Գրին Ռիվեր (Կոլորադոյի վտակ)
Գրին Ռիվեր (անգլ.՝ Green River), գետ Վայոմինգ նահանգի հարավ-արևմուտքում, Կոլորադո նահանգի հյուսիս-արևմուտքում, Յուտա նահանգի արևելքում, ԱՄՆ։ Կոլորադո գետի ամենաերկար վտակը։ Երկարությունը՝ 1175 կմ, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 124 578 կմ²։ Ջրի միջին ծախսը՝ 173 մ³/վ[2]։
Գրին Ռիվեր | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 1175 կմ |
Ավազանի մակերես | 124 578 կմ² |
Ջրի ծախս | 173 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Wind River Range? |
Գետաբերանի տեղակայում | Կոլորադո գետ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Big Sandy River?, Yampa River?, White River?, Price River?, Blacks Fork?, Duchesne River?, New Fork River? և Vermillion Creek? |
Ջրի մարմիններ | Flaming Gorge Reservoir? |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Յուտա, Կոլորադո և Վայոմինգ |
Ջրահավաք | Green River drainage basin? |
Սկիզբ է առնում Վայոմինգ նահանգի Սաբլետ մարզի հյուսիսում, Ուինդ Ռիվեր լեռնաշղթայի շրջանում[3], Բրիդջեր Տիտոն ազգային անտառի տարածքում[4]։ Սաբլետ մարզի տարածքով հոսում է հարավ և հարավ- արևելյան ուղղությամբ դեպի Վայոմինգ նահանգի Լինքոտի և Սուիտուոթեր մարզեր, Լա Բարդջ քաղաքի մոտ գետի վրա կառուցված Ֆորտենել ամբարտակը ձևավորում է համանուն ջրամբարը։ Հոսում է Գրին Ռիվեր քաղաքի մերձակայքով և Յուտա նահանգի հետ սահմանագծում ձևավորում Ֆլեյմինգ Գորդջ ջրամբարը։ Ջրամբարտակից հարավ գետը կտրուկ թեքվում է դեպի արևելք, պտտվում Յուինտա լեռան արևելյան ծայրամասերով՝ հատելով Կոլորադո նահանգի սահմանները և կրկին վերադառնում է Յուտայի տարածք։ Այստեղ Գրին Ռիվերը հոսում է Լոդոր կանիոնով և ընդունում ձախակողմյան Յամպա խոշոր վտակը։ Այնուհետ հոսում է հարավ-արևմտյան և հարավային ուղղությամբ՝ Ուինդ լեռնաշղթայի հարավային կողմի երկայնքով՝ Վիրպուլ կանիոնով։ Հոսում է Ուինդ և Աուրեյ հնդկացիական ռեզերվացիաներով։ Աուրեյ քաղաքից երկու մղոն հարավ գետը ընդունում է Դուչեսնե վտակը, իսկ նրանից հինգ կիլոմետր հոսանք ի վար՝ Ուայթ Ռիվեր վտակը։ Եվս տաս մղոն հոսանքն ի վար Գրին Ռիվեր է թափվում Ուիլլոու գետը։ Այնուհետ, գետը՝ ընդհանուր 192 կմ ձգվածությամբ, հոսում է Դեսոլեյշն և Գրեյ կանիոններով։ Գրեյ կանիոնում ընդունում է Պրայս վտակը, հոսանքն ի վար՝ Էմերի մարզում ընդունում է Սան Ռաֆայել վտակը։ Վեյն մարզի արևելքում հոսում է Կանիոնլենդս ազգային պարկով, որի տարածքում էլ թափվում է Կոլորադո գետը։
Գետի լայնությունը վերին հոսանքներում կազմում է 30-100 մ, իսկ ստորին հոսանքներում՝ մինչև 460 մ։ Խորությունը կազմում է մեկ մետրից մինչև տասնհինգ մետրի։ Ակունքի բարձրությունը ծովի մակարդակից 1181 մ է[5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Գրին Ռիվերը բարձրությունից
-
Գրին Ռիվերի ակունքները
-
Գրին Ռիվերը Վայոմինգ նահանգում
-
Գետի ավազանի քարտեզ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 The National Map
- ↑ https://pubs.usgs.gov/wdr/2004/wdr-ut-04/
- ↑ https://www.peakbagger.com/range.aspx?rid=1443
- ↑ https://web.archive.org/web/20090905092956/http://www.foresthistory.org/ASPNET/Publications/first_century/index.htm
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրին Ռիվեր (Կոլորադոյի վտակ)» հոդվածին։ |