Գուստավ Յանի
Գուստավ Յանի (հունգ.՝ Jány Gusztáv, 1924 թվականից՝ Գուստավ Հաուցինգեր, հոկտեմբերի 21, 1883[1], Ռայկա, Mosonmagyaróvár District, Moson County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 26, 1947[1], Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն), հունգարացի ռազմական գործիչ, հունգարական բանակի գեներալ-գնդապետ[2]:
Գուստավ Յանի | |
---|---|
հունգ.՝ Jány Gusztáv | |
![]() | |
հոկտեմբերի 21, 1883[1] - նոյեմբերի 26, 1947[1] (64 տարեկան) | |
Ծննդավայր | Ռայկա, Mosonmagyaróvár District, Moson County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Ավստրո-Հունգարիայի զինված ուժեր |
Կոչում | Գեներալ-գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Վորոնեժի ճակատամարտ և Ստալինգրադի ճակատամարտ |
Պարգևներ | Երկաթ խաչի Ասպետի խաչ և Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ |
ԿենսագրությունԽմբագրել
Գուստավ Յանին ծնվել է 1883 թվականի հոկտեմբերի 21-ին Ավստրո-Հունգարիայի Ռայկա գյուղում: Ավստրո-Հունգարիայի կողմում («Քառյակ դաշինք») մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: 1918 թվականին Հունգարիայի անկախանալուց հետո ծառայել է հունգարական բանակում:
1928 թվականին նշանակվել է 2-րդ խառը գումարման բրիգադի հրամանատար: 1931 թվականին տարել է դասախոսական աշխատանքներ «Լյուդովիկոս» ռազմական ակադեմիայում: 1936 թվականին կրկին նշանակվել է 3-րդ խառը բրիգադի հրամանատար:
1938 թվականին դառնում է Հունգարիայի ռազմական քարտուղարության պետ՝ գեներալի պաշտոնով:
1939-1940 թվականներին (Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ) եղել է հունգարական առաջին բանակային կորպուսի հրամանատարը:
1940 թվականին նշանակվել է խորհրդա-գերմանական ճակատում կռվող երկրորդ բանակային կորպուսի հրամանատար: Երրորդ Ռայխի պարտությունից հետո ճակատամարտերից մեկի ընթացքում վիրավորվել է և 1943 թվականին հետ է կանչվել Հունգարիա:
1944 թվականին փախել է Գերմանիա և ստացել Հաուցինգեր գերմանական ազգանունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Գերմանիայի կրած պարտության պատճառով վերջինս զինաթափվեց և ենթարկվեց կապիտուլյացիայի: Գերմանիան բաժանվեց տարբեր օկուպացված գոտիների, իսկ Գուստավը բնակություն հաստատեց ամերիկյան գոտում:
1946 թվականին՝ կնոջ մահից հետո, ինքնակամ վերադարձել է Հունգարիա: 1946 թվականին ձերբակալվել է, իսկ 1947 թվականին ռազմական տրիբունալի դատավճռով՝ գնդակահարվել:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Kovács, Attila Ótott (2006). Die ungarischen Inhaber des Ritterkreuzes des Eisernen Kreuzes. Ranis: Scherzers Militaer-Verl. ISBN 978-3-938845-02-8.