Աշտարակի պետական թատրոն

Աշտարակի պետական թատրոն, կազմակերպվել է 1940 թվականին, Սուրեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ՝ Ազով-Սևծովյան երկրամասի հայկական պետական թատրոնի և տեղի դերասանական ուժերով։

Աշտարակի պետական թատրոն
Տեսակթատրոն
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Գտնվելու վայրըԱշտարակ
Հիմնադրման ամսաթիվ1940 թվական
Փակման ամսաթիվ1950 թվական

Բեմադրություն խմբագրել

Բացվել է Սունդուկյանի «Պեպո» պիեսի ներկայացումով։ Խաղացանկում էին՝ Մուրացանի «Ռուզան» , Լյուդվիգ Միքայելյանի «Գոշ», Շիրվանզադեի «Չար ոգի», «Նամուս», «Պատվի համար», Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք», Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն», Շկվարկինի «Ուրիշի երեխան» և այլն։

Թատրոնի կազմում են եղել ռեժիսորներ Ա․ Բարսեղյանը, Ս․ Բադալյանը, Կ․ Չալաբյանը, նկարիչներ Կ․ Տիրատուրյանը, Ռ․ Նալբանդյանը, Ս․ Արուտչյանը և ուրիշներ։ Տարբեր տարիներին թատրոնում են աշխատել դերասան-դերասանուհիներ Ի․ Մկրտչյանը, Ա․ Մուրադյանը, Ա․ Վաչյանը, Ա․ Պապայանը, Ն․ Բեմսկին, Գրիգոր Չալիկյանը, Գ․ Գևորգյանը, Հ․ Մախմուրյանը, Գևորգ Ոսկանյանը և ուրիշներ։

Հյուրախաղերով հանդես են եկել Ավետ Ավետիսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը բեմադրել է Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետը»։ Թատրոնը փակվել է 1950 թվականին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական համառոտ հանրագիտարան, Չորս հատորով (ՀԽՀ խմբ․ կոլեգիա՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ․) և ուրիշներ), ― հատոր 1, Երևան, ՀԽՀ գլխ․ խմբ․, 1990, էջ 242։