Գևորգ Գուրգենի Պարոնյան (մարտի 24, 1924(1924-03-24), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 3, 1995(1995-06-03), Գորիս, Գորիսի շրջան), հայ նկարիչ, Հայաստանի նկարիչների միության և ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[1]։

Գևորգ Պարոնյան
Ծնվել էմարտի 24, 1924(1924-03-24)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 3, 1995(1995-06-03) (71 տարեկան)
Մահվան վայրԳորիս, Գորիսի շրջան
Քաղաքացիությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ՀայրԳուրոս

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գուրոսի որդին է։

Կենսագրություն խմբագրել

Գևորգը ծնվել է 1924 թվականի մարտի 24-ին Գորիս քաղաքում։ 1943 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, 1954 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը[2]։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է հայրենի քաղաք, որպես գլխավոր նկարիչ աշխատանքի է անցել Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում[3]։

Պարոնյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։ Նրա շնորհիվ 1975 թվականին Գորիսում բացվել մանկական գեղարվեստական դաստիարակության դպրոց, որտեղ երկար տարիներ եղել է տնօրեն, ունեցել բազմաթիվ սաներ, նրանցից շատերը դարձել են հայտնի նկարիչներ, ճարտարապետներ։ Աշխատանքին զուգընթաց ստեղծագործել է։

Ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Զանգեզուրում, Արցախում և այլ քաղաքներում[3]։

Մահացել է 1995 թվականի հունիսի 3-ին Գորիսում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Единый реестр профессиональных художников Российской империи, СССР, «русского зарубежья», Российской Федерации и республик бывшего Советского Союза (XVIII–XXI вв.) | живописцы, графики, плакатисты, театральные художники, батичисты, иллюстраторы, мультипликаторы, скульпторы, ювелиры, керамисты, фарфористы, авторы инсталляций и др. | Профессиональный союз художников России. Председатель - академик С.В. Заграевский / Па». painters.artunion.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  2. «Горис 266 — Մեր ուսուցիչները (Наши учителя)». goris266.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  3. 3,0 3,1 Գորիսի հանրագիտարան, Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան. Երևան: «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատարակչություն. 2008. էջ 356.
  4. «Gevorg Paronyan». geni_family_tree. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել