Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիշա Հակոբյան (նոյեմբերի 1, 1918(1918-11-01), Գանձակ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - հոկտեմբերի 26, 1930(1930-10-26), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հերոս-պիոներ` ներկայիս Ադրբեջանի Գանձակ՝ Գյանջա քաղաքից։ Ժամանակակից որոշ հեղինակներ փորձել են կասկածի տակ դնել Գրիշա Հակոբյանի կերպարը, իբրև հնարված կոմունիստական գաղափարախոսության և քարոզչության արդյունքում[1], սակայն «Պիոներ կանչ» թերթի նոյեմբերի 14-ի համարն[2] ու հետագա մի շարք համարներ, ամբողջովին ապացուցում են հերոսի գոյությունը, անգամ պատկերելով նրա նկարը, մանրամասն անդրադառնում նրա սպանությանը ու Անդրկովկասում կազմակերպված ուսանողական ցույցերին։

Գրիշա Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1918(1918-11-01)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մահացել էհոկտեմբերի 26, 1930(1930-10-26) (11 տարեկան)
Մահվան վայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ՄասնագիտությունՊիոներ

Կենսագրություն խմբագրել

Գրիշա Հակոբյանը հանդիսանում էր Ադրբեջանի առաջին պիոներական ջոկատներից մեկի նախագահը և Մոսկվայում տեղի ունեցած պիոներների 1-ին Համամիութենական հավաքի պատվիրակներից մեկն էր։ Պարգևատրվել է «Արտեկ» միջազգային պիոներական ճամբարի ուղեգրով։ Եղել է Գյանջայի բռնցքամարտի չեմպիոն պիոներների մրցումներում 1929 թվին։ Հետագայում բացահայտել է կուլակական խումբ, ովքեր էլ 1930 թվականի հոկտեմբերի 26-ին սպանել են Գրիշային։

Հիշատակ խմբագրել

Գրիշա Հակոբյանի պատվին Չելյաբինսկում կանգնեցվել էր հուշարձան, նրա անունով էր կոչվել շոգենավերից մեկը, հրատարակվել են գրքեր և դիաֆիլմ[3]։ Գրիշա Հակոբյանի անունը մտել է Վ. Լենինի անվան Համամիութենական պիոներական կազմակերպության Պատվո գրքի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сергей Карамаев. Пионеры-герои». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 19-ին.
  2. «Պիոներ կանչ» թերթի նոյեմբերի 14-ի համար
  3. «Диафильм «Пионер Гриша Акопян»». Վերցված է 2017 Հուլիս 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել