Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղևոնդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Հարությունի Ղևոնդյան (1895[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1959[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային բժիշկ։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։

Գևորգ Ղևոնդյան
Ծնվել է1895[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1959[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
ԿրթությունՌոստովի պետական համալսարան (1923)[1]
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1923 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Աշխատել է Ժելեզնովոդսկում, Կիսլովոդսկում։ 1930 թվականին տեղափոխվել է Հայաստան, նշանակվել առողջապահության ժողկոմի տեղակալ, 1931-1937 թվականներին՝ առողջապահության ժողկոմ։ 1941-1943 թվականներին ղեկավարել է Սոչի-Մացեստա կուրորտային վարչությունը, 1943-1944 թվականներին՝ Երևանի և Թբիլիսիի էվակուացիոն կետերը։1943 թվականին նշանակվել է Երևանի բժշկական ինստիտուտի տնօրեն, 1944-1949 թվականներին՝ Հայաստանի առողջապահության նախարար։ 1951-1959 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր, միաժամանակ ղեկավարել երեխաների և դեռահասների հիգիենայի ամբիոնը։

Ղևոնդյանի աշխատանքները նվիրված են առողջապահության և դպրոցականների հիգիենայի հարցերին։

Հիշատակ խմբագրել

Ղևոնդյանի անունով է կոչվում Երևանի № 5 հիվանդանոցը։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 39  
Նախորդող
Վերգինե Միքայելյան
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր
Գևորգ Ղևոնդյան

1943-1944
Հաջորդող
Ռուբեն Գյանջեցյան
Նախորդող
Գարեգին Աղբալյան
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր
Գևորգ Ղևոնդյան

1951-1958
Հաջորդող
Լևոն Հարությունյան