Գրեգ Սթեյն
Գրեգ Սթեյն (անգլ.՝ Greg Stein, մարտի 16, 1967, Պորտլենդ), ամերիկացի ծրագրավորող, դասախոս, երբեմն էլ ստանդարտների ճարտարապետ և բաց կոդով ծրագրային ապահովման պրոպագանդիստ, որ հաճախ ելույթներ է ունենում ասուլիսների ժամանակ և այդպիսի ծրագրերի մշակման և օգտագործման վերաբերյալ հարցազրույցում։
Գրեգ Սթեյն անգլ.՝ Greg Stein | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Պորտլենդ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Beaverton High School? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ճարտարագետ և ծրագրավորող |
Աշխատավայր | Մայքրոսոֆթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | prng.blogspot.com |
Greg Stein Վիքիպահեստում |
Գրեգն ավարտել է Օրեգոն նահանգի Բեվերթոնի ավագ դպրոցը, այնուհետև Փենսիլվանիա նահանգի Քարնեգի-Մելլոն համալսարանը, որտեղ ստացել է բակալավրի աստիճան[1]։
Նրա Apache Software Foundation-ի տնօրենն է[2] և եղել է այդ հիմնադրամի նախագահը 2002 թվականի օգոստոսի 21-ից[3] մինչև 2007 թվականի հունիսի 20-ը[4]։ Գրեգ Սթեյնը նաև Python Software Foundation-ի անդամ է, 2001-2002 թվականներին եղել է տնօրեն[5] և Python-ի ծրագրավորման լեզվի և գրադարանների վերահսկող (ակտիվ ժամանակահատվածը՝ 1999-2002 թվականներ)[6]։
Գրեգ Սթեյնը հատկապես ակտիվ է տարբերակների կառավարման համակարգերի մշակման գործում։ 1990-ական թվականների վերջին և 2000-ականների սկզբին նա մասնակցել է WebDAV HTTP տարբերակների վերահսկման մասնագրերի մշակմանը[7]․ նա mod_dav-ի առաջին հայտնագործողն է, որը WebDAV-ի առաջին իրականացումն է բաց կոդով։ Նա եղել է Subversion[8] նախագծի հիմնադիրներից մեկը և հիմնականում պատասխանատու է WebDav ցանցային մակարդակի համար Subversion-ում։
Գրեգ Սթեյնն աշխատել է որպես Google-ի տեխնիկական տնօրեն, որտեղ նա օգնել է կազմակերպությանը թողարկել հոսթինգ հարթակ բաց կոդով ծրագրային ապահովման համար։ Գրեգ Սթեյնը հրապարակայնորեն հայտարարել է Google-ից հեռանալու մասին իր բլոգում հուլիսի 29-ին։ Նախքան Google-ը նա աշխատել է Օրաքլում, Shop-ում, Microsoft-ում, CollabNet-ում և որպես անկախ մշակողի։
Գրեգ Սթեյնը մեծ ներդրում է կատարել Lima Mudlib գրադարանի ստեղծման գործում, որը MUD սերվերի ծրագրային ապահովման մի մասն է։ MUD համայնքում նրա մականունը եղել է «Deathblade»:
2010 թվականին Գրեգն արժանացել է O’Reilly Open Source Award ամենամյա մրցանակի[9]։
2014 թվականին Գրեգ Սթեյնը դարձել է Stellar վճարային ցանցի խորհրդատվական խորհրդի անդամ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Домашняя страница Грега Стейна(անգլ.)(չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ «Foundation Project» (անգլերեն). Apache Software Foundation — Список девяти директоров Фонда. 2016 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Board of Directors Meeting Minutes» (անգլերեն). Apache Software Foundation. 2002 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից (txt) 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին. «…nominees: Roy Fielding, Greg Stein. By majority vote, Greg Stein was elected as Chairmain…»
- ↑ «Board of Directors Meeting Minutes» (անգլերեն). Apache Software Foundation — Председателем был выбран Jim Jagielski. 2007 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից (txt) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
- ↑ Python Software Foundation Board records
- ↑ Python development records
- ↑ WebDAV.org
- ↑ Producing Open Source Software, Chapter 2, «Practice Conspicuous Code Review» (Karl Fogel, O’Reilly Media, 2005, ISBN 0-596-00759-0)
- ↑ «OpenNews: Объявлены лауреаты премии O'Reilly Open Source Awards 2010» (ռուսերեն). OpenNET. 2010 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին. «…один из ключевых разработчиков системы управления версиями Subversion, внесший также большой вклад в развитие проектов Apache и Python. Проявил себя и как разработчик и как лидер сообщества…»
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ask Apache Software Chairman Greg Stein» (անգլերեն). Slashdot. 2006 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
- «TechTalk: Behind the scenes at the Apache Software Foundation» (անգլերեն) — Анонс видео-интервью Грега Стейна. Станица анонса цела, но видео нет и в архиве. 2005 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
- «Interview with Googles Greg Stein and Chris DiBona» (անգլերեն). Slashdot — Интервью о запуске платформы хостинга компании Google для программ с открытым исходным кодом. 2006 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
- Paul Krill (2006 թ․ մարտի 23). «Apache's Greg Stein says commercial software's days are numbered» (անգլերեն). Computerworld. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
- Jeff Mesnil — На EclipseCon 2006 у Стейна было часовое выступление. Ссылка на анонс этого выступления(անգլ.)(չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ) не работает, но можно посмотреть в архиве (2006 թ․ մարտի 22). «Highlights of Greg Stein's keynote». EclipseCon 2006. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); line feed character in|description=
|description=
at position 578 (օգնություն) - Подкаст сотрудника Google Грега Стейна по теме Open Source(անգլ.)(չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- Steve Lohr (2004 թ․ օգոստոսի 3). «TECHNOLOGY; In Competitive Move, I.B.M. Puts Code in Public Domain» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
- «FLOSS Weekly 28 Greg Stein for WebDAV» (անգլերեն). TWiT.tv — Подкаст-интервью с Лео Лапорте и Рэндалом Шварцем. 2008 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
{{cite web}}
: no-break space character in|description=
at position 19 (օգնություն)