Հորոդենկա
(Վերահղված է Գորոդենկաից)
Հորոդենկա կամ Գորոդենկա (ուկրաիներեն՝ Городенка), քաղաք, շրջանային կենտրոն Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Հորոդենկա | |||
Городенка | |||
| |||
Եկեղեցի Հորոդենկայում | |||
Երկիր | Ուկրաինա | ||
Ենթարկում | շրջանային կենտրոն | ||
Մարզ | Իվանո-Ֆրանկովսկի մարզ | ||
Շրջան | Գորոդենովսկու շրջան | ||
Համայնք | Հորոդենկա | ||
Հիմնադրված է | 1668 թ. | ||
Առաջին հիշատակում | 1195 | ||
Մակերես | 55,92 կմ2 կմ² | ||
ԲԾՄ | 280 մետր | ||
Կլիմայի տեսակ | բարեխառն մայրցամաքային | ||
Պաշտոնական լեզու | ուկրաիներեն | ||
Բնակչություն | 9508 մարդ | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +380 3430 | ||
Փոստային դասիչ | 78100 — 78105 | ||
Պաշտոնական կայք | hth.gov.ua(ուկր.) | ||
| |||
XVII-XIX դարերում Հորոդենկայում եղել է հայկական գաղութ։ Հայերը Հորոդենկա են գաղթել 1670-ական թթ., Մոլդովայից և Վալախիայից։ Նրանք իրավունք են ստացել տներ կառուցել, առևտուր անել և ղեկավարվել սեփական օրենքներով։ 1706-ին կառուցել են եկեղեցի։ 1770-ին Հորոդենկայում եղել է 100 տուն հայ, 1782-ին՝ 80 տուն (410 մարդ)։ Հետագայում հայերի թիվը նվազել է (1784-ին՝ 403 մարդ, 1808-ին՝ 381 մարդ), և գաղութն աստիճանաբար մարել է։ 1871-ին Հորոդենկաում մնացել էր 10 տուն հայ, և դեռևս գործում էր հայոց եկեղեցին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 590)։ |