Գրողը և ինքնասպանությունը
«Գրողը և ինքնասպանությունը» (ռուս․՝ Писатель и самоубийство), ռուս գրող Բորիս Ակունինի (Գրիգորի Չխարտիշվիլի) երկու հատորից բաղկացած գիրք, որն առաջին անգամ հրատարակվել է 1999 թվականին։ Առաջին մասը՝ «Մարդը և ինքնասպանությունը», երկրորդ մասը՝ «Գրողը և ինքնասպանությունը».
Գրողը և ինքնասպանությունը | |
---|---|
Հեղինակ | Բորիս Ակունին |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էսսե |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Հրատարակման տարեթիվ | 1999 |
Գիրքն ուսումնասիրում է ինքնասպանությունը որպես երևույթ, ինչպես նաև այն դիտարկում է գրողների կյանքերի օրինակով։ Հեղինակը գրքի մեջ վերլուծել է ինքնասպանություն գործած ավելի քան երեք հարյուր գրողների ճակատագրերը։ Ինքնասպանության պատճառները դիտարկվում են կրոնական, սոցիոլոգիական, փիլիսոփայական, աշխարհագրական և մասնագիտական առումներով: Գրելը, որպես այդպիսին, հեղինակի կողմից համարվում է որպես վտանգավոր մասնագիտություն։ Ամփոփելով Ֆ. Նիցշեի, Ն. Բերդյաևի, Վ. Դալի, Ֆ. Կաֆկայի, Մ. Բլանշոի և այլոց փիլիսոփայական, գեղարվեստական և գրական ուսումնասիրությունները՝ Ակունինը առանձնացնում է ստեղծագործության մի քանի երևույթ, որոնք այսպես թե այնպես կարող են բացատրել ինքնասպանության պատճառները[1]։
- Ստեղծագործությունը գրողին տալիս է գերագույն ազատության զգացում։
- Ստեղծագործությունը հաշտեցնում է մարդուն գոյության տհաճ կողմերի հետ։
- Ստեղծագործությունը մահկանացուի փորձն է՝ հաղթել մահին։
- Ստեղծագործությունը ժամանալավորը հավերժական դարձնելու փորձ է։
- Ստեղծագործությունը սեփական արյամբ նկարված նկար է։
Գրքի կառուցվածք
խմբագրելԳիրքը բաժանված է երկու մասի («Մարդը և ինքնասպանությունը» և «Գրողն ու ինքնասպանությունը»), որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բաժանված է մի քանի բաժինների։
Գրքի առաջին հատորը՝ «Մարդը և ինքնասպանությունը», պարունակում է մի քանի էսսեներ։
Երկրորդ հատորը՝ «Գրականագիտության հանրագիտարանը», տեղեկագիրք է, որտեղ կենսագրական տեղեկություններ են ինքնասպանություն գործած գրողների և բանաստեղծների մասին։ Շատ դեպքերում հեղինակը ինքնասպանության հնարավոր պատճառներ է բերում։ Գրական սպանություն տերմինը ստեղծել է Արթյուր Ռեմբոն (ֆր.՝ literaturecide) բառացիորեն նշանակում է ինքնասպանություն գրականության միջոցով։
Հեղինակը գրքի մասին
խմբագրելՍա ոչ թե գիտական տրակտատ է, այլ էսսե, այսինքն՝ բացառապես մասնավոր աշխատություն, որը ոչ մի կերպ չի փորձում զբաղեցնել սուիցիդոլոգիայի վերաբերյալ ռուսական առաջին համապարփակ աշխատության տեղը |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Г. Чхартишвили Писатель и самоубийство / И.Е. Богат. — 2 изд.. — М.: Захаров, 2008. — Т. 1. — С. 300-303. — 463 с. — 3000 экз. — ISBN 978-5-8159-0880-2