Գևորգ Կարապետյան (աշխարհագետ)

հայ աշխարհագետ-քարտեզագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Կարապետյան (այլ կիրառումներ)

Գևորգ Մելքոնի Կարապետյան (հուլիսի 12, 1940(1940-07-12), Ղադո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագետ-քարտեզագետ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (2006), պրոֆեսոր (2013)։

Գևորգ Կարապետյան
Ծնվել էհուլիսի 12, 1940(1940-07-12) (83 տարեկան)
Ղադո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաշխարհագրագետ և քարտեզագիր
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1964) և Մոսկվայի պետական համալսարան (1966)
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Կարապետյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 12-ին, Ղադոլար (Վրաստանի Ախալքալաքի շրջան) գյուղում։ 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1966 թվականին՝ Մոսկվայի պետական համալսարանը։ 1966-1967 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ) լաբորանտ, 1967-1968 թվականներին` ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ինժեներ-քարտեզագիր, 1968-1971 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտ, 1971-1979 թվականներին՝ ԵԳԻ աշխարհագրության բաժնի կրտսեր գիտաշխատող, 1979-1982 թվականներին՝ աշխարհագրության բաժնի ավագ գիտաշխատող, 1982-2002 թվականներին՝ ՀՊՄՀ Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի դոցենտ, 2002-2003 թվականներին՝ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի դոցենտ,2008-2013 թվականներին՝ ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ, 2013 թվականից ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրություն և ԱԴՄ ամբիոնի պրոֆեսոր[1]։

Աշխատանքները վերաբերում են լեռնային ռելիեֆի դինամիկայի գնահատման և կանխատեսման հարցերին[2]։ Կազմել է ՀՀ որոշ շրջանների տարածքի տնտեսական օգտագործման ռիսկի գնահատման ու կանխատեսման կիրառական քարտեզներ։ Հեղինակ է «Տեղագրության պրակտիկում» (1990), «Ընդհանուր երկրաբանություն» (2001), «Դպրոցական տեղագրություն և քարտեզագրություն» (2002) ուսումնական ձեռնարկների։

Անդամակցություն խմբագրել

  • ՀՊՄՀ գիտական խորհրդի անդամ
  • ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող 005 մասնագիտական խորհրդի անդամ
  • «Գեոդեզիա և քարտեզագրություն» կենտրոն ՊՈԱԿ-ի արտադրական խորհրդի անդամ
  • Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի խորհրդի անդամ

Երկեր խմբագրել

  • Լեռնային տարածքների տնտեսական օգտագործման ռիսկերի կառավարման հիմնախնդիրները։ (ՀՀ Լոռվա և Տավուշի տարածաշրջանների օրինակով), Կարապետյան Արթուր, Կարապետյան Գևորգ Մելքոնի, Երևան։ «Լիմուշ», 2013։
  • Տեղագրություն (Տոպոգրաֆիա)։ Դասագիրք, Կարապետյան Գևորգ Մելքոնի, Երևան, «Լիմուշ», 2008։
  • Քարտեզագրություն տեղագրության հիմունքներով։ Դասագիրք, Կարապետյան Գևորգ Մելքոնի, Երևան, «Լիմուշ», 2008[3]։
  • Քարտեզագրություն տեղագրության հիմունքներով։ Դասագիրք բուհերի աշխարհագրական ֆակուլտետների ուսանողների համար], Կարապետյան Գևորգ Մելքոնի, Երևան, «Ասողիկ», 2006[4]։
  • Տեղագրության (տոպոգրաֆիա) պրակտիկում։ Ուսումնական ձեռնարկ, Կարապետյան Գևորգ Մելքոնի, 2-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, «Ասողիկ», 2004։
  • Դպրոցական տեղագրություն և քարտեզագրություն, Կարապետյան Գևորգ Մելքոնի, Երևան, «Ասողիկ», 2003[5]։
  • Տեղագրության պրակտիկում։ Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Կարապետյան Գևորգ Մելքոնի, Երևանի պետական համալսարան, Գեոմորֆոլոգիայի և գեոդեզիայի ամբիոն, Երևան, ԵՊՀ, 1990։

Հրապարակումներ[6] խմբագրել

  • Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Կոնստրուկտիվ աշխարհագրության պրագմատիկ նշանակությունը բնական ռեսուրսները ընդունելի ռիսկերով օգտագործման գործընթացում /ՀՀ տարածքի օրինակով/, Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները, միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2018, էջ 105-109։
  • Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, 20-րդ դարի 20-ական թվականներից հետո ՀՀ-ում իրականացված երկրագրական հիմնական հետազոտությունները և քարտեզագրական աշխատանքները ՀՀ և մերջավոր արտասահմանյան երկրների տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2017, էջ 30-36։
  • Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Կոնստրուկտիվ աշխարհագրության հետազոտությունների մեթոդաբանությունը, կիրառական ոլորտները, պրագմատիկ նշանակությունը, մենագրություն, «Լուսաբաց» հրատարակչություն, Երևան, 2017, 222 էջ։
  • Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, ՀՀ տարածքը որպես բնակության էքստրեմալ միջավայր և բնակչության անվտանգության ապահովման արդի հիմնախնդիրները, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածու, 2017, էջ 75-80։
  • Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Քարտեզագիտության և քարտեզագրության զարգացման ընթացքը ՀՀ և դրանց ժամանակակից հիմնախնդիրները. ՀՊՄՀ Գիտական տեղեկագիր, Հ.1 /30/, Երևան, 2016, էջ 94-99։
  • Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Աշխարհագրական օբյեկտների և երևույթների բացասումների ձևերն ու մոդելավորման ընթացքը դրանց համալիրային քարտեզների կազմման ժամանակ, Հայկական լեռնաշխարհ, Հանրապետական Գիաժողովի նյութեր, Երևան, 2015, էջ 30-36։
  • Գ. Կարապետյան, Դ. Կարապետյան, Քարտեզագրության դերը սովորողների գեղագիտական դաստիարակության գործընթացում, Հայկական Լեռնաշխարհ /Հանրապետական գիտաժողովի նյութեր/ Երևան, 2015, էջ 470-478։
  • Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Բնական ռեսուրսների համալիրային /սինթետիկ/ քարտեզագրումը որպես Կոնստրուկտիվ աշխարհագրության պրագմատիկ բաղադրիչ /ՀՀ տարածքի օրինակով/ , Հայկական Լեռնաշխարհ /Հանրապետական գիտաժողովի նյութեր/ Երևան, 2015, Էջ 37-46։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 726-727։
  2. Կարապետյան, Գևորգ Մելքոնի (2005 թ․ սեպտեմբերի 23). «Լեռնային ռելիեֆի ժամանակակից դինամիկայի և կանխատեսման քարտեզագրական հիմնավորումները (ՀՀ տարածքի օրինակով)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Կարապետյան, Գևորգ Մելքոնի (2008). Քարտեզագրություն տեղագրության հիմունքներով։ Դասագիրք. Երևան: Լիմուշ. ISBN 9789939805313.
  4. Կարապետյան, Գևորգ Մելքոնի (2006). Քարտեզագրություն տեղագրության հիմունքներով։ Դասագիրք բուհերի աշխարհագրական ֆակուլտետների ուսանողների համար. Երևան: Ասողիկ. ISBN 9789994165537.
  5. Կարապետյան, Գևորգ Մելքոնի (2003). Դպրոցական տեղագրություն և քարտեզագրություն. Ասողիկ. ISBN 9789994130405.
  6. «Գևորգ Մելքոնի Կարապետյան».