Գրական խմբակներ, գրողների, գրականագետների՝ միևնույն ուղղության, սկզբունքների և հայացքների վրա հիմնված ստեղծագործական միություն։ Գրական խմբակների հետ են կապվում գրական սաչոններն ու երեկույթները։ Այն սկզբնավորվել է դեռևս Հին Հռոմում (մ․ թ․ ա․ 1-ին դար)․։ Միջին դարերում հայտնի էր «Կառլոս Մեծի ակադեմիան» (7-րդ դար)։ 12-13-րդ դարերում, իտալական վերածնության շրջանում, Ֆլորենցիայում Լ․ Մեդիչիի տաճարում հավաքվում էին բանաստեղծներ, փիլիսոփաներ, նկարիչներ, որոնց միավորում էին ոչ այնքան գեղագիտական միասնական սկզբունքները, որքան անտիկ արվեստի պաշտամունքը։ 19-րդ դարում ֆրանսիական բազմաթիվ գրական սալոն-խմբակներից առանձնանում է օրիորդ Անսևլոյինը (մասնակցությամբ Վ․ Հյուգոյի, Ալֆրեդ դը Մյուսեի, Ֆ․ Ռ․ Շատոբրիանի)։ Ռուսաստանում Գրական խմբակները սկզբնավորվել են 17-րդ դարում 30-40-ական թվականներին։ 1801 թվականին կազմակերպվել է «Եղբայրական գրական հասարակություն»։

20-րդ դարում 20-ական թվականներին գրական շարժման ընթացքը հայ իրականության մեջ լի էր որոնումներով, իրարամերժ գաղափարներով։ 1922-1923 թվականներին կազմակերպվել են հայ պրոլետարական առաջին գրական խմբակները («Մուրճ» (Երևան, 1922-1923), «Դարբնոց» (Թիֆլիս, 1922-1923), «Քուրա» (Մոսկվա, 1923))։ Այդ գրական խմբակների նպատակն էր արտացոլել հայ պրոլետարիատի կյանքը։ 1922 թվականի հունիսին Ե․ Չարենցը, Ա․ Վշտունին և Գ․ Աբովը կազմակերպել են «Երեքի խմբակ»-ը, 1923 թվականին Մ․ Արմենը Լենինականում պրոլետարական գրողների հետ հիմնադրել «Հոկտեմբեր»-ը։ Թեև այդ խմբակներն առաջնորդվել են պրոլետկուլտի դրույթներով, բայց և այնպես զգալի գործ են կատարել հայ խորհրդային գրականության ձևավորման և նրա գեղագիտական սկզբունքների մշակման ուղղությամբ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 196