Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Ղարիբյան (դեկտեմբերի 11, 1994(1994-12-11)), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ։ 2020 թվականին Իտալիայի Հռոմ քաղաքում տեղի ունեցած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ[1][2][3]։

Գևորգ Ղարիբյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 11, 1994(1994-12-11) (29 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1994 թվականին։ 2010 թվականից մասնակցում է միջազգային մրցումների։ 2012 թվականին Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայացած Եվրոպայի պատանիների առաջնությունում դարձել է մինչև 55 կգ քաշային կարգի չեմպիոն։ Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 60 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ։

2017 թվականին առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որն անցկացվել է Սերբիայի Նովի Սադ[4] քաղաքում։ Մրցումների արդյունքում Գևորգը նվաճել է 11-րդ հորիզոնականը։

2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշայինների եզրափակչում Գևորգը հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Կերեմ Կամալին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Etchells, Daniel (2020 թ․ փետրվարի 12). «Armenia claim two Greco-Roman titles on day three of European Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Wrestler Gevorg Gharibyan Wins Gold at European Championships». Asbarez.com. 2020 թ․ փետրվարի 12. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «2020 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  4. Մեր ըմբշամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
  5. «Գևորգ Ղարիբյան․ Հպարտ եմ, որ կարողացա մեր դրոշը Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներից բարձր պահել | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ղարիբյան» հոդվածին։