Գրիգոր Բայթունի
հեղափոխական, կուսակցական աշխատող
Գրիգոր Իվանի Բայթունի (մայիսի 26, 1889, Մերզիֆոն, Սվազի վիլայեթ - 1937), հեղափոխական, կուսակցական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։ 1909 թվականին ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան։ 1914 թվականին ավարտել է Գրենոբլի համալսարանը (Ֆրանսիա), 1918-1920 թվականներին Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական գործունեություն է վարել զինվորների շրջանում։ Բայթունի եղել է Կարսի զինված ապստամբության (1920 թվականի մայիսի 10) ղեկավարներից։ 1920-1921 թվականներին եղել է Կուբան-Սևծովյան մարզկոմի հայկական բաժանմունքի քարտուղար։ 1922-1937 թվականներին ղեկավար աշխատանք է վարել Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի կուսակցական և խորհրդային մարմիններում։
Գրիգոր Բայթունի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1889[1] |
Ծննդավայր | Մարզվան, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | 1937[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գրենոբլի համալսարան (1914)[1] |
Մասնագիտություն | հեղափոխական և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 265)։ |