Գևորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարան
Գևորգ Թահթայան կիրակնօրյա դպրոց, գործել է 1967- 1978 թվականներին, ունեցել է մոտ 150 աշակերտ։ Ազգային վարժարան, հիմնվել է 1978 թվականին՝ ազգային բարերար Գևորգ Թահթայանի նվիրատվությամբ (100 հազար ֆունտ ստեռյինգ) և Լոնդոնի համայնքային եկեղեցական խորհրդի մշակութային մարմնի նախաձեռնությամբ։ 1979 թվականին վարժարանը Սուրբ Պետրոս եկեղեցու փոքր սրահներից տեղափոխվել է «Աքթրն հայ սքուլ» կոչվող անգլիական դպրոցի շենքը։ Վարժարան ընդունվում են երեք տարեկանից։ Մանկապարտեզի և նախակրթարանի քառամյա շրջանից հետո սկսվում է ուսումնական բաժնի յոթնամյա շրջանը։ Ուսումնական ծրագիրը ներառում է հայոց լեզու, հայոց պատմություն, կրոն, երգեցողություն և վերջերս ավելացած «ընթացիկ հարցեր» առարկաները, որոնք դասավանդվում են արևելահայերեն և արևմտահայերեն։ Դասագրքերն ստանում են Հայաստանից, Իրանից, Ամերիկայից և Վենետիկից։ Վարժարանն ունի գրադարան, որը պարունակում է շուրջ 800 գիրք և պարբերական։ Ամեն տարի դպրոց է հաճախում 190 220 աշակերտ, ուսուցիչների թիվը՝ 22-25։ Վարժարանում կազմակերպվում են հանդեսներ՝ նվիրված Թարգմանչաց տոնին, Վարդանանց հերոսամարտին, Ապրիլի 24-ին։
Գևորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարան | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1967 |
Լուծարված է | 1978 |
Աշակերտներ | 150 |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Լոնդոն |