Գուսև (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուսև (այլ կիրառումներ)

«Գուսև» (ռուս.՝ Гусев), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1890 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1890 թվականի դեկտեմբերի 25-ին Նոր ժամանակ թերթում։

Գուսև
ռուս.՝ Гусев
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էդեկտեմբերի 25 1890 (հունվարի 6 1891)

Հրապարակումներ խմբագրել

Դեկտեմբեր 9-ին Ալեքսեյ Սուվորին ուղղված նամակում Չեխովը նկարագրում է իրական կյանքից մի պատմություն` թաղում ծովում, որին նա ականատես է եղել Սախալինից վերադարձող նավի վրա։ Առաջին անգամ պատմվածքը հրապարակվել է 1890 թվականի դեկտեմբերի 25-ին,Նոր ժամանակ թերթի թիվ 5326 համարում նշումով` «Կոլումբո, նոյեմբերի 12»։

Պատմվածքը բաժանված է հինգ գլուխների։ Որոշ ստիլիստական փոփոխություններից հետո այն ընդգրկվել է 1893 թվականին հրապարակված «Հիվանդասենյակ № 6» պատմվածքների հավաքածուում։ Հավաքածուում պատմվածքը վերահրատարակվել է յոթ անգամ (1893-1899)։ Չնչին փոփոխություններով այն ներառվել է 1899-1901 թթ. Ադոլֆ Մարքսի կողմից հրապարակված Չեխովի հավաքածուի վեցերորդ հատորում։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, նորվեգերեն, լեհերեն և ֆրանսերեն։

Սյուժե խմբագրել

Մի քանի զորակոչված զինվորներ, այդ թվում շարքային Գուսևը և Պավել Իվանովիչը, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի և ով իրեն քահանայի դերում է գտնում, Հեռավոր Արևելքից նավով վերադառնում են։ Երազի մեջ նավի հիվանդանոցում Գուսևը մահանում է թոքախտից։ Նրա մարմինը փաթաթում են կտավե տոպրակի մեջ և կարճ աղոթքից հետո նետում ալիքների մեջ։

Գրողը մանրամասն նկարագրում է, թե ինչպես է մարմինը գնում ջրի հատակը ձկների վտառի մոտ, ինչպես է շնաձուկը այն պատառոտում։

Քննադատություն խմբագրել

Պատմվածքը հավանել են Պյոտր Չայկովսկին[1] և Ալեքսեյ Պլեշչեևը, ով 1891 թվականի հունվարի 12-ին գրել է. «Շնորհակալություն «Նոր ժամանակ» թերթի պատմվածքի համար։ Հաճույքով ընթերցեցի»[2]։

Վ. Լ. Ալբովը «Գուսև» պատմվածքը դասել է այն գործերի շարքին, որոնցում «Չեխովի ուշադրությունը ուղղված է արտաքին պայմաններին, որպես երազների և երազողների կործանման պատճառ»[3]։

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Гусев // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1 January 1891 letter to brother Modest Chaykovsky.
  2. «Рассказ Гусев. Примечания». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. В. Альбов. Два момента в развитии творчества Антона Павловича Чехова… «Мир божий», 1903, № 1, стр. 94

Արտաքին հղումներ խմբագրել

  • Гусев Բնօրինակ ռուսերեն տեքստ
  • Гусев, два английских перевода