Գուրգեն Մնացականյան
հայ ճարտարապետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Ստեփանի Մնացականյան (մայիսի 20, 1936, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 2, 2014, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։
Գուրգեն Մնացականյան | |
---|---|
Ի ծնե | Գուրգեն Ստեփանի Մնացականյան |
Ծնվել է | 1936 մայիսի 20 |
Ծննդավայր | Թբիլիսի |
Մահացել է | փետրվարի 2, 2014 | (տարիքը 77)
Վախճանի վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ (1961) |
Պարգևներ | |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Կենսագրություն
խմբագրելԳուրգեն Մնացականյանը ծնվել է Թբիլիսիում։ 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը։ 1962 թվականից աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում։ 1993 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ[1][2]։
Մնացականյանի (համահեղինակությամբ) նախագծերով Երևանում իրականացվել են՝
- Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը (1966, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1970)
- Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (1968)
- ՀՀ ԳԱԱ տպարանը (1971)
- Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը (1972-1975)
- Մեխանիկայի ինստիտուտի փորձաբազայի համալիրը (1973)
- Երիտասարդական (փորձարարական) թատրոնը (1975)
- Բորյան եղբայրների տուն-թանգարանը Ճամբարակում (1967)
- Դոնի Ռոստովի հայ-ռուսական բարեկամության թանգարանի համալիրն ու Սուրբ Խաչ տաճարի նորոգումը (1968-1969)
- Կենտրոնական «Կոմետա» ԳՀԻ համալիրը Արագած լեռան վրա և Նոր Ամբերդ բարձրլեռնային կայանի հյուրանոցն ու հանգստյան տունը (երեքն էլ՝ 1978)
- Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդապահոցը Սարդարապատում (1979)
- Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված հերոսներին նվիրված հուշարձաններ՝ Արամուս (1975), Մարտունի (1976), Ռինդ (1977) գյուղերում
- «Իշխան» խորտկարանը (1962) Սևանի ափին
Պարգևներ, մրցանակներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Գուրգեն Մնացականյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.