիայի շարքերում պայքարել է մուսավաթական ուժերի դեմ։ 1918-1920 թվականներին Սահակյանը, որպես շոգեքարշի մեքենավար, աշխատել է Թիֆլիսում, Սարիղամիշում և Ալեքսանդրապոլում։ Միաժամանակ կատարել է բոլշևիկյան կազմակերպությունների հանձնարարությունները։ 1920 թվականի Մայիսյան ապստամբության օրերին եղել է Ալեքսանդրապոլի երկաթուղային բանվորների մարտական ջոկատում։ 1921 թվականի Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար ծավալված փետրվարյան ապստամբության ճնշմանը մասնակցել է Նոր Բայազետի ռազմաճակատում։ Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատումից հետո մինչև 1926 թվականը եղել է Ալեքսանդրապոլի երկաթուղային դեպոյի մեքենավար։ 1926 թվականից նշանակվել է տնտեսական ղեկավար աշխատանքի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 136—137.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 136