Գրիգոր Ջաղացպանյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջաղացպանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Ջաղացպանյան (մարտի 19, 1900(1900-03-19), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 22, 1972(1972-01-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), 1920 թվականի Մայիսյան խռովության, Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)

Գրիգոր Ջաղացպանյան
Ծնվել էմարտի 19, 1900(1900-03-19)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 22, 1972(1972-01-22) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Գործունեություն խմբագրել

1918-1920 թվականներին ակտիվորեն մասնակցել է Ալեքսանդրապոլի բոլշևիկյան երիտասարդական կազմակերպության ստեղծմանը։

1920 թվականի դեկտեմբերին թուրքական օկուպացիայի պայմաններում կոմերիտմիության առաջին կոնֆերանսում (ընդհատակյա) ընտրվել է քաղկոմի, 1921 թվականի ապրիլից՝ Ալեքսանդրապոլի գավառային կոմիտեի քարտուղար։

1922 թվականից ծառայել է սովետական բանակում որպես գնդի կոմիսար։ 1926-1932 թվականներին եղել է ՀԿ(բ)Կ Կոտայքի, Ստեփանավանի, Ախտայի (այժմ՝ Հրազդան) շրջկոմների քարտուղար։

1932 թվականից աշխատել է սովետական արհմիութենական մարմիններում։ 1941 թվականից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1943 թվականից Ջաղացպանյանը եղել է ԽՍՀՄ Պետպլանի վիճակագրական վարչության Հայաստանի գրասենյակի կառավարչի տեղակալ, ապա՝ հրատարակչական բաժնի պետ։

ՀԿ(բ)Կ V-VI և VIII համագումարներում ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 472