Նավը լեռան վրա (արևմտ․՝ Նաւը լերան վրայ), Կոստան Զարյանի վեպը, որ նա գրել է 1943 թվականին՝ Բոստոնում ապրելու տարիներին։ Հետագայում վեպը վերամշակվել է կոմունիստական գրաքննության կողմից և 1963 թվականին կրճատումներով հրատարակվել Երևանում[1]։

Նավը լեռան վրա
Նաւը լերան վրայ
ՀեղինակԿոստան Զարյան
Ժանրվեպ
ԹեմաՀայոց պատմություն
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Արա Հերյան
Միշա Թումանյան
Ստեղծման տարեթիվ1943
Նկարագրում էՀայաստանի առաջին Հանրապետություն
ՎիքիքաղվածքՆավը լեռան վրա

Սյուժեն

խմբագրել

Վեպում շարունակվում ու զարգացվում են այն տրամադրությունները, որոնք արտահայտված էին Կոստան Զարյանի «Անցորդը և իր ճամփան» ուղեգրության մեջ և «Բանկոոպը և մամութի ոսկորները» վեպում։ Վեպում պատկերված է 1918-20 թվականներին Հայաստանը՝ հայերի պայքարը թուրքերի դեմ, Սարդարապատի ճակատամարտը, Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներն ու Հայաստանում սովետական կարգերի հաստատումը։ Հայաստանը լցված էր արևմտահայ փախստականներով, թուրքերը հարձակվում էին, նոր ստեղծված պետությունը, ինչպես Զարյանն է ներկայացնում, անզոր էր աղետի առաջն առնելու։ Հերյանը Հայաստան է գալիս ահա այդ ճակատագրական տարիներին և չնայած բոլոր դժվարություններին՝ մնում է հայրենիքում։ Սա է Հերյանի ամենամեծ տարբերությունը Զարյանի նախորդ գրքերի «անցորդ» հերոսներից։ Հեռավոր նավարկությունների նավապետ Արա Հերյանը Բաթում քաղաքում նավ է գնում, գնացքով բերում Հայաստան, այնուհետև եզներով քաշում մինչև Քանաքեռ, սակայն քաղաքական պատճառներով երկար ժամանակ նավը մնում է այդտեղ։

Վեպում նավը ընթացքի ու շարժման խորհրդանիշ է, լեռը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի։ Նավը լեռը բարձրացնելը՝ Սևան հասցնելը, խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը։

Վեպի առաջին տարբերակում Հերյանին այդպես էլ չի հաջողվում նավը հասցնել Սևան, սակայն երկրորդ տարբերակում կոմունիստները Հերյանին օգնում են նավը հասցնել Սևան և ջուրն իջեցնել։

Միշա Թումանյանը նույնպես նավապետ է, որը թողել է իր ծառայությունը ռուսական նավատորմում և եկել Հայաստան՝ իր հայրենիքին ծառայելու։ Նրան չի հուսահատեցնում այն, որ ծովերի և օվկիանոսների փոխարեն իր առջև ընդամենը Սևանա լիճն է, նա էլ կառուցում է ի՛ր երազանքի նավը՝ խղճուկ նավակ այն նավերի փոխարեն, որոնցով ինքը նավարկել է Ռուսաստանում։ Բայց նա նվիրված է իր երազանքին ու իր հայրենիքին, որը նա նոր-նոր է սկսում ճանաչել։

Այս խմբին է պատկանում նաև երիտասարդ սպա Բաբկեն Միրանյանը, որը դաստիարակվել է Ռուսաստանում և ծառայել է ցարական բանակում, ապա ծառայության է անցել հայկական բանակում և զոհվում է թուրքերի դեմ մղված մարտերում։

Հերյանին հակադրվում է վեպի մեկ այլ գործող անձ ևս. Պետրոս Մարկը, որն Ամերիկայից վերադարձել է Հայաստան, ուսումնասիրում է Հայաստանը, փորձում հասկանալ նախնիների հայրենիքը։ Զարյանը էջեր է նվիրում նրա և Հերյանի զրույցներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մենք և ժամանակը», 16.07.2015 թողարկում

Գրականություն

խմբագրել
  • Կոստան Զարյան, Նավը լեռան վրա, Երևան, 1963։
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նավը լեռան վրա հոդվածին