Գուրրեն Լագաննը, որը Ճապոնիայում հայտնի է նաև Tengen Toppa Gurren Lagann (天元突破グレンラガン Տէնգեն Տոպպա Գուրեն Րագան, բառ․` «Երկինքը Ճեղքող Գուրրեն Լագանն») անունով, ճապոնական մեխա անիմե սերիալ է, որի անիմացիան մշակել է Gainax ստուդիան, և որը արտադրվել է Aniplex-ի և Konami-ի միահամուռ ուժերով։ Այն բաղկացած է քսանյոթ սերիայից, որոնք եթեր էին դուրս գալիս 2007 թ․ ապրիլի 1-ից 2007 թ․սեպտեմբերի 30-ը ճապոնական TV Tokyo հեռուստաալիքով։ Անիմեի ռեժիսոր էր հանդիսացել Հիրոյուքի Իմաիաշին, իսկ սցենարը գրվել էր փորձառու թատերագիր Կազուքի Նաքաշիմայի կողմից։ Սերիալի ցուցադրումից հետո լույս տեսավ «Gurren-Lagann: ore no ganmen pika pika» (ճապ՝ グレンラガン 俺の顔面ぴかぴか Գուրրեն Լագանն – Իմ գանմենը փայլում է) 12-րոպեանոց հատուկ սերիան։ Սրանից բացի լույս տեսան երկու լիամետրաժ ֆիլմեր, որոնց պարունակությունը նման էր սերիալի պարունակությանը՝ բացառությամբ մի քանի տեսարանների։

Գուրրեն Լագանի երաժշտական շապիկը

ANN-ի կարծիքով՝ «այս ստեղծագործությունը «Եվանգելիոնի» նման նորարարական չէ, և նրա ոգին ավելի շատ համապատասխանում է «Gunbuster 2» անիմեին։ Սակայն սա բացարձակապես չի խանգարում այն դիտելիս հաճույք ստանալուն»։

Գուրրեն Լագաննում գործողությունները տեղի են ունենում երևակայական ապագայում, որտեղ Երկիրը կառավարում է Սպիրալային Արքա Լորդգենոմը, որ ստիպում է մարդկությանը ապրել առանձնացված ստորգետնյա գյուղերում։ Սյուժեն կենտրորանում է ստորգետնյա գյուղերից մեկում ապրող երկու երիտասարդների՝ Սիմոնի ու Կամինայի վրա, որոնցից վերջինը ձգտում է բարձրանալ Մակերես։ Լագանն անունով մեխայի օգնությամբ Սիմոնը և Կամինան հասնում են Մակերեսին և սկսում են այլ մարդկանց հետ միասին մարտնչել Լորդգենոմի ուժերի դեմ։

Սյուժեն խմբագրել

Մարդիկ հազարամյակներ շարունակ ապրում են գետնի տակ՝ անընդհատ վախենալով ցնցումներից և փլուզումներից։ Այդպիսի գյուղերից մեկում՝ Ջիհայում ապրում են գլխավոր հերոսները՝ Կամինան և Սիմոնը։ Սիմոնը գտնում է շաղափ-բանալի (コアドリル Քոա Դորիրու, core drill) և փոքրիկ ռոբոտ, որին Կամինան հետագայում անվանեց Լագանն (ラガン Րագան)։ Հաջորդ օրը ստորգետնյա գյուղ անսպասելի փլվում է կենդանամարդու՝ մարդկանց և կենդանիների ուժերը իր մեջ համադրող արարածի ռոբոտը։ Ռոբոտից հետո ներքև է ընկնում նաև հրաձիգ աղջիկ Յոկոն՝ Րիտոնա գյուղից։ Շաղափ-բանալու միջոցով Սիմոնը աշխատեցնում է Լագաննին, հաղթում է գանմենին և դուրս է գալիս Մակերես։

Հերոսները խմբագրել

Կամինա խմբագրել

Կամինա (ճապ.՝ カミナ), Գուրրեն-դան խմբավորման առաջին առաջնորդը, ով երազում էր գետնի տակից դուրս գալ մակերես։ Հենց նրանից էլ ամեն ինչ սկսվում է։ Կամինան դառնում է այն խթանը, որը ստիպում է գետնի տակ ապրող մարդկանց դուրս գալ մակերես և պայքարել իրենց ազատության համար։ Հենց նա է ստեղծում Գուրրեն-դանի միությունը։ Իր երազանքն իրականացնելուց հետո Կամինան իմանում է, որ Սպիրալային Արքան մարդկանց քշում է ընդհատակ, և որոշում է հաղթել նրան ու ազատել մարդկությունը։ Կամինան դառնում է Սիմոնի ուսուցիչը, հավատում է նրան և բոլոր ուժերով խրախուսում։  Կռվի ժամանակ հաճախ դիմում է անսպասելի և խելահեղ քայլերի, սակայն ամեն անգամ հասնում է դրական արդյունքի։

Իր ամենամասշտաբային և հերոսական մտահաղացումը թշնամու հսկայական ամրոցի գրավումն էր, ինչը նրան հաջողվեց, բայց շատ թանկ գնով։ Ու թերորդ սերիայում Կամինան վիրավորվում է, և Սպիրալային Արքայի գեներալներից մեկին՝ Տիմիրուֆին պարտության մատնելուց հետո մահանում է։ Բայց նրա մահը անիմաստ չեղավ․ Գուրրեն-դանի բոլոր անդամներին միավորեց մի ընդհանուր նպատակ՝ ազատել մարդկանց Սպիրալային Արքայի լծից։ Երբ կառուցվում է Կամինաքաղաքը, զբոսայգում  տեղադրվում է Կամինայի հսկայական արձանը։ Նրա այցեքարտային «Ինձ ու՞մ տեղն ես դնում» արտահայտությունը նրա մահից հետո սկսեցին հաճախ արտասանել Սիմոնը և Գուրրեն-դանի այլ անդամները։

Սեյուն  Կացույուքի Կոնիշին է։

Անձնական Գանմեններն են․

  • Գուրրեն
  • Գուրրեն Լագանն

Սիմոն խմբագրել

Սիմոն (ճապ.՝ シモン Շիմոն), պատմության սկզբում իր գյուղի լավագույն անցքափորն է՝ երկրաշարժի ժամանակ ծնողներին կորցրած։ Չնայած որ նրան գնահատում են որպես լավագույն շաղափողի, շատերը նրան արհամարհանքով են նայում, իսկ աղջիկները խուսափում են նրանից, անվանելով նրան "կեղտոտ", կամ "անփույթ": Զրկված լինելով ծնողների խնամքից և բնածին վախ ունենալով երկրաշարժների հանդեպ՝ Սիմոնը ինքն ինքն իր մասին շատ ցածր կարծիքի է և զուրկ չէ որոշ վախկոտությունից։ Նույնսիկ իր միակ և լավագույն ընկեր Կամինայի հետ ծանոթանալուց հետո նա երբեմն ցուցադրում է վախի պոռթկումներ, սակայն Կամինայի ոգևորիչ խոսքերից և խրախուսանքներից աստիճանաբար ինքնավստահություն է ձեռք բերում։ Սերիալի սկզբում սիրահարվում է Յոկոյին, ինչը բացատրում է այն, որ նա անընդհատ նյարդային հայացքներ է նետում աղջկա կողմը և շատ է հոզվում, երբ նրա կողքին է լինում։

Սերիալի երկրորդ մասում ընկնում է խորը դեպրեսիաների մեջ՝ իրեն մեղադրելով կամինայի հետ պատահած դժբախտության համար, ինչի պատճառով էլ առանձնանում է իր ընկերներից։ Նրա հոգեկան տանջանքները շարունակվում են մինչև նրա՝ առեղծվածային աղջիկ Նիային հանդիպելը։ Վերջինս օգնում է նրան վերականգնել կորցրած ինքնավստահությունը և բացահայտել սեփական ուժն ու խիզախությունը։ Նա նույնիսկ մշակում է իր սեփական ոգեշնչված խոսքերը, թեև Գուրրեն-դան թիմի կարծիքով դրանք դեռ մշակման կարիք ունեն։ Նոր ոգեշնչում և նպաըակներ ունենալով Սիմոնը սպիրալային էներգիան օգտագործելով, հաղթում է Սպիրալային Արքային և ազատում նրա լծի տակ ապրող մարդկությանը։

Երրորդ մասում Սիմոնը արդեն չափահաս է, սակայն իր պահվածքը շատ չի տարբերվում նրա փոքր ժամանակվա բնավորությունից, բացառությամբ այն փաստի, որ մեծահասակ վիճակում նա մի փոքր ավելի ծույլ է։ Բացի դրանից նա նաև հայտնի է իր օպտիմիզմով և մեղմ բնավորությամբ, ինչը քիչ անց նրան  վտանգավոր վիճակների մեջ է դնում։ Հակասպիրալայինների ուժերի հարձակման ժամանակ Ռոսիուի ներշնչանքներով հասարակությունը մեղադրում է նրան «հարձակման գլխավոր մեղավորը» լինելու մեջ, և Սիմոնը դատապարտվում է մահվան։ Յոկոյի օգնությամբ փախչում է բանտից՝ իր հետ վերցնելով Վիրալին, որը պարտավորվում է օգնել Սիմոնին։ Թիմը հավաքելով՝ փրկում է Երկիրը Հակասպիրալայիններից և ազատում է Նիային։ Չնայած իր՝ որպես հաղթողի համբավի` Հակասպիրալայիններին հաղթելուց հետո դառնում է ճանապարհորդ։

Սեյուն Տեցույա Կակահիրան է։

Անձնական Գանմեններն են․

  • Լագանն
  • Գուրրեն Լագանն
  • Արք Գուրրեն Լագանն
  • Սուպեր Գալակտիկական Գուրրեն Լագանն
  • Երկինքը Ճեղքող Գուրրեն Լագանն
  • Երկինքը Ճեղքող Լագանն (միայն ֆիլմում)
  • Երկինքը Ճեղքող Սուպեր Գուրրեն Լագանն (միայն ֆիլմում)

Յոկո Լիթթներ խմբագրել

Յոկո Լիթթներ (ճապ.՝ ヨーコ・リットナー Յոկո Րիտոնա), Րիտոնայի լավագույն հրաձիգը։ Պատմության հենց սկզբից հետևում է մարդկությանը պաշտպանել ձգտող անսասան Կամինային ու Սիմոնին։ Սպիրալային Արքայի մահից հետո սկսում է Յոմակո անվան տակ ուսուցչուհի աշխատել, բայց Հակասպիրալայինների հարձակման ժամանակ կրկին զենքը ձեռքն է առնում և օգնում է Սիմոնին փախչել բանտից։ Մասնակցել է Հակասպիրալայինների դեմ մղվող մարտին։

Յոկոն հագնում է կարճ շորտեր և բիկինի․ ըստ նրա՝ 5-րդ սերիայում արված հայտարարության՝ խուսափում է իր շարժումները սահմանափակող հագուստից։ Չնայած նրան, որ սերիալի սկզբում շատ անգամ ծաղրում էր Կամինային, ի վերջո ներշնչվում է նրա խոսքերից և սիրահարվում նրան։ Կիտանի հանդեպ նույնպես զգացմունքներ ունի, ինչի մասին խոսում է 25-րդ սերիայի նրանց համբույրը։ Հակասպիրալայինների հանդեպ տարած հաղթանակից հետո վերադառնում է դպրոց և տարիներ անց դառնալով տնօրեն` աշխատում է այնտեղ մինչ ծերություն։

Չնայած այն փաստին, որ Յոկոն ու Սիմոնը համարվում են տարիքակիցներ, սերիալում ակնարկվում , որ Րիտոնայում ժամանակի չափումները զգալիորեն տարբերվում են ստորգետնյա գյուղերի ստանդարտներից։ Այսպիսով, իր գյուղի համար նա արդեն բավականին հասուն է, ինչն էլ բացատրում է նրա սառը դատողությունը կրիտիկական պահերին։ 

Սեյուն Մարինա Ինոուէն է։

Անձնական գանմեններն են․

  • Յոկո M Տանկ (միայն ֆիլմում)
  • Տիեզերական Դայակկայզեր (միայն անիմեում)
  • Տիեզերական Յոկո W Տանկ (միայն ֆիլմում)
  • Երկինքը Ճեղքող Յոկո W Տանկ (միայն անիմեում)

Նիա Տեպպելին խմբագրել

Նիա Տեպպելին (ճապ.՝ ニア・テッペリン Նիա Տեպպերին), առեղծվածային աղջիկ է, ում Սիմոնը, ով դեռ ցնցված էր Կամինայի մահից հետո, գնտում է մի լքված աղբանոցում փակ արկղի մեջ քնած։ Ավելի ուշ պարզվում է, որ նա Սպիրալային արքայի դուստրն է, և բացահայտվում է, թե ինչու է Սպիրալային արքան նրան դուրս նետել։ Նա բացի իր հայրիկից ոչ մի այլ մարդկանց հետ չէր շփվել, բայց չնայած սրան, նա ծատ արագ լեզու է գտնեւմ Գուրրեն-դանի անդամների հետ և գրավում նրանց իր միամտությամբ և երեխայական բարությմաբ։ Ճանապարհորդության ընթացքում նա շատ մեծ կապվածությաուն է զգում Սիմոնի հանդեպ և միշտ խրախուսում և օգնում է նրան դժվար պահերին։ 

Յոթ տարի անց Նիան ամուսնության առաջարկություն է ստանում Սիմոնից, բայց իր տարօրինակ տրամաբանության պատճառով սկզբում մերժում է նրան։ Կիյոյի և Կիյալի հետ խոսելուց հետո նա համաձայնվում է ամուսնանալ Սիմոնի հետ, սակայն այդ ժամանակ մարդկության բնակչության թիվը հասնում է մեկ միլիոնի, և բացահայտվում է, որ Նիան իրականում Հակասպիրալայինների կողմից ստեղծված և ինֆորմացիա հավաքելու համար երկիր ուղարկված էակ է։ Հակասպիրալայինների հարձակումից առաջ Նիան  նույնիսկ գլխի չէր ընկնում, թե ինչպիսին է իր իրական բնույթը։ Արք-Գուրրենի պաշտպանության ժամանակ նա փորձեց խանգարել Սիմոնին ոչնչացնել Լուսինը, սակայն Սիմոնը կարողացավ համոզել նրան, որ մարդկությունը պետք է ապրի։ Հակասպիրալայինների ոչնչացումից հետո կարողացավ ողջ մնալ ուղիղ այնքան, որ ամուսնանա Սիմոնի հետ, բայց դրանից հետո չքվեց, քանի որ հակասպիրալայինների կողմից էր ուղարկված և նրանց անհետացումից հետո չէր կարող գոյություն ունենալ։

Սեյուն Յուկարի Ֆուքուին է։

Անձնական գանմեններն են․

  • Երկինքը Ճեղքող Սլովերնիա (միայն ֆիլմում)

Վիրալ խմբագրել

Վիրալ (ճապ.՝ ヴィラル Վիրարու), Մարդկության Արմատահանման բաժնի անդամ և Լորդգենոմի համար կռվող կենադանամարդ։  Հպարտ է, արժևորում է մարտիկի պատիվը։ Արտաքնապես համարյա թե չի տարբերվում մարդուց` հաշվի չառնելով կատվի աչքերը, շնաձկան ատամները և ճանկերով թաթերը։

Ի սզբանե նետվում էր մարդկանց դեմ մարտերի մեջ, բայց անընդհատ պարտություն էր կրում՝ կրկնելով իր անիմաստ փորձերը։ Կամինային ընդունում է որպես իր շատ ուժեղ հակառակորդ այն բանից հետո, երբ նոր ստեղծված Գուրրեն Լագաննը նրանից խլեց իր սաղավարտը։ Նա շատ նվիրված է Լորդգենոմին և նրա չորս Մեծ Գեներալներին, և մեն ինչ անում է, որ լավ ծառայի նրանց։ Ունի Էնկի անունով գանմեն, որով կռվում էր Տիմիրուֆ գեներալի ղեկավարության ներքո։ Հիմնականում մարտում օգտագործում է թրեր կամ իր գանմենի լազերային հարվածը։ Կամինայի մահից հետո, կարծելով, որ վերջինս դեռ ողջ է,  նա շարունակում է կռվել Գուրրեն Լագաննի հետ՝ իր կորցրած արժանապատվությունը վերականգնելու համար։ Իմանալով, որ Կամինան մահացել է, կենտրոնացնում է իր զայրույթը Սիմոնի վրա, սակայն չի համաձայնվում սպանել նրան, երբ Ցիտոմանդրան գերի է վերցնում Յոկոյին և դրանով փորձում է կոտրել Սիմոնի մարտական ոգին։ Լորդգենոմին հանդիպելով՝ իմանում է կենդանամարդկանց մասին ճշմարտությունը և նրանից ստանում անմահ մարմին, որ գրի առնի սպիրալային արքայի փառքի պատմությունը։ Գուրրեն-դանի՝ Տեպպելինը գրավելուց հետո օգնում է մարդկանց, որոնք չէին ուզում լքել իրենց ստորգետնյա գաղութները, ինչի համար բանտարկվում է նույն բանտում, որ նետում են նաև Սիմոնին։

Հակասպիրալայինի դեմ կռվում հանդես եկավ որպես Գուրրեն Լագաննի երկրորդ օդաչու և, հավանաբար, ձեռք է բերում որոշ քանակությամբ սպիրալային էներգիա։ Սերիալում ցուցադրված է նաև, որ նրա ամենամեծ ցանկությունը ընտանիք ստեղծելն ու երեխաներ ունենալն է, սակայն չի կարող դա անել, որովհետև Կենդանամարդիկ չունեն բազմանալու համար անհրաժեշտ բավականաչափ սպիրալային էներգիա։ Հակասպիրալայինների պարտությունից հետո նա դառնում է Սուպեր Գալակտիկական Մեգա-Գուրրենի կապիտանը և Երկիր մոլորակի ռազմական պատվիրակը։ 

Սեյուն Նոբույուկի Հիյաման է։

Անձնական գանմեններն են․

  • Էնկի
  • Էնկիդու
  • Էնկիդուդու
  • Երկինքը Ճեղքող Էնկիդուրգա (միայն ֆիլմում)

Ռոսիու Ադայ խմբագրել

Ռոսիու Ադայ (ճապ.՝ ロシウ・アダイ Ռոշիու Ադայ), որբ, ով ապրում էր գյուղում, որտեղ կարող էին ողջ մնալ միայն հիսուն մարդ։ Շատ բարդ կերպար է․ նրա մայրը դարձել էր  գյուղի 51-րդ բնակիչը և զոհաբերվել էր։  Ինքը` Ռոսիուն, մեծացել էր և դաստիարակվել որպես կրոնի հանդեպ խորը հավատքի տեր մարդ, բայց իր հավատքը կորցնում է այն բանից հետո, երբ իմանում է մակերեսի և գանմենների մասին ճշմարտությունը։ Սակայն դրանից հետո էլ նա հավատարիմ է մնում իր բարոյական արժեքներին։ Կամինայի մահից հետո կառավարում էր Գուրրենին։ Սպիրալային Արքայի անկումից հետո դառնում է Երկրի Փոխնախագահը (այլ կերպ՝ Գլխավոր Քարտուղարը)՝ Սիմոնի աչ ձեռքը, և անընդհատ փորձում է ստիպել Սիմոնին ավելի լուրջ նայել Կամինաքաղաքւմ ունեցած իր պարտականություններին։ Չնայած նրան, որ նա շատ ժամանակ էր անցկացրել Գուրրեն-դան թիմի հետ, նա լրջորեն է ընդունոմ Լորդգենոմի վերջին խոսքերը Հակասպիրալայինների հետ կապված և ձեռնարկում է գաղտնի նախագիծ՝ ուղղված Լորգենոմի ուղեղի վերականգնման և ավելի շատ ինֆորմացիա հավաքելու վրա։ Երբ Հակասպիրալայինները հանձակվում են Կամինաքաղաքի վրա, Ռոսիուն համարում է, որ ճիշտ կլինի մեղքւ գցել Սիմոնի վրա, որպեսզի ամբոխը բավարարվի մեկ մահով և իրարանցման մեջ չընկնի։ Չնայած նրան, որ նա Սիմոնին դատապարտում է մահվան սառը հայացքով և քարե դեմքով, ներսում նա շատ է զղջում իր արարքի համար, բայց որպես քաղաքական գործիչ համարում է, որ դա է միակ ելքը։ Այնուհետև Ռոսիուն և իր ղեկավարության տակ գտնվողները մշակում են մարդկության որոշ մասին փրկելու պլանը, որը կայանում էր նրանում, որ ընտրյալները պիտի տեղափոխվեն հսկայական Արք-Գուրրեն տիեզերանավ, որը դուրս կգա տիեզերք, իսկ մնացածը պետք է թաքնվեն ստորգետնյա գյուղերում։ Սակայն Ռոսիույի նախագիծը տապալվում է, քանի որ Հակասպիրալայինները կազմ-պատրաստ սպասում էին մարդկանց տիեզերանավին՝ ան ոչնչացնելու միտումով։ Այն պահին, երբ Ռոսիուն արդեն համարյա հրաժեշտ էր տվել հույսին, հայտնվում են Սիմոնն ու մնացածը և օգնում նրան։

Տաղանդավոր քաղաքական գործիչ է, խելացի է, հավասարակշռված, ի զորու է պետք եղած պահին ընդունելու դաժան որոշումներ՝ սեփական էմոցիաները զսպելով։ Հակասպիրալայիններին պարտության մատնելուց հետո դառնում է Երկրի Գլխավոր Հրամանատարը և շատ տարիներ անց արտաքնապես, ձայնով և բնավորությամբ նմանվում է սեփական գյուղի քահանային։

Կերպարի երիտասարդ ժամանակ սեյուն Միցուկի Սաիգան է, իսկ ծերության ժամանակ՝ Ջոուջի Նակատան։

Կիտան Բաչիկա խմբագրել

Կիտան (ճապ.՝ キタン), «Սև Եղբայրության» ավագ եղբայրն է։ Գուրրեն-դանի հետ իր առաջին հանդիպման շամանակ Կամինային սխալմամբ կենդանամրդու տեղ է դնում, բայց հետո համոզվում է, որ վերջինս պարզապես գողացել է Գուրրենին։

Մեգա-Գուրրեն-դանի օդաչուներից մեկն է, Կամինայի մահից հետո կատարում է առաջնորդի դերը։ Սիմոնի հետ առաջին հանդիպման ժամանակ նրան լուրջ չի ընդունում։ Հաճախ լինում է շատ կտրուկ և կոպիտ, բայց սերիալի երկրորդ կեսում զգալիորեն մեծանում է։

Պատերազմի ավարտից հետո դառնում է Կամինաքաղաքի Օրենսդիր Բյուրոյի ղեկավարը, բայց մեղադրում է Ռոսիուին, երբ վերջինս անարդար կերպով բանտարկում է Սիմոնին և թւոյլ է տալիս, որ նրա կրտսեր քույրը՝ Կինոնը, պայթուցիկներ հագնի՝ Սիմոնին փախչել չթողնելու համար։ Հետագայում մասնակցում է նաև Հակասպիրալայինի դեմ ճակատամարտին։

10-րդ և 11-րդ հարթությունների միջև ինքնազոհություն է անում՝ Գիգա-Շաղափի Հարվածի սեփական տարբերակով ոչնչացնելով Սպիրալային Վախճանի Մեքենան։ Սիրում էր Յոկոյին։

Սերիալի վերջում կարելի է տեսնել, որ Կամինայի հուշարձանի կողքին կա նաև Կիտանին պատվին կանգնեցված թրանման հուշարձան, ինչպես նաև Գուրրեն-դան թիմի այլ զոհված հերոսներին նվիրված հուժշարձաններ։ Ֆիլմում կա կարճ տեսարան, որտեղ Կիտանի հարազատները ողբում են նրա մահը նույն հուշարձանի մոտ։ 

Սեյուն Կիշո Տանիյաման է։

Անձնական գանմեններն են․

  • Արքա Կիտան
  • Արքա Կիտան Դելյուքս
  • Տիեզերական Արքա Կիտան

Բուտա խմբագրել

Բուտա (ճապ.՝ ブータ), փոքրիկ խլուրդախոզուկ, որ Սիմոնի մոտ ընկավ Կամինայի՝ Ջիհայից փախչելու փորձի ժամանակ։ Հաճախ օգնում է գլխավոր հերոսներին։ Գանմենի հետ մարտերից մեկում, երբ Սիմոնը և Կամինան ուժասպառ էին եղել սովից, նվիրաբերեց իր պոչը, որպեսզի նրանք ուժ հավաքեն։ Մուտացիայի ենթարկվեց և ստացավ սպիրալային ուժը, որը Հակասպիրալայինի հետ մարտում օգտագործեց Գուրրեն Լագաննին լիցքավորելու համար։ Հաղթանակից հետո ճանապարհորդում էր Սիմոնի հետ միասին։

Սեյուն Շիզուկա Իտոուն է։

Լիիրոն Լիթթներ խմբագրել

Լիիրոն Լիթթներ (ճապ.՝ リーロン・リットナ Րիրոն Րիտոնա), Գուրրեն-դանի գլխավոր մեխանիկն է։ Շատ անգամ վերանորոգել է Գուրրեն Լագաննին։ Ունի ոչ ստանդարտ «կանացի» իմիջ (սակայն սյուժեն չի բացահայտում նրա սեռական կողմնորոշումը), շատ էլեգանտ է և սիրում է հաճոյախոսել տղամարդկանց։ Հաճախ Յոկոյին խորհուրդներ է տալիս։ Նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում կարողանում է հանգիստ և հավասարկշռված մնալ։ Սերիալի երկրորդ մասում հայտնագործում է զենք, որը կարող է Հակասպիրալայինին վնաս հասցնել։ Հաղթանակից հետո դառնում է Ռոսիուի օգնականը և տարիների ընթացքում արտաքնապես չի ծերանում։

Սեյուն Մասայա Օնոսական է։

Հակասպիրալայիններ խմբագրել

Հակասպիրալային (ճապ.՝ アンチスパイラル Անչի-Սուփաիրաիրու), սերիալի գլխավոր անտագոնիստը, որը կենտրոնական անտագոնիստ է հանդիսանում հատկապես վերջին երկու պատմական աղեղների համար։ Նա Հակասպիրալային կոլլեկտիվ բանականության մարմնավորումն է։ Առաջին անգամ հանդես է գալիս 24-րդ սերիայում որպես անմարմին ձայն, բայց պաշտոնապես ներկայացվում է 26-րդ սերիայում։ Նրա ֆիզիկական կերպարը իրենից ներկայացնում է մարդկային ինքնակամ պատկերացնումների քաւոս, որը անդադար շարժման մեջ է գտնվում սև ստվերի ներսում, որը ունի մուլտֆիլմային շարժումներ և չափազանցված արտահայտություններ։ Նրա գրեթե անսահաման սպիրալային էներգիան Հակասպիրալայիններին տալիս է գերբնական ուժեր, որոնք ցուցադրված են մանուշակագույն էներգիայի տեսքով։ Այս կարողությունների շնորհիվ նա ի զորու է կառավարել կամ նույնիսկ խախտել ֆիզիկական և քիմիկական օրենքները (հասնելով նրան, որ նույնիսկ փոխում է Հավանականությունը), ինչը նա անում է անդադար՝ իր հակառակորդներին և՛ վիրավորելու, և՛ ճնշելու համար։

Հակասպիրալայինը շատ հպարտ է և ի սրտե ատում է սպիրալային արարածներին, նեղվելով այն փաստից, որ, չնայած իր տարած աշխատանքին, դեռ գոյություն ունեն այնպիսի սպիրալային արարածներ, որոնք կարող են դիմակայել նրա ուժերին և անտեսել իրենց վրա դրված սահմանափակումները։ Հակասպիրալայինը ներկայացված է որպես ամենագետ, ամենաներկա երևույթ, որը կարող է կառավարել ցանկացած հարթությունև չափում, որին հանդիպում է Մեգա-Գուրրեն-դանը, և որը գիտի այն ամենը, ինչ նրանք անում են։ Սրա շնորհիվ գալիս է մի պահ, երբ նա կարողանում է բռնել նրանց «Անվերջ Հավանականությունների» Բազմատարած Լաբիրինթոսում։

Սեյուն Տակայա Կամիկավան է։

Լորդ Գենոմ խմբագրել

Լորդգենոմ (ճապ.՝ ロージェノム Րոջենոմու), (անգլ.՝ Lord Genome), սերիալի առաջին կեսի գլխավոր անտագոնիստը, հայտնի է նաև որպես Սպիրալային արքա, շատ դաժան միապետ է, ով ստեղծել է կենդանամարդկանց հազարավոր տարիների ընթացքում Երկրի վրայի մարդկությունը համակարգորեն ոչնչացնելու համար։ Նրա կառավրության տակ է գտնվում Տեպպելինի՝ հսկայական ձագարաձև ամրոց-գանմենի, բանակը։ Նա սովորաբար ցուցադրվում է որպես մռայլ կերպար, բայկց կարող է նաև հասնել խենթության, հատկապես մարտի ընթացքում, որտեղ նա ցուցադրում է անմարդկային ուժ, դիմացկունություն և արագություն, ինչի մասին վկայում է այն փաստը, որ նա միայնակ, առանց գանմենի կարողացավ դիմակայել Լագաննի հարվածներին։ Երեխա ժամանակ Լորգենոմը մեծ սեր ուներ կենդանիների նկատմամբ, մինչև չգտավ Լագաննին նման գանմենի և սկսեց մարտնչել Երկիր ներխուժած Հակասպիրալայինների դեմ։ Նա դարձավ Հակասպիրալայինների դեմ ուղղավծ ուժերի հրամանատարներից՝ Սպիրալային ասպետներից մեկը։ Սակայն մարդկային ուժերի թվի պակասի պատճառով մարտը անհույս դարձավ, և Հակասպիրալայինները ի վերջո հայտնվեցին հենց Լորդգենոմի առջև և հոգեպես ու գիտակցաբար կոտրեցին նրան՝ ոչնչացնելով Տաճարային Տերրայի վրա գտնվող բոլոր մարդկանց։ Դրանից հետո նրանք օգտագործեցին նրա Լազերգանը Տաճարային Տերրան Տաճարային Լազերգանի վերածելու համար։ Դրանից հետո Լորդգենոմը սկսեց օգտագործել իր կենդանամարդկանց մարդկությունը գետնի տակ պահելու և դրա թիվը որոշակի շրջանակներում թողնելու համար։ Նա նաև ստեղծեց «Գեղեցկուհիների Գյուղը», ուր հավաքում էր այլ գյուղերից գողացված աղջիկներին՝ մարդկության ծնելուությունը կրճատելու համար։ Տարիների ընթացքում նա մի շարք երեխաներ ունեցավ այդ գյուղի աղջիկներից, սակայն բոլորին սպանում էր այն ժամանակ, երբ նրանք գիտակցություն էին ձեռք բերում։

Լորդգենոմի ծրագիրները խախտվում են, երբ ստեղծվում է Գուրրենճդանը, և նա ստիպված է լինում իր Լազերգանով կռվել Գուրրեն Լագաննի հետ՝ մարդկային հակամարտությանը վերջ տալու համար։ Այս մարտում Սիմոնը մահացու վիրավորվում Լորդգենոմին, և նա մեռնում է՝ հայնտելով, որ իր կործանումից հետո Հակասպիրալայինները անպայման կվերադառնան։ Յոթ տարի հետո Ռոսիուն վերականգնում է Լորգենոմի ուղեղը և դարձնում է այն բիոհամակարգիչ, որպեսզի ստանա նրա ունեցած բոլոր գիտելիքները։ Նա ի վերջո վերականգնում է իր նախկինում ունեցած անձնավորությունը և օգնում Հակասպիրալայինների դեմ կռվում։ Վերջին մարտում ինքնազոհություն է կատարում Մեգա-Գուրրեն-դանի հաղթանակը ապահովելու համար։

Լորդգենոմի անունը հիմնված է Լորդ՝ ֆեոդալական միապետ, և օրգանիզմենրի ժառանգական ԴՆԹ՝ Գենոմ բառերի վրա։

Սեյուն Նարուշի Իկեդան է։

Անձնական գանմեններն են․

  • Ռասենգան
  • Դեկաբուցու
  • Անանուն Դաիգան, որը հետագայում Ռոսիույի կողմից անվանվեց Արք-Գուրրեն
  • Տաճարային Տերրա

Կործանիչ Տիմիրուֆ խմբագրել

Կործանիչ Տիմիրուֆ (ճապ.՝ チミルフ Չիմիրուֆու) Սպիրալային արքայի չորս կործանիչ գեներալներից առաջինն է։ Ներկայացնում է դասական Կրակի տարերքը։ Նա Վիրալի անմիջական ղեկավարն է և Մարդկության Արմատահանման Բաժնի արևելյան ճյուղի հրամանատարը։

Արտաքինից նման է մեծ, մարմնի լավ կառուցվածքով գորիլլայի։ Ձեռնամարտում օգտագործում է հսկայական մուրճանման զենք։ Շատ լավ հարաբերություններ ունի Ադինեյի հետ։ Զոհվեց 8-րդ սերիայում։

Սեյուն Կիյոյուկի Յանադան է։ Անձնական գանմենը Բյակկոն է, իսկ անձնական ռազմանավը՝ Մեգա-Գանձանը։

Նրբագեղ Ադինե խմբագրել

Նրբագեղ Ադինե (ճապ.՝ アディーネ Ադինե), Սպիրալային արքայի միակ կին գեներալը։ Ներկայացնում է դասական Ջրի տարերքը։ Շատ լավ հարաբերություններ ունի գեներալ Տիմիրուֆի հետ, և Ցիտոմանդրան ու Գուամը հաճախ ձեռք են առնում նրան ու ենթադրում, որ նրանց հարաբերությունները ավելի լուրջ են, քնա պարզապես ընկերությունը։ Ադինեն բացատրում է իր ու Տիմիրուֆի ընկերությունը նրանով, որ Ցիտոմանդրան և Գուամը նրան վերևից են նայում, իսկ Տիմիրուֆը հարգում է նրան և վերավերվում որպես իրեն հավասար մարտիկի։ Տիմիրուֆի մահից հետո շատ է զայրանում է երդվում է վրեժխնդիր լինել նրա մահի համար։

Ադինեն արտաքնապես չի տարբերվում մարդուց, բայց ունի երկար կարիճի պոչ ու օձի աչքեր։ Նա ձախ աչքի վրա ակնակապ է կրում, միշտ հագնում է ազատ զգեստ և բարձր կրունկներով կոշիկներ։ Չափազանց էքսպրեսսիվ և իմպուլսիվ է և հաճախ իր զայրույթւ թափում է Վիրալի վրա, ում նա իր հովանավորության տակ է վերցնում Տիմիրուֆի մահից հետո։ Զոհվեց 12-րդ սերիայում։

Ադինեյի անունը հիմնված է ԴՆԹ-ի մաս կազմող Ադենին քիմիական միացության անվանումի վրա։ Նրա գանմեն Սեյրունի անունը վերցված է առասպելական Երկնագույն Վիշապ Սեյրուի անունից։

Սեյուն Միչիկո Նեյան է։ Անձնական գանմենը Սեյրունն է, իսկ անձնական ռազմանավը՝ Մեգա-Գանկայը։

Արագաշարժ Ցիտոմանդրա խմբագրել

Արագաշարժ Ցիտոմանդրա (ճապ.՝ シトマンドラ Շիտոմանդորա), Սպիրալային արքայի չորս գեներալներից մեկն է։ Տեպպելինի Օդային ուժերի հրամանատարն է, ներկայացնում է դասական Օդի կամ Քամու տարերքը։ Ադինեյի մահից հետո անձամբ գնում է Մեգա-Գուրրեն-դանի հետևից, սակայն ստիպված է լինում նահանջել իր Մեգա-Գանտեն ռազմանավի կրած լուրջ վնասվածքների պատճառով։ Մի ամիս անց, Մեգա-Գուրրեն-դանի՝ Տեպպելինի վրա հարձակվման վեցերորդ օրը զայրույթից խենթացած Գուամի հետ միասին մարտի է նետվում։  Զոհվեց 14-րդ սերիայում՝ Տեպպելինի ճակատամարտում։ Ցիտոմանդրայի անունը հիմնված է ԴՆԹ-ի բաղկացուցիչ ցիտոզինի ու Սալամանդեր տարերքի անվանումների վրա։ Նրա գանմեն Սուձակի անունը վերցված է առասպելական Ալ Թռչուն Սուձակույի անունից։

Սեյուն Ակիյո Սույաման է։ Անձնական գանմենը Սուձակն է, անձնական ռազմանավը՝ Մեգա-Գանտենը։

Անսասան Գուամ խմբագրել

Անսասան Գուամ (ճապ.՝ グァーム Գուամու), Սպիրալային արքայի չորս գեներալներից մեկն է, ով մասնագիտանում է ցամաքային մարտում։ Ներկայացնում է դասական Երկրի տարերքը։

Սպիրալային արքային վերաբերվում է հարգանքով` ի տարբերություն մյուս գեներալների, որոնք արքային պաշտում են աստծո նման։ Հավանաբար ունի շատ այլասերված մտածելակերպ, քանի որ հենց նա է ակնարկներ անում Տիմիրուֆի ու Ադինեյի միջև եղած հարաբերությունների վերաբերյալ։ Սպիրալային արքայի չափ ծեր է և այդ պատճառով թույլ է տալիս իրեն արհամարհանքով նայել մնացած գեներալներին, իսկ հատկապես՝ Ցիտոմանդրային, անվանելով նրան «երկու հարյուր տարեկան փսլնքոտ», ինչով ակնարկում է, որ նա բավականին  ծեր է, որ նրա համար երկու հարյուր տարին ոչինչ չարժենան։

Այն բանից հետո, երբ Գումին հաջողվեց գերեվարել Մեգա Գուրրեն-դանի անդամներին, նա Նիային պատմում է, թե ինչու է նրա հայրը հրաժարվեր իր դուստրից և առաջարկում է աղջկան դառնալ «Գեղեցկուհիների Գյուղի» ավագը։ Նիան նրան մերժում է, և Գուամը ստիպված է լինում նահանջել այն բանից հետո, երբ Մեգա Գուրրեն-դանի անդամները փախչում են և հարձակում են գործում նրա վրա։

Դրանից մի ամիս անց, Մեգա Գուրրեն-դանի՝ Տեպպելինի վրա հարձակման վեցերորդ օրը Գումը միանում է Ցիտոմանդրային և նրանք երկկողմանի հարձակում են գործում Մեգա Գուրրեն-դանի վրա՝ օգտագործելով իրենց ռազմանավերը։ Ցիտոմանդրայի Մեգա-Գանտենի կործանումից հետո Գուամը օգտագործում է Տեպպելինի ուժերը՝ իր ռազմանավով հսկայական տորնադո ստեղծելու համար։ Սակայն, երբ Գուրրեն Լագաննը ստորգետնյա թունել է փորում և շաղափող ճեղքում է ռազմանավը, Գուամը նույնպես ընկնում է շաղափի տակ և զոհվում։

Արտաքնապես նման է զրահապատ կոկորդիլոսի։ Parallel Works շարքի 8-րդ վիդեոյում բացահայտվում է, որ Գուամը ժամանակին եղել է Սպիրալային արքայի անձնական գազանիկը, ինչպես Բուտան՝ Սիմոնի։

Գուամի անունը հիմնված է ԴՆԹ-ի բաղկացուցիչ գուանինի անվանման և Գնոմ տարերքի վրա։ Նրա Գենբեր գանմենի անունը վերցված է առասպելական Սև Կրիա Գենբուի անունից։

Սեյուն Քիյոշի Քավաքուբոն է։ Անձնական գանմենը Գեմբերն է, իսկ անձնական ռազմանավը՝ Մեգա-Գանդոն։

Գուրրեն֊դանի անդամներ խմբագրել

Դայակկա Լիթթներ խմբագրել

Դայակկա Լիթթներ (ճապ.՝ ダヤッカ・リットナー Դայակկա Րիտտոնա), անցյալում Րիտոնա գյուղի առաջնորդն էր, սակայն հեռացավ գյուղից երբ Րիտոնայի բնակիչների մեծ մասը միացավ Գուրրեն-դան թիմին։ 

Նրա անձնական գանմենը Դակյակկայզերն է, սակայն այն բանից հետո, երբ Գեւրրեն-դանը գրավում է Մեգա-Գանձանը, նա ստանձնում է Մեգա-Գուրրենի կապիտանի պաշտոնը մարտերի ընթացքում, իսկ Կիյոն կառավարում է նրա Դայակկայզեր գանմենին։ Սերիալի երկրորդ կեսում ցուցադրվում է, որ Դայակկան նշանակվել է Կամինաքաղաքի Սննդի նախարարության ղեկավար, ամուսնացել է Կիյոյի հետ և ունեցել աղջիկ։ Երբ Երկրին սպառնում է Հակասպիրալայինը, Դայակկան թողնում է իր պաշտոնը և վերադառնում է Մեգա-Գուրրեն-դան։

Սեյուն Դաիկի Նակամուրան է։

Անձնական գանմեններն են․

  • Դայակկայզեր
  • Երկինքը Ճեղքող Մեգա-Գուրրեն (միայն ֆիլմում)
Գիմի Ադայ խմբագրել

Գիմի Ադայ (ճապ.՝ ギミー・アダイ Գիմի Ադայի), Ադայ գյուղի բնակիչ տղաներից է, ում մասին հոգ էր տանում Ռոսիուն։ Նրա անունը ծագել է ճապոներեն «աջ» (右 միգի) բառից։ Երբ գյուղում երեք երեխաներ ծնվեցին, բնակինչների թիվը գերազանցեց 50-ը, ինչը նշանակում էր, որ երկու հոգի պիտի ուղարկվեին Մակերես։ Քանի որ Գիմին ու Դարին ծնողներ չունեին, գյուղում որոշեցին որ հենց նրանք պիտի լքեն գյուղը, բայց Ռոսիուն որոշեց գնալ նրանց հետ։ Երկվորյակներն իրար հետ շատ կապնված էին, ու հաճախ էին մենակ մնում Մեգա-Գուրրենի մոտ՝ բացառությամբ, երբ նրանք մեծ աղջիկների հետ էին, օրինակ Յոկոյի ու Նիայի։ Անիմեի երկրորդ մասում, Գիմին ու Դարին դարձան Գրապարլների լավ օդաչուներ, ու հաճախ էին միասին կռվում։ Գիմին ավելի անխոհեմ էր, ինչն էլ հաճախ նրանց անհաջողությունների պատճառ էր դառնում։

Նիայի անհետացումից հետո Սիմոնը Շաղափ-բանալին հանձնում է Գիմիին, իսկ վերջաբանում մենք տեսնում ենք նրան և Դարիին ոչ միայն որպես Գրապարլների հավաքականի գլխավորների, այլև որպես Գուրրեն Լագաննի նոր օդաչուների։ 

Սեյուն Տակակո Հոնդան է։

Անձնական Գանմեններն են․

  • Գրապարլ (Կապույտ) 
  • Տիեզերական Գրապարլ (Կապույտ) 
  • Երկինքը Ճեղքող Գրապարլ (միայն ֆիլմում) 
  • Գուրրեն Լագանն (վերջաբանում) 
Դարի Ադայ խմբագրել

Դարի Ադայ (ճապ.՝ ダリー・アダイ Դարի Ադայի), Ադայ գյուղի բնակիչ աղջիկներից է, ում մասին հոգ էր տանում Ռոսիուն։ Նա Գիմիի երկվորկյակ քույրն է ու շատ կապված է վերջինիս հետ։ Նրա անունը ծագել է ճապոներեն «ձախ» (左 հիդարի) բառից։ Երբ նա երիտասարդ աղջիկ էր, նա շատ ամաչկոտ ու լուռ էր, ու ամբողջ օրն անցկացնում էր տիկնիկով խաղալով, որն միշտ իր հետ էր տանում։ Անիմեի երկրորդ մասում նա դարռնում է ավելի համարձակ ու հետևում է թողնում իր նախկին բնավորությունն ու պահվածքը։ Որպես Գրապարլի օդաչու, նա շատ զգույշ է, հանգիստ ու ընկալող ու, ի տարբերություն Գիմմիի, իր գործողություններն անելիս նա լավ է մտածում ու ամեն ինչ պլանավորում է։ 

Վերջաբանում մենք նրան տեսնում ենք Գիմմիի կողքին, ոչ միայն որպես Գրապարլների հավաքականի գլխավորների, այլև Գուրրեն Լագաննի նոր օդաչուներ։ 

Սեյուն Շիզուկա Իտոն է։

Անձնական Գանմեններն են․  

  • Գրապարլ (Վարդագույն) 
  • Տիեզերական Գրապարլ (Վարդագույն) 
  • Երկինքը Ճեղքող Գրապարլ (միայն ֆիլմում) 
  • Գուրրեն Լագանն (վերջաբան) 
Կիյո Լիթթները խմբագրել

Կիյո Լիթթները (ճապ.՝ キヨウ・リットナー Կիյոու Րիտոննա) (ծննդյան անունը․ Կիյո Բաչիկա (ճապ.՝ キヨウ・バチカ Կիյո Բաչիկա), «Սև Եղբայրության» անդամներից մեկն է, քույրերից ավագը։

Վեցերորդ սերիայում, գանմենի հետ կռվելիս նա ցույց է տալիս իր ամբողջ ուժը։ Նա օգնում էր Մեգա-Գուրրենի սենյակի վերահսկողությանը մինչև 13-րդ սերիան։ Երբ նա սկսեց առաջին գծում օգնական աշխատել, սկսեց փորձարկել Դայակկայի Դայակկայզեր Գանմենը, որը նա սկսեց օգտագործել միայն երբ Դայակկան դարձավ Մեգա-Գուրրենի նավի առաջնորդը։ 

Բավական ժամանակ անց պարզվում է որ Կիյոն ու Դայակկան ամուսնացել են ու Կիյոն լույս աշխարհ է բերել Աննա անունով աղջկա։ Աննան այն նորածինն է,ր ով մարդկությանը հասցրեց մեկ միլիոնի, ու այդ ժամանակ էլ գործի գցվեց Մարդկության Արմատահանման  Համակարգը։ 

Մանգայում նա, Կիտանը, ու նրանց քույրերը ավելի շուտ են հայտնվում պատմությունում ու Սիմոնին հայտնում են, որ իրենց գյուղը ` Բաչիկան, ամբողջովին կործանվել է։ 

Անձնական գանմենը Դայակկայզերն է։ Այն ցուցադրվել է միայն անիմեում։

Կինոն Բաչիկա  խմբագրել

Կինոն Բաչիկա (ճապ.՝ キノン・バチカ Կինոն Բաչիկա), «Սև Եղբայրության» անդամներից մեկն է` միջնեկ քույրը։ Այն բանից հետո, երբ Մեգա-Գուրրենը գրավում է  Մեգա-Գանձանը, նա ստանձնում է աշտարակի ու ռադարի կառավարումը։ «Սև Եղբայրության» ամենալուռ և խելացի անդամն է։ Սերիալի երկրորդ մասում նա դառնում է Ռոսիուի օգնականներից մեկը։ Այն բանից հետո, երբ  Սիմոնը սկսում է պաշտպանել քաղաքը Գուրրեն Լագաննի միջոցով, նույնիսկ մահապատժի դատապարտվելուց հետո, Կինոնը Սիմոնին Գուրրեն Լագաննով փախչել չթողնելու համար ինքն իր վրա պայթուցիկներ է տեղադրում և դառնում Գուրրեն Լագաննի երկրորդ օդաչուն։   Հետագայում պարզվում է, որ Կինոնի՝ Ռոսիուին հետևելու որոշումը միայն վերջինիս հանդեպ իր զգացմունքներից չէր որ կախված էր, այլ որովհետև նա ականատես էր եղել Ռոսիուի տարած դժվարություններին։  Սիմոնի օգնությամբ Ռոսիուին ինքնասպան լինելուց կանգնեցնելուց հետո, նա մնում է Երկրի վրա Ռոսսիուին Կամինաքաղաքի կառավարման մեջ աջակցելու համար։ 

Սեյուն Կանա Ուեդան է։

Կիյալ Բաչիկա խմբագրել

Կիյալ Բաչիկա (ճապ.՝ キヤル・バチカ Կիյարու Բաչիկա), «Սև Եղբայրության» անդամներից մեկն է` կրտսեր քույրը։ Ուրախ է և երբեք չի տխրում։ Ինչպես Կիյոն, մինչև 13-րդ սերիան նա նույնպես Մեգա-Գուրրենի սենյակի անվտանգությանն էր հետևում։ Երբ նա սկսեց առաջին գծում փորձարկումներին օգնել, ստեղծեց Կիյալունգան (անունը ստեղծված է իր անունից), որը կարողանում էր փոխակերպվել վահանի։ 

Սերիալի երկրորդ մասում ապրում է Կիյոյի ու Դայակայի հետ։ Քննադատում է Ռոսիուի որոշումները, սակայն վերջին իրադարձություններում կարևոր դեր չի խաղում։

Սեյուն Կանա Ասումին է։ Անձնական գանմենը Կիյալունգան է։

Ծեր Կոկո խմբագրել

Ծեր Կոկո (ճապ.՝ ココ爺 Կոկո-ջիի), խորհրդավոր, լուռ մարդ է, ով վեցերորդ սերիայում Գուրրեն-դանին ուղեկցում էր դեպի տաք աղբյուրներ։ Թեև նա խմբին տանում է դեպի Կենդանամարդկանց ծուղակը, նա հետագայում օգնում է Կամինային։ Հետո նա բռնվում է Մեգա-Գուրրեն-դանի կողմից, սկսում է հետևել նրանց, բայց թիմի անդամները կարծես նրան չեն էլ նկատում։ Նրան նկատելը անհավատալիորեն դժվար է, ինչը երևում է տասնմեկերորդ սերիայում՝ Նիային փրկելու գործընթացի ժամանակ։ Սերիալի երկրորդ մասում բացահայտվում է, որ նա իրականում Կենդանամարդ է, ով պատասխանատու էր Նիային անվտանգության համար, ու շարունակում էր նրան հոգ տանել նույնիսկ այն ժամանակ, երբ նա այլևս արքայադուստ չէր։ 

Ծեր Կոկոյի ձայնը լսվում է միայն մեկ անգամ ` վերջին սերիայում, երբ Նիան գալիս ու նրան է ցույց տալիս իր հարսանեկան զգեստը։ 

Սեյուն Նոբույուկի Հիյաման է։

Զոշի Կանայի խմբագրել

Զոշի Կանայի (ճապ.՝ ゾーシィ・カナイ Զոշի Կանայ), հայտնվում է յոթերորդ սերիայի վերջում որպես Մեգա-Գուրրեն-դանի նոր լրացուցիչ անդամ։ Նրա ամենաճանաչելի որակը/հատկությունը իր ծխելու հանդեպ ունեցած հակումն է, որը գրեթե ամբողջությամբ բացակայում է մյուս բոլոր հերոսների մոտ։ Նրա Գանմենի անունը Սոզոշին է։ Զորթին մահանում է Հակասպիրալայինների դեմ տաիեզերական կռվի ժամանակ։ Այնուամենայնիվ, ֆիլմում նրա մահը չեղյալ է հայտարարվում։ 

Վերջաբանում կարելի է տեսնել նրա պատվանդամը՝ Կամինայի ու Մեգա-Գուրրեն-դանի մյուս անդամների կողքին։ 

Սեյուն Տակաֆումի Կավաֆամին է։

Անձնական գանմեններն են․

  • Սոզոշին 
  • Տիեզերական Սոզոշին 
  • Երկինքը ճեղքող Սոզոշին (Միայն ֆիլմում) 
Այրակ Կոիգա խմբագրել

Այրակ Կոիգա (ճապ.՝ アイラック・コイーガ Այրակկու Կոիգա), Մեգա-Գուրրեն-դանի անդամներից մեկն է։ Նա կառավարում է այն գանմենը, որը Յոկոյի հրաձգային հարթակն է։ Այրակի գանմենի անունը Էյնզեր է։ Այրակը նույնպես մահացել է Հակասպիրալայինների դեմ տիեզերական կռվի ժամանակ։ «Գուրրեն Գակուհենում» նա Կիտանի հերթափոխներից մեկն է։ 

Անիմեի վերջաբանում ցուցադրվում է Այրակի գերեզմանը Մեգա-Գուրրեն-դանի մյուս բոլոր զոհված անդամների գերեզմանների կողքին։ 

Սեյուն Դայսուկե Կիրիին է։

Անձնական Գանմեններն են․

  • Էյնզեր
  • Տիեզերական Էյնզեր 
  • Երկինքը ճեղքող Էյնզեր (միայն ֆիլմում) 
Քիդդ Կոիգա խմբագրել

Քիդդ Կոիգա (ճապ.՝ キッド・コイーガ Քիդդո Կոիգա), Մեգա-Գուրրեն-դանի նոր անդամներից մեկն է։ Նրա գանմենը ` Քիդդ Նաքլը, թշնամուն հաղթելու համար գործածում է երկու ատրճանակ։ Քիդդը նույնպես մահացել է Հակասպիրալայինների դեմ տիեզերական կռվի ժամանակ։ Այնուամենայնիվ, ֆիլմում նրա մահը չեղարկված է։ 

Վերջաբանում Կամինայի ու Մեգա-Գուրրեն-դանի մյուս զոհված անդամների գերեզմանների կողքին ցուցադրվում է նրա գերեզմանաքարը։ Նա Կիտանի «Գուրրեն Գակուեն» խմբի Բանկոներից մեկն էր։ 

Սեյուն Տակաշի Կոնդոն է։

Անձնական Գանմեններն են․

  • Քիդդ Նաքլ 
  • Տիեզերական Քիդդ Նաքլ 
  • Երկինքը ճեղքող Քիդդ Նաքլ (միայն ֆիլմում) 
Բուկասա երկվորյակներ խմբագրել

Ջորգան Բակուսան (ճապ.՝ ジョーガン・バクサ Ջոգան Բակուսա) և Բարինբո Բակուսան (ճապ.՝ バリンボー・バクサ Բարինբո Բակուսա) Մեգա-Գուրրեն-դանի կատաղի երկվորյակներն են։ Նրանք կառավարում են երկերասանի գանմեն Զույգ Բոուկունը։ Երկվորյակները սովորաբար գործածում են միավանկ արտահայտություններ։ Նրանք հիմնականում կրում են տարբեր գունազարդմամբ ակնոցներ, Ջորգանը հիմնականում կրում է կարմիր, իսկ Բարինբոն ` կապույտ երանգի ակնոցներ։ Սերիալի երկրորդ կեսում նրանք դառնում են Հասարակության հետ կապերի բաժնի տնօրենները ու մարդկանց հաշվառման համար պատասխանատուները։ Ջորգանն ու Բարինբոն նույնպես մահացել են Հակասպիրալայինների դեմ տիեզերական կռվի ժամանակ, երբ փորձում էին փրկել Դարիին ու Գիմիին։ Չնայած դրան, ֆիլմում նրանց մահը չի ցուցադրվում։ 

Վերջաբանում ցուցադրվում են նաև Ջորգանի ու Բարինբոյի գերեղմանաքարերը։ 

Բարինբոյի սեյուն Կոուզոու Դոուզական է, Ջորգանի սեյուն՝ Գո Շինոմիյան է։

Անձնական Գանմեններն են․

  • Զույգ Բոուկուն 
  • Տիեզերական Զույգ Բոուկուն 
  • Երկինքը ճեղքող  Զույգ Բոուկուն (միայն ֆիլմում) 
Մաքքեն Յոկին խմբագրել

Մաքքեն Յոկին (ճապ.՝ マッケン・ジョーキン Մաքքեն Յոկին), լռակյաց մարդ է, բայց Մեգա-Գուրրեն-դանի ամենակարևոր անդամներից է։ Չնայած նրան, որ նա թիմի կարևոր անդամներից է, նա անիմեում բավականին քիչ է հայտնվում։ Նա ունի իր սեփական գանմենը ` Մոշոգանը։ 

Սերիալի երկրորդ կեսում  պարզվում է, որ Մաքքենն ամուսնացել է Լեյթեի հետ ու ունի երեք երեխա։ Ցավոք, Մակկենը նույնպես մահանում է Հակասպիրալայինների դեմ տիեզերական կռվի ժամանակ։ Վերջաբանում ցուցադրվում է նրա գերեզմանաքարը՝ թրի տեսքով։ Սակայն ֆիլմում նրա մահը չեղարկվում է։

Սեյուն Կացույուկի Կոնիշին է։

Անձնական Գանմեններն են․

  • Մո Շոգուն 
  • Տիեզերական Մո Շոգուն 
  • Երկինքը ճեղքող Մո Սյոգուն (միայն ֆիլմում)
Լեյթե Ջոկին խմբագրել

Լեյթե Ջոկին (ճապ.՝ レイテ・ジョーキン Րեյտե Ջոկին), Մեգա-Գուրրեն-դանի գլխավոր ինժեները ու Լիիրոնի անմիջական ենթական է։ Նա լավ ավտոմեխանիկ է ու հանդիսանում է Լիիրոնի անմիջական ենթական։ Նրա հիմնական պարտականությունը Մեգա-Գուրրենի շարժիչի աշխատանքին հետևելն է։ Նրա անձնական հատկանիշներից մեկն այն է, որ նա գրեթե միշտ շրջում է ծխախոտով։ 

Սերիալի երկրորդ մասում, Լեյթեյի դերի կարևորթւոյւնը համեմատաբար ընդլայնվում է։ Նա ամուսնանում է Մաքքենի հետ ու ունենում երեք երեխա։ Լեյթեն ու Մաքքենը մեխանիկական սարքավորումների սպասարկման փոքր բիզնես են հիմնադրում։ Նա ու Մաքքենը մեծ հավատ ունեն Սիմոնի ու Մեգա-Գուրրեն-դանի մյուս բոլոր անդամների հանդեպ, ինչն էլ նրանց թույլ է տալիս հակառակվել Ռոսիույի կամքին ու Մեգա-Գուրրեն-դանի անդամների համար վերականգնել նրանց գանմեններին՝ տեղադրելով դրանց մեջ հատուկ սպիրալային շարժիչներ, ինչը նրանց թույլ կատար վնասել Մագաննին։ Լեյթեն նաև կարողանում է վերականգնել Գուրրեն Լագաննի շարժիչը, որի շնորհիվ այն հասնում է փրկարարական տիեզերանավին, սակայն հրաժարվում է մասնակցել Երկրի համար ճակատամարտում և մնում է Երկրի վրա հանուն իր երեք երեխաների։ Երբ Մեգա-Գուրրեն-դանը ձևափոխվում է, նա ստանձնում է իր նախկին պաշտոնը և աշխատում որպես Սուպեր-Գալակտիկական Մեգա-Գուրրենի ինժեներ։

Ի վերջո Լեյթեի պատմությունն ավարտվում է երբ նա դառնում է Գուրրեն Լագաննի տասնչորդ օդաչուներից մեկը և մասնակցում է Հակասպիրալայինի դեմ գլխավոր մարտում թե՛ հանուն Մաքքենի վրեժը լուծելու և թե՛ Տիեզերքը վտանգից փրկելու համար։

Սեյուն Տակակո Հոնդան է։

Այլք խմբագրել
  • Ատտենբորո Քորթիչ (ճապ.՝ アーテンボロー・コアチッチ Ատենբորո Կոաչիչչի), Մեգա-Գուրրեն-դանի հիպերակտիվ և իմպուլսիվ  հրաձիգն է։  Սովորաբար նա հարձակվում է թշնամիների վրա առանց թիմի անդամներից ինչ-որ մեկին զգուշացնելու։ Թշնամուն տեսնելուն պես նա սկսում է սեխմել կրակի կոճակն ու գոռալ ամբողջ ուժով։ Սերիալի երկրորդ կեսում նա միանում է Լիիրոնի գիտական թիմին։ Երբ Մեգա-Գուրրենը վերափոխվում է Սուպեր-Գալակտիկական Մեգա-Գուրրենի, նա հետ է վերադառնում և ստանձնում իր նախկին դիրքերը։ Սեյուս Դայսկե Կիրիին է։ 
  • Տեցուկան Լիթթներ (ճապ.՝ テツカン・リットナー Տեցուկան Րիտտոնա), Մեգա-Գուրրեն-դանի անդամներից մեկն է։ Նա պատասխանատու է նավի մոնիտորինգի համար։ Սերիալի երկրորդ կեսում նա նույնպես դառնում է Լիիրոնի գիտական թիմի անդամներից մեկը։ 26-րդ սերիայում Տեցուկան ցուցադրվում է մահճակալում ` քնած Սիբելայի կողքին, ինչն էլ նշանակում է, որ նրանք սերտ հարաբերությունների մեջ էին։ Սեյուն Տակահիրո Միզուշիհան է։
  • Գաբալ Դոքեր (ճապ.՝ ガバル・ドッカー Գաբարու Դոքքա), Մեգա-Գուրրենի մանեվրերի և շարժունակության համար պատասխանատու անդամն է։ Սեյուն Գո Շինոմիյան է։

Կառավարության անդամներ խմբագրել

Մեգա-Գուրրեն-դանի անդամներից մի քանիսը սերիալի երկրորդ մասում դառնում են կառավարության անդամներ և հիմնականում ղեկավարում քաղաքի ադմինիստրատիվ կազմակերպությունները կամ ռազմական բաժանումները։ Սակայն նրանցից բացի սերիալի երկրորդ ամսում հայտնվում են նաև մի քանի այլ նոր հերոսներ։

  • Գինբլի Կայտո (ճապ.՝ ギンブレー・カイト Գինբուրե Կայտո), Կինոնի հետ միասին Ռոսսիուի հետախուզական թիմի ամենակարևոր անդամներից մեկն է։ Նա Կինոնի հետ աջակցում է Ռոսիուին ու նրանց հետ մնում Երկրի վրա և հետևում քաղաքի կարգուկանոնին, երբ Մեգա-Գուրրեն-դանի մյուս բոլոր անդամները պայքարում էին Հակասպիրալայինների դեմ տիեզերական կռվում։ Սեյուն Տակահիրո Միզուշիման է։
  • Սիբելա Քութո (ճապ.՝ シベラ・クトー Շիբերա Քութո), Հիմնականում համակարգչի առջև ցուցադրվող կերպարներից մեկն է։ Համակարգչի առաջ գտնվելով ` Սիբելան սովորաբար կարևոր խնդիրներին լուծումներ է տալիս։ Հետագայում նա միանում է Մեգա-Գուրրեն-դանին  ու դառնում թիմի ամենակարևոր անդամներից մեկը։ Սեյուն Հարուհի Տերադան է։

Սերիալի կառուցվածքը խմբագրել

Սերիալի կենտրոնական գաղափարը այսպես կոչված սպիրալային էներգիայով սնվող կենդանի էակների զարգացման և բազմացման հատկությունն է։ Բոլոր կենդանի էակները ունեն այդ հատկությունը, բայց դրանով հատկապես օժտված են մարդիկ։ Այլոմոլորակային զարգացած քաղաքակրթություններից մեկը որոշեց, որ անսահմանափակ զարգացումը կբերի Տիեզերքի կործանմանը և, իր սեփական զարգացումը զոհաբերելով, իրեն մտցրեց ստազիսային վիճակի մեջ՝ իր իսկ սեփական մոլորակի վրա։ Ինքնազոհությունից բացի՝ այս քաղաքակրթույունը սկսեց նաև բռնությամբ սահմանափակել այլ սպիրալային քաղաքակրթությունների զարգացումը, ինչի համար էլ անվնավեց հակասպիրալայիններ (対螺旋〔アンチスパイラル〕Տայրասեն (Անտիսուպայրարու))։ Երկիրը իր զարգացման ընթացքում նույնպես բախվեց հակասպիրալայինների հետ։ Նրանց դեմ մարտնչելու համար սպիրալային ասպետները (մարդիկ, որոնք ի զորու էին կառավարելու և օգտագործելու «Սպիրալի Ուժը») ստեղծեցին մարտական մեքենաներ, որոնք կոչվեցին գանմեններ (顔面 Գանմէն, դեմք)։ Գանմենը կարող է աշխատել թե՛ էլեկտրականություն օգտագործելով և թե՛ սպիրալային էներգիայի (էներգակիրը և աղբյուրը ռոբոտին կառավարողն է) հիման վրա։ Վերջինիս առկայության դեպքում գանմենի հնարավորությունները զգալիորեն շատանում են։ Կռվի ընթացքում մարդիկ պարտություն կրեցին․ Լուսինը տեղափոխվեց հարևան տիեզերական հարթություն, իսկ դրա փոխարեն տեղադրվեց սպիրալային ասպետների գլխավոր ռազմանավը՝ «Տաճարային Տերրան» (անգլ․՝Cathedral Terra), որը հակասպիրալայինների կողմից փոփոխվել էր և վերածվել մարդկանց ինքնավար ոչնչացման համակարգի։ Համակարգի ակտիվացումը տեղի է ունենում այն պահին, երբ մարդկային բնակչության թիվը հասնում է 1 000 000-ի։ Ոչնչացումը կատարվում է թե՛ բջջային սարքերի միջոցով, թե՛ «լուսնի» (տիեզերանավի) և երկրի կառավարվող բախման արդյունքում։ Ասպետներից մեկը՝ Լորդգենոմը (ロージェノム Րո։Դզէնոմու, Lord Genome), դառնում է «Սպիրալային Արքա» (螺旋王 Րասէն Օ։)։ Բիոտեխնոլոգիաներ օգտագործելով՝ նա ստեղծում է մարդկանց և կենդանիների խառնուրդներ՝ կենդանամարդկանց (անգլ․ beastman), որոնք օժտված են բարձր մարտական հատկանիշներով, բայց անպտուղ են (զուրկ են սպիրալային էներգիայից և բազմանալու կարողությունից)։ Նոր զորքերի օգնությամբ նա մնացած մարդկանց պահում է գետնի տակ՝ ողջ մնալու համար բավական, բայց հակասպիրալային մեխանիզմների ակտիվացման համար անբավարար քանակների շրջանակներում։ Այս ռեժիմով Երկիրը գույություն ունի բավականին երկար ժամանակ. կենդանամարդիկ հարձակվում են մարդկանց համայնքների վրա՝ ոչնչացնելով նրանց ավելցուկը և նրանց, ովքեր փորձում են դուրս գալ մակերես։

Արտադրությունը խմբագրել

Անիմե ֆիլմերը խմբագրել

Գուրրեն Լագանն։ Մանկության ավարտը (Gurren Lagann The Movie։ Childhood's End (劇場版 天元突破グレンラガン 紅蓮篇 Gekijōban Tengen Toppa Gurren Lagann Gurren-Hen) անվանվամբ անիմացիոն ֆիլմը լույս է տեսել 2008 թ․ սեպտեմբերի 6-ին ճապոնական կինոթատրոններում և DVD տեսքով։ Ֆիլմի ռեժիսոր է հանդիսացել Հիրոյուքի Իմաիաշին, իսկ սցենարը գրել է Կազուքի Նաքաշիման։ Ֆիլմը հանդիսանում է սերիալի առաջինից մինչև տասնհինգերորդ սերիաների միաձուլումը, որը ընդգրկում է շուրջ 20 րոպե նոր անիմացված տեսարաններ։ Ֆիլմի թողարկման հետ մեկտեղ Gainax-ը թողարկել է Gurren Lagann Parallel Works կոչվող երաժշտական տեսահոլովակների հավաքածուն, որը ընդգրկում է Գուրրեն Լագաննի հերոսների մասին ալտերնատիվ պատմություններ, որոնք տեղի են ունենում օրիգինալ սաունդթրեքերի ներքո։ Երկրորդ ֆիլմը՝ Գուրրեն Լագանն։ Երկնքի Լույսերը Աստղերն են (Gurren Lagann The Movie։ The Lights in the Sky are Stars (劇場版 天元突破グレンラガン 螺巌篇 Gekijōban Tengen Toppa Guren Lagann Lagann-Hen, Tengen Toppa Gurren Lagann The Movie։ The Spiral Stone Chapter) անվանումով ճապոնական կինոթատրոններում լույս է տեսել 2009 թ․ ապրիլի 25-ին։ Երկու ֆիլմերի համար էլ Շոկո Նակագավան երգել է թեմատիկ երգերը․ "Tsuzuku Sekai" (続く世界, «Շարունակվող Աշխարհ») երգը Մանկության Ավարտի և "Namida no Tane, Egao no Hana" (涙の種、笑顔の花, «Տխրության Սերմերը, Ժպիտների Ծաղիկները») երգը Երկնքի Լույսերը Աստղերն են-ի համար։ Տակու Իվասակին վերադարձավ ֆիլմի երաժշտությունը գրելու համար։

Մանգան խմբագրել

Tengen Toppa Gurren Lagann մանգան, որը նկարազարդել է Կոտարո Մորին, սկսեց լույս տեսնել 2007 թ․ Media Works-ի Dengeki Comic Gao! ամսագրում։ Մանգայի թողարկումը Dengeki Comic Gao!-ում դադարեցվեց 2008 թ․ ապրիլին, երբ ամսագրի թողարկումը նույնպես դադարեցվեց, բայց 2008 թ․ Հունիսին այն շարունակեց լույս տեսնել արդեն Dengeki Daioh ամսագրում, և Ճապոնիայում ավարտվեց 2013 թ․ Հունիսի 27-ին։ Bandai Entertainment-ը լիցենզավորեց մանգան և թողարկեց այն անգլերենով Հյուսիսային Ամերիկայում (միայն մինչև վեցերորդ հատորը)։ Մանգայի պատմությունը նման է սերիալի սյուժեին, սակայն իրադարձությունների ընթացքում կան որոշ փոփոխություններ և հավելյալ պատմություններ, որոնք ավելի պարզ են դարձնում անիմեում առկա բացթողումները, օրինակ լուսաբանվում են Դայակկայի և Կիյոյի հարաբերությունները։ Tengen Toppa Gurren Lagann։ Gurren Gakuen-hen (天元突破グレンラガン −紅蓮学園篇−) սփին-օֆֆ մանգան թողարկվել է Comp Ace-ում 2008 թ․ օգոստոսից մինչև 2009 թ․ հունվարը։ Մանգան պատմում է օրիգինալ մանգայի հերոսների մասին, բայց տեղափոխում է նրանց զուգահեռ իրականությունում գտնվող դպրոց։ Մանգայում Սիմոնը իր ընկեր Կամինայի և մանկության ընկերուհի Յոկոյի հետ սովորում է Մեգա-Գուրրեն Ակադեմիայում (ダイグレン学園 Դաի Գոիրրեն Գակուեն)։ Սիմոնը, ով ապրում է քարուքանդ բնակարանում, երազում է ավելի լավ կյանքով ապրել և հանդիպում է առեղծվածային Նիային, երբ մի օր վերջինս իջնում է աստիճաններով։ Աղջկան միանգամից դուր է գալիս Սիմոնը և նա հայտարարում է, որ նա իր ամուսինն է։ Կամինայի համար Նիան դառնում է մեկ այլ «եղբայրիկ», քանի որ նրանք նման են իրենց տաքարյունությամբ։ Նիան ընդունվում է Մեգա-Գուրրեն Ակադեմիա, և նրանք երեքով սկսում են պայքարել Տեպպելին Ակադեմիայի աշակերտների հետ, որոնք ուզում են Նիային հետ վերադարձնել նրա հորը՝ իրենց տնօրենին։ Մեկ այլ սփին-օֆֆ մանգա Tengen Toppa Gurren Lagann 4-koma Kingdom։ Yoko no Oheso-hen (天元突破グレンラガン4コマKINGDOM ヨーコのおヘソ編 Tengen Toppa Gurren Lagann 4-panel Kingdom։ Yoko's Belly Button Chapter) անվանվամբ լույս էր տեսել 2008 թ․ Futabasha-ում և իրենից ներակայացնում է տարբեր կարճ պատմությունների հավաքածու։

Համակարգչային խաղերը խմբագրել

Tengen Toppa Gurren Lagann Chōzetsu Hakkutsu ONLINE (天元突破グレンラガン 超絶発掘ONLINE, բառաց. "Tengen Toppa Gurren Lagann: Առաջնակարգ Հողափորում Օնլայն") խաղը մշակվել է Konami-ի կողմից։ Խաղացողը իր վրա է վերցնում շաղափողի դերը և փորում է հողը հարստություններ գտնելու համար։ Խաղում կա նաև շաղափների խանութ, որտեղից կարելի է գնել տարատեսակ շաղափներ, և որի տերը օրիգինալ կերպար Ասակին է։ Խաղի թողարկումը արգելվեց դեռ բետա-թեստի ժամանակ, քանի որ խաղի տեղադրումը համակարգչի վրա ամբողջովին ավերեց Windows համակարգը։ Konami-ն նույնիսկ ստիպված էր 500 ԳԲ-անոց արտաքին hard drive-եր ուղարկել բետա-թեստերներին, որպեսզի նրանք կարողանային պահպանել իրենց ֆայլերը համակարգերի փոփոխման ժամանակ։ 2007 թ․ Հոկտեմբերի 25-ին լույս տեսավ ևս մի խաղ Nintendo DS համակարգի համար, որը պարունակում էր ոչ միայն օրիգինալ սերիալի հերոսներին, այլ նաև ուներ մեկ այլ հավելյալ գլուխ, որը հանդիսանում էր նախապատվերային բոնուս։ 2010 թվականի Հունիսին Gainax-ը վերականգնեց սերիալին վերաբերող համակարգչային խաղերի իրավունքները Konami-ից, որը թույլատրել էր Banpresto-ին ընդգրկել խաղը իր վերջին 2nd Super Robot Wars Z։ Destruction Chapter հավաքածուի մեջ։

Երաժշտությունը խմբագրել

Սերիալի գլխավոր ետին պլանի երաժշտության կոմպոզիտոր է հանդիսանում Տակու Իվասակին։ Դրանից բացի օգտագործված են նաև չորս թեմատիկ երգեր՝ մեկ բացող թեմա (օփենինգ) և երեք եզրափակիչ թեմաներ (էնդինգ)։ Օփենինգը "Sorairo Days" (空色デイズ Սորաիրո Դեիզու բառ.՝ «Երկնագույն Օրեր») երգն է՝ Շոկո Նակագավայի կատարմամբ։ Տասնյոթերորդ սերիայից սկսած երգի առաջին մասի ու կրկներգի փոխարեն օգտագործվում են երկրորդ մասն ու կրկներգը։ Առաջինից մինչև տասնհինգերորդ սերիաների համար էնդինգ էր հանդիսանում High Voltage-ի "Underground" երգը։ Տասնվեցերորդ սերիայի համար օգտագործվել էր Շոկո Նակագավայի "Happily Ever After" երգը։ Տասնյոթերորդից քսանյոթերորդ սերիաներում հնչել է Afromania-ի "Minna no Peace" (みんなのピース Միննա նո փիսո, «Բոլորի Խաղաղությունը») երգը։

Tengen Toppa Gurren Lagann Character Song ժողովածուն թողարկվել է 2007 թվականի Հուլիսի 25-ին Aniplex-ի կողմից, և ընդգրկում է սերիալի գլխավոր հնչունավորող խմբի՝ Տեցույա Կակհիրայի (Սիմոն), Կացույուքի Քոնիշիի (Կամինա) և Մարինա Ինոուեի (Յոկո) պատկերային երգերը, որոնցից վերջինը հասանելի է նաև Dance Dance Revolution SuperNOVA 2 երաժշտական խաղում։ Սրա հետ մեկտեղ լույս են տեսել նաև մի-քանի ալբոմներ, որոնք հիմնականում բաղկացած են բեքգրաունդային երաժշտությունից։

Մրցանակները խմբագրել

Գուրրեն Լագանն անիմե սերիալը արժանացել է 2007 թ․ Japan Media Arts Festival-ի Excellence Prize մրցանակին։ Ռեժիսոր Հիրոյուքի Իմաիշին իր՝ անիմեի վրա աշխատելու տարում 12-րդ Animation Kobe փառատոնին ստացել է անձնական "Personal Best" մրցանակը։ 2008 թվականին Tokyo International Anime Fair-ում անցկացվող 7-րդ Tokyo Anime Awards մրցանակաբաշխության ընթացքում Գուրրեն Լագաննը արժանացավ "Best Television Production" մրցանակին։ Դրա հետ մեկտեղ "Best Character Design" մրցանակը տրվեց հերոսների դիզայներ Ացուշի Նիշիգորիին։