Գրիգոր Չալիկյան

հայ դերասան

Գրիգոր Սարգսի Չալիկյան (օգոստոսի 25, 1920(1920-08-25), Իզմիր - հոկտեմբերի 11, 2004(2004-10-11), Երևան, Հայաստան), հայ խորհրդային դերասան, ռեժիսոր, բեմադրիչ, գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ասմունքող։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։

Գրիգոր Չալիկյան
Ծնվել էօգոստոսի 25, 1920(1920-08-25)
ԾննդավայրԻզմիր
Մահացել էհոկտեմբերի 11, 2004(2004-10-11) (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, գրող և ասմունքող

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Չալիկյանը 1932 թվականին Թուրքիայից ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Աշխատել է Աշտարակի 1940-1946 թվականներին, Երևանի պատանի հանդիսատեսի 1946-1953 թվականներին, Սունդուկյանի անվան 1953-1959 թվականներին։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (ֆոնդային դրամատիկական հաղորդումների բաժնի վարիչ և գլխավոր ռեժիսոր)։ Հայկական ռադիոթատրոնի նախաձեռնողներից է։

Բեմադրություններ խմբագրել

Գրիգոր Չալիկյանի ռադիոբեմադրություններից են՝ Հրաչյա Քոչարի «Կարոտ», «Նահապետը», Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Մուշեղ Գալշոյանի «Կանչը»։ Լույս են տեսել «Բաբախումներ» (1954 թվական), «Իմ սիրտը» (1958 թվական), «Խաղաղ ափեր» (1964 թվական) բանաստեղծությունների և «Սպիտակ կատու» (1981 թվական) պիեսների ժողովածուները։ Տարբեր թատրոններում բեմադրվել են Չալիկյանի «Երազիկ» (1957 թվական), «Մարսեցի փեսան» (1966 թվական), «Մենք, նրանք և մյուսները» (1970 թվական), «Հայր Տոնապետի մենախոսությունը» (1976 թվական), հեռուստատեսությամբ՝ «Ծաղկած խնձորենիների ձմեռը» (1980 թվական) և այլ պիեսներ։

Երկեր խմբագրել

  • Բաբախումներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 71 էջ։
  • Իմ սիրտը, Երևան, Հայպետհրատ, 1958, 90 էջ։
  • Խաղաղ ամպեր, Երևան, Հայպետհրատ, 1964, 102 էջ։
  • Պարույր Սևակի ու մի քիչ էլ իմ մասին։ ՀԳՄ հրատարակչություն, 2004, 167[1][2]։

Դերեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Չալիկյան, Գրիգոր Սարգսի (2004). Պարույր Սեւակի ու մի քիչ էլ իմ մասին։ Հուշեր. ՀԳՄ. ISBN 9789994134533.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 277:(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 660