Գրեյս Հուանգ (չինարեն՝ 黃芝琪, անգլ.՝ Grace Huang, 1983, Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի և թայվանական ծագում ունեցող ֆոտոմոդել։

Գրեյս Հուանգ
Grace Huang on 2014 AACTA Awards red carpet.jpg
Ծննդյան թիվ՝1983
Ծննդավայր՝Սիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն՝Flag of Australia.svg Ավստրալիա
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 3876431

ԿենսագրությունԽմբագրել

Գրեյս Հուանգը ծնվել է 1983 թվականին Թայվանում։ Ավելի ուշ տեղափոխվել է Ավստրալիա[1], որտեղ ավարտել է Սիդնեյի համալսարանը՝ հաշվապահական հաշվառման և առևտրային իրավունքի մասնագիտացմամբ։ Նկարահանվել է Vogue, Harper's Bazaar, FHM, Oyster, Elle, Marie Claire ամսագրերի ավստրալիական տարբերակների համար։ «Kailis Australian Pearls» բրենդի ներկայացուցիչն է[2]։

2004 թվականին նորամուտն է նշել հեռուստատեսությունում։ 2011 թվականին նկարահանվել է «Արյունոտ խցանումներ» կարճամետրաժ ֆիլմում[3][4]։ 2012 թվականին նկարահանվել է «Երկաթե բռունցք» ֆիլմում[5][6][7], իսկ 2014 թվականին՝ դրա շարունակության մեջ։ 2016 թվականին խաղացել է «Անկախության օր․ Վերածնունդ» ֆիլմում։

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

  • 2011՝ «HollyShorts Film Festival» մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում («Արյունոտ խցանումներ»)[4]։
  • 2013՝ առաջադրվել է «WorldFest Houston»-ի «Special Jury Award»-ի «Լավագույն դերասանուհի-Քննադատների ընտրություն» անվանակարգում («Բառեր չկան»)[8]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ֆ Գաղտնալսված Sit ting fung wan Ջենի
2010 ֆ Կարմիր երկիր Red Earth աղջիկ
2011 կֆ Արյունոտ խցանումներ Bloodtraffick Ավա Չեն
2011 ֆ Սեր տիեզերքում Quan qiu re lian Բանի
2012 ս 6 անծանոթներ Strangers 6 Ֆեյ Ֆեյ
2012 ֆ Սառը պատերազմ Hon zin Մեյ Չենգ
2012 ֆ Երկաթե բռունցք The Man with the Iron Fists երկվորյակներ
2013 ֆ Բառեր չկան Lost for Words Աննա
2014 ս Արհեստական բանականություն Intelligence Մեյ Չեն
2015 ս Վկա Hiding Սինդի
2015 ֆ Ժասմին Jasmine Ժասմին Տո
2015 ֆ Անվերջություն Infini Կլեր Գրենիչ
2015 ֆ Երկաթե բռունցք 2 The Man with the Iron Fists 2 երկվորյակներ
2015 ս Պարանորմալ միտք Paranormal Mind տիկին Օ
2016 ֆ Օսիրիսի զավակը․ Գիտական ֆանտաստիկա, թողարկում 1 SFv1: The Osiris Child Ջենդի
2016 ֆ Անկախության օր. Վերածնունդ Independence Day: Resurgence Լին Թանգ
2016 ս Ռեյք Rake Ջեն
2018 ֆ Ֆլինի ոսկին In Like Flynn Աչուն

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել