Գունիլլա Բանդոլին
Գունիլլա Բանդոլին (շվեդ.՝ Gunilla Bandolin, հուլիսի 19, 1954[1][2][3], Կյոպինգ, Վեսթմանլանդ, Շվեդիա), շվեդ նկարչուհի, ճարտարապետ, քանդակագործ, բեմանկարիչ ։ Շվեդիայում հայտնի քանդակ-ինստալյացիաների հեղինակ։
Գունիլլա Բանդոլին | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1954[1][2][3] (69 տարեկան) |
Ծննդավայր | Կյոպինգ, Վեսթմանլանդ, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա[4] |
Մասնագիտություն | քանդակագործ և համալսարանի դասախոս |
Կայք | bandolin.se |
Gunilla Bandolin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳունիլլա Բանդոլինն առաջին կրթությամբ լրագրող է, սովորել է Ստոկհոլմի ժուռնալիստիկայի դպրոցում և Ուփսալայի համալսարանի գրականության ամբիոնում։ 70-ականներին որպես լրագրող որոշ ժամանակ համագործակցել է շվեդական թերթերի հետ։ 1983 թվականից աշխատում է որպես նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ։ Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի և ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում և արվեստի դպրոցներում դասընթացներ է կազմակերպում արվեստի վերաբերյալ։ Մասնակցել է խմբակային ցուցահանդեսների և արվեստի միջոցառումների ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեդիայում և Կուբայում։ Գունիլլա Բանդոլինի քանդակագործական և ճարտարապետական նախագծերը ցուցադրվում են Շվեդիայի քաղաքներում, զարդարում են այգիները, հրապարակները, համալսարանական տարածքները, կլինիկաները, վարչական շենքերը, խոշոր ընկերությունների գրասենյակները:Նկարչի ամենահայտնի գործերից մեկը` «Աստղադիտարանը», փայտե կառանացից Ստոկհոլմի Համմերբյու-շյոստադ թաղամասում, քաղաքի բնակիչների համար ջրի մոտ հանգստանալու սիրված վայրերից մեկն է[5]։
Ստեղծագործություններ
խմբագրել- Pyramiden (1990), Վանոս դղյակ
- Vattenkunst (1993), Լոզաննա
- Vattenskulptur, Բերգեն
- Solomons’s Well (1994), Կուինս (Նյու Յորք)
- Bojsemburg (1994), Ֆալուն
- Sky’s Impression (2001), Վեխեր դե լա Ֆրոնտերա
- Observatorium (2002), Ստոկհոլմ
- Skulptur — Granit (2003), Ստոկհոլմ
- Utposten (2004), Սոլնա
- Lusthus (2005), Լինչյոպինգ
- Skulptur (2008), Լունդ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ Svenska Konstnarer: Biografie Gunilla Bandolin
Գրականություն
խմբագրել- Gunilla Bandolin och Monika Gora: Ett paradis av sopor i Utblick landskap 1994:4, ISSN 0281-7462, sidorna 8-15
- Gunilla Bandolin och Sverker Sörlin: Laddade landskap - värdering och gestaltning av teknologiskt sublima platser, Svensk kärnbränslehantering AB, Stockholm 2007, SKB rapport 2007:14, ISSN 1402-3091
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունիլլա Բանդոլին» հոդվածին։ |