Գրիգոր Գալֆայան (կոմպոզիտոր)

հայ երաժիշտ, կոմպոզիտոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Գալֆայան (այլ կիրառումներ)

Գրիգոր Գալֆայան (դեկտեմբերի 22, 1873(1873-12-22)[1][2], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն - հունիսի 2, 1949(1949-06-02)[3], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի երաժիշտ, կոմպոզիտոր։

Գրիգոր Գալֆայան
Ծնվել էդեկտեմբերի 22, 1873(1873-12-22)[1][2]
Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 2, 1949(1949-06-02)[3] (75 տարեկան)
Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտություներաժշտագետ, կոմպոզիտոր, երաժիշտ, ուսուցիչ և գրող
ԿրթությունՓարիզի երգիչների դպրոց

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Գալֆայանը ծնվել է 1873 թվականի դեկտեմբերի 22-ին, Բուրսա քաղաքում։ Նրա հայրը եղել է ճարտարապետ։ Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական դպրոցում[4]։ Այնուհետև նա տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ ուսումը շարունակել է Կեդրոնական վարժարանում։ Երաժշտական կրթությունն ստացել է Փարիզի Schola Cantorum de Paris-ում, աշակերտել անվանի երաժիշտներ և կոմպոզիտորներ Շառլ Բորդին և Վենսան դ’Էնդիին[5]։ Գրիգոր Գալֆայանը Փարիզում և Մանչեստրում հայ երաժշտության մասին հանդես է եկել դասախոսություններով, տպագրել է հոդվածներ։ 1905 թվականին Փարիզում հրատարակել է «Կռունկ» թերթը (հայերեն, ֆրանսերեն)[6]։

1911 թվականին տեղի է ունեցել Գրիգոր Գալֆայանի առաջին հեղինակային համերգը։ 1913 թվականից ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում եղել է Հայ եկեղեցու դպրապետ, երգի մի շարք փառատոների ղեկավար։ 1918 թվականից ապրել է Ֆրեզնոյում։ 1922 թվականին դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրել է մոտ 150 երաժշտական աշխատություն, առավելապես՝ հայրենասիրական երգեր՝ հեղինակայինն տեքստերով («Ապրի՛ր, Հայաստան», «Փա՛ռք քեզ, Հայաստան», «Հույսը», «Ինչո՞ւ Լուսին», «Ալեչարչար», «Վեր կաց», «Մինչև երբ»)։ Ստեղծագործության մեջ առանձնանում է «Պատարագը»՝ մեներգիչների, երգչախմբի և երգեհոնի համար։ 1910 թվականին գրել է օսմանյան «Ազատություն» քայլերգը։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո գրել է հայտնի «Օ, Ամերիկա» երգը[7] Էլիս Սթոուն Բլեքվելի խոսքերով[8]։

Գրիգոր Գալֆայանը մահացել է 1949 թվականի հունիսի 2-ին, Ֆրեզնո քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://arar.sci.am/dlibra/publication/351713/edition/324013/content
  2. 2,0 2,1 Հայ երաժշտության հանրագիտարան, էջ 137
  3. 3,0 3,1 3,2 Հայ երաժշտության հանրագիտարան, էջ 137
  4. Mahakian, Charles (1974). History of the Armenians in California (reprint ed.). R and E Research Associates. էջ 77. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  5. Mouradian, Claire (2007). Arménie, une passion française: le mouvement arménophile en France, 1878-1923. Magellan & Cie. էջ 105.
  6. «Կռունկ» թերթ
  7. studio, 5165m. «Anunner.com - ԳՐԻԳՈՐ ԳԱԼՖԱՅԱՆ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «O America [music]: march / words by Alice Stone Blackwell and K. Proff-Kalfaian; music by K. Proff-Kalfaian». National Library of Australia. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։