Գրիշա Սմբատյան

հայ պատմաբան, բանահավաք, մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիշա Սերյոժայի Սմբատյան (հոկտեմբերի 18, 1953(1953-10-18), Շիկահող, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան[2], բանահավաք, մանկավարժ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012 թ.)[3], Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն[4][5]։

Գրիշա Սմբատյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 18, 1953(1953-10-18) (70 տարեկան)
ԾննդավայրՇիկահող, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1972)
Մասնագիտությունպատմաբան, բանահավաք և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Գրիշա Սմբատյանը ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 18-ին (անձնագրով՝ նոյեմբերի 7[6]) Կապանի Շիկահող գյուղում, գյուղացու ընտանիքում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ճանապարհաշինությունում՝ որպես բանվոր։

1972 թվականին ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ։ Ուսանողական տարիներին եղել է Վահանավանքում պեղումներ իրականացնող ուսանողական շինջոկատի ղեկավարը։ Բուհն ավարտելուց հետո Դավիթ Բեկ գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել որպես պատմության ուսուցիչ։ Երեք տարի անց նշանակվել է Ծավ գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն, իսկ 1981-1988 թվականներին եղել է նույն դպրոցի տնօրեն[7]։ 1988 թվականի վերջերին եղել է գյուղական խորհրդի նախագահ։ Այնուհետև շարունակել է աշխատել որպես պատմության ուսուցիչ Ծավի, ապա Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցներում։

2000 թվականին նշանակվել է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն։ Զբաղվել և զբաղվում է բանահավաքությամբ և Սյունիքի նորագույն շրջանի պատմության ուսումնասիրությամբ։

2012 թվականի սեպտեմբերին Հանրապետության նախագահի հրամանագրերով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման։

Աշխատություններ խմբագրել

  • «Հարյուրամյա պատերազմ. Օրեր և մարդիկ», (Երևան, 2003 թ. «Զանգակ» հրատարակություն)[8]
  • «Դարձ ի շրջանս յուր», (Հովհաննես Ղուկասյանի հուշագրությունը, Երևան, 2007 թ. «Զանգակ» հրատարակչություն)[9]
  • «Երկաթե վարագույրից այս կողմ», (Երևան, 2009 թ. «Զանգակ» հրատարակչություն)[10]
  • «Դարձ ի շրջանս յուր. Մինասյան-Ղուկասյան տոհմի հետքերով», (Երևան, 2016 թ. «Զանգակ» հրատարակչություն)[11]
  • «Սյունիքը փորձության մեջ. Հայ –թաթարական բախումները» (Երևան, 2017 թ., «Անտարես» հրատարակչություն)[12]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.president.am/hy/decrees/item/794
  2. «Թանգարանը պատրաստ է աննախադեպ ցուցադրության, եթե միջոցներ լինեն...». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. Հանրապետության նախագահի հրամանագրերը
  4. Եզակի պատմագիտական նշանակության անհետացած գանձերի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ
  5. Ներքնահարկից դուրս եկած թանգարան
  6. «Սմբատյան Գրիշա Սերյոժայի 07/11/1953 Սյունիք Կապան,». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. Ծավի միջնակարգ դպրոց(չաշխատող հղում)
  8. Սմբատյան, Գրիշա (2003). Եփրեմյան, Վաչե Պապիկի (ed.). Հարյուրամյա պատերազմ։ Օրեր և մարդիկ։ Օրագիր. Երևան: Զանգակ-97. ISBN 9993027979.
  9. Սմբատյան Գրիշա (2016). Դարձ ի շրջանս յուր։ Մինասյան -Ղուկասյան տոհմի հետքերով. Սյունիք-Վայոց ձորի հոգևոր և պատմամշակութային ժառանգություն. Երևան: Զանգակ. ISBN 9789939685083.(չաշխատող հղում)
  10. Սմբատյան, Գրիշա (2009). Եփրեմյան, Վաչե Պապիկի (ed.). Երկաթե վարագույրից այս կողմ։ 1920-30 թթ. քաղաքական բռնաճնշումների ենթարկված Կապանն ու կապանցիները. Երևան: Զանգակ-97. ISBN 9789994116102.
  11. Սմբատյան, Գրիշա; Խառատյան, Հրանուշ (2016). Դարձ ի շրջանս յուր։ Մինասյան-Ղուկասյան տոհմի հետքերով. Սյունիք-Վայոց ձորի հոգևոր և պատմամշակութային ժառանգություն մատենաշար. Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Երևան: Զանգակ. ISBN 9789939685083.
  12. Սմբատյան, Գրիշա; Գևորգյան, Համլետ (2017). Խառատյան, Հրանուշ (ed.). Սյունիքը փորձության մեջ։ Հայ-թաթարական բախումները. «Սյունիք-Վայոց ձորի հոգևոր և պատմամշակութային ժառանգություն» մատենաշար. Երևան ։: Անտարես. ISBN 9789939761466.

Աղբյուրներ խմբագրել

  • Կապանի երկրագիտական թանգարանի արխիվ