Գրիգոր Ը Խանձողատ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գրիգոր Ը Խանձողատ (ծն. թ. անհայտ - մոտ 1420 թ.), Ամենայն Հայոց կաթողիկոս 1411 թվականից՝ Հակոբ Գ Սսեցու դավադրական սպանությունից հետո։ Ծննդյան թիվն ու վայրն անհայտ են։ Պաշտոնազրկվում և աքսորվում է 1418 թվականին։ Կաթողիկոսական գահին Գրիգոր Ը Խանձողատին հաջորդել է Պողոս Բ Գառնեցին։
Գրիգոր Ը Խանձողատ | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս | Ամենայն Հայոց կաթողիկոս |
Ժամանակամիջոց | 1411-1418 թթ. |
Եկեղեցի | ![]() |
Անձնական տվյալներ | |
← Հակոբ Գ Սսեցի ![]() |
Կենսագրություն
խմբագրելՄականունն է «Խանձողատ»։ Հավանաբար խանձ կամ կրակի իմաստ կա բառի մեջ, սակայն հայտնի չէ՝ արդյոք խանձող ու այրող է նշանակում, թե ոչ։ Գուցե այդպես է անվանվել իր արտաքինի կամ գործունեության պատճառով։
Առաքել Դավրիժեցին 1418 թվականին հիշատակում է.
…զայս տէր Գրիգորիս, որ մականուն Խանձողատ կոչի, աքսորեցին։ |
Մեկ այլ հիշատակարանում արդեն իսկ 1416 թվականից հիշատակվում է Պողոս Գ Գառնեցին՝ որպես Հայոց հայրապետ։ Իր յոթնամյա գահակալության շրջանում Գրիգոր Ը Խանձողատը հիշատակության արժանի ոչինչ չի արել։
Գրիգոր Ը Խանձողատի գահակալության օրոք Կիլիկիայում տիրող խառնաշփոթն էլ ավելի էր վատթարացել, որն էլ պատճառ էր հանդիսացել Մեծ Հայքի վարդապետների՝ Հայրապետական Աթոռը Կիլիկիայից Սբ. Էջմիածին փոխադրելու և Աղթամարի Հայրապետական Աթոռի գործունեությունը դադարեցնելու որոշման ընդունմանը։ Որոշվեց Սիս ուղարկել Երուսաղեմի Հայոց պատրիարք Պողոս արքեպիսկոպոս Գառնեցուն, ով 1417 թվականին մեկնեց Սիս և ձեռք բերելով տեղի ամիրաների համակրանքն ու աջակցությունը՝ կարողացավ բացահայտել Գրիգոր Ը Խանձողատի զեղծումները։ Այսպիսով վերջինս գահընկեց արվեց և աքսորվեց անհայտ ուղղությամբ։ Գրիգոր Ը Խանձողատի գահընկեցությունն ու աքսորը բավական էին Պողոս Բ Գառնեցուն որպես օրինավոր կաթողիկոս ճանաչելու համար։
Նախորդող՝ Հակոբ Գ Սսեցի |
Կաթողիկոս 1411–1418 |
Հաջորդող՝ Պողոս Բ Գառնեցի |