Գուրգեն Փահլևանյան
Գուրգեն Արտաշեսի Փահլևանյան (փետրվարի 23, 1908, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ պետական և կուսակցական գործիչ։ Եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ 1957 թվականի հունիսի 1-ից մինչև 1960 թվականի մարտի 21-ը[1]։
Գուրգեն Փահլևանյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
1 հունիսի, 1957 թվական - 21 մարտի, 1960 թվական | |||
Նախորդող | Գուրգեն Չոլախյան | ||
Հաջորդող | Սուրեն Վարդանյան | ||
Կուսակցություն՝ | Կոմունիստական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | փետրվարի 23, 1908 | ||
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | 1986 | ||
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԳուրգեն Փահլևանյանը ծնվել է 1908 թվականի փետրվարի 23-ին Կարս քաղաքում[2]։ Սովորել է տեղի դպրոցում։ Այն բանից հետո, երբ 1920 թվականին քաղաքը գրավվել է թուրքերի կողմից, Գուրգեն Փահլևանյանն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս։ Այնտեղ նա 1925 թվականին ավարտել է 82-րդ աշխատանքային դպրոցը և մեկ տարի անց ընդունվել Երևանի պետական համալսարանի հիդրոտեխնիկայի բաժին։ 1929 թվականին պրակտիկա է անցել կառուցվող ԴնեպրոՀԷԿ-ում (ДнепроГЭС)[3]։
1931 թվականի փետրվարին ավարտել է համալսարանը և տեղափոխվել Մեղրի, որտեղ դարձել է ջրային տնտեսության Մեղրիի շրջանային բաժնի պետ։ Հետագայում նա աշխատել է որպես տեխնիկ Այղր լճի ջրամբարձ կայանում։ 1940 թվականին դարձել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ և նշանակվել Հայկական ԽՍՀ ջրային տնտեսության ժողովրդական կոմիսար Գ. Աղախանյանի տեղակալ[2][3]։
1941 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո, զորակոչվել է բանակ՝ ընդգրվելով սակրավոր գումարտակի կազմում։ 1942 թվականին տեղափոխվել է 45-րդ բանակի ինժեներական զորքեր, մասնակցել Թուրքիայի հետ սահմանի վրա պաշտպանական կառույցների շինարարությանը։ 1943 թվականից եղել է Ռազմադաշտային շինարարության Անդրկովկասյան ռազմաճակատային 57-րդ առանձին վարչության գլխավոր ինժեներ։ Պատերազմի ավարտին ունեցել է կապիտանի կոչում[3]։
Զորացրվելուց հետո Գուրգեն Փահլևանյանը 1946 թվականին նշանակվել է «Ջրնախագիծ» նախագծային կազմակերպության ղեկավար Երևանում։ 1947 թվականից մինչև 1950 թվականն զբաղեցրել է Հայկական ԽՍՀ կոմունալ տնտեսության նախարարի պաշտոնը[2][3]։
1950 թվականի հունվարին ընտրվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Մոլոտովի շրջկոմի առաջին քարտուղար։ Նույն թվականին դարձել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի հանձնարարությամբ կազմակերպել է Ծիծեռնակաբերդի բարձունքում անտառտնկման աշխատանքները։ 1952 թվականին՝ Հայկական ԽՍՀ-ում վարչական շրջանների ձևավորումից հետո, նշանակվել է Երևանի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ։ Այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև շրջանների լուծարումը 1953 թվականի ապրիլին, ինչից հետո ոչ երկար ժամանակ աշխատել է որպես գյուղատնտեսության նախարարության նախագծային ինստիտուտի տնօրեն[2][3]։
1953 թվականին ընտրվել է Հայաստանի կոմկուսի Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար, իսկ 1954 թվականին դարձել առաջին քարտուղար[2][3]։ 1956 թվականին եղել է ԽՄԿԿ XX համագումարի պատվիրակ։
1957 թվականին Գուրգեն Փահլևանյանն ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր։ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանի առաջարկով Գուրգեն Փահլևանյանն ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, թեև սկզբում հրաժարվել է այդ պաշտոնից[3]։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է 1957 թվականի հունիսի 1-ից մինչև 1960 թվականի մարտի 21-ը[1]։ Փահլևանյանն ակտիվորեն զբաղվել է բնակարանների հատկացման գործում կաշառակերության դեմ պայքարին։ Նրա անձնական պատախանատվությամբ Երևանում տեղադրվել է Սասունցի Դավթի արձանը, չնայած պայքար էր մղվում ավելորդությունների դեմ[3]։
1960 թվականին պաշտոնից հեռանալուց հետո Գուրգեն Փալևանյանը դարձել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի գիտության և տեխնիկայի կոմիտեի նախագահի տեղակալ։ 1961 թվականին նշանակվել է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր կենտրոնական վիճակագրական վարչության պետ և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև թոշակի անցնելը։ 1971 թվականին ընտրվել է Հայաստանի կոմկուսի վերահսկիչ հանձնաժողովի նախագահ[2][3]։
1981 թվականին Գուրգեն Փահլևանյանն անցել է թոշակի։ Մահացել է 1986 թվականին Երևանում թոքերի բորբոքումից հետո[2][3]։
Ընտանիք
խմբագրել1929 թվականին Գուրգեն Փահլևանյանն ամուսնացել է Արաքս Սարգսյանի հետ, ում գիտեր Թբիլիսիի դպրոցից։ Նրանք ունեցել են երեք որդի՝ Ռոմիկ, Կարեն և Բաբկեն[3]։
Պարգևներ
խմբագրել- Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան (6 ապրիլի, 1985),
- Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան (1966, …)[2],
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1979)[2],
- «Պատվո նշան» շքանշան (23 նոյեմբերի, 1940) - Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ձեռքբերումների համար[2],
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ (2 հունիսի, 1945),
- Հայկական ԽՍՀ վաստակավոր շինարար[2]։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 Бывшие мэры Еревана // Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Пахлеванян Гурген Арташесович // Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898—1991
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Сурен Саркисян Гурген Пахлеванян на стройках Второй республики // Голос Армении от 26 июня 2015
Նախորդող Գուրգեն Չոլախյան |
Երևանի քաղաքային խորհրդի նախագահ Գուրգեն Փահլևանյան 01.06.1957 – 21.03.1960 |
Հաջորդող Սուրեն Վարդանյան |