Անդրանիկ Հարությունյան

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Հարությունյան (այլ կիրառումներ)

Անդրանիկ Հարությունյան (մայիսի 2, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 14, 2015, Երևան, Հայաստան[1]), հայ դերասան, ասմունքող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2007

Անդրանիկ Հարությունյան
Ծնվել էմայիսի 2, 1943
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 14, 2015
(71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան, ասմունքող
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ուսմանը զուգընթաց խաղացել է Երևանի դրամատիկական թատրոնում։

Եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան։ Իր ասմունքներում յուրահատուկ մեկնաբանությամբ է ներկայացրել Եղիշե Չարենցին, Հովհաննես Թումանյանին, Համո Սահյանին, Պարույր Սևակին, Վահագն Դավթյանին, Գևորգ Էմինին։

Ընթերցել է «Նժդեհ», «Սկիզբ», «Պետո» փաստավավերագրական ‎ֆիլմերի տեքստերը։

2005 թվականին «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ նկարահանվել է «Անդրանիկ» ‎ֆիլմ-ներկայացումը, որտեղ Հարությունյանը մարմնավորել է գլխավոր հերոսին, ով դարձավ հայ պանդուխտի դարավոր կանչի և հայի ոգու նոր զարթոնքի խորհրդանիշը։

Դերասանի մասնակցությամբ և հեղինակային տեքստերի ընթերցմամբ 2005 և 2006 թվականներին «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության կողմից նկարահանվել է արցախյան ազատամարտիկներին նվիրված ֆիլմաշար՝ «Վկայարան», «Հիշողության զարկերակը», «Ճանապարհ պատմության միջով», «Հայն ու հեծանիվը», «Աշխարհը լուռ էր», «Դժոխքի վերածված դրախտը», «Ավելի, քան հաղթանակ», «Սովորական վանդալիզմ», «Հույսի գույնը», «811 հազար կյանք» և «Արցախ՝ 10-րդ նահանգ» փաստավավերագրական 10 ֆիլմերի շարքը։

Դերեր խմբագրել

  • Սարո՝ «Անուշ»
  • Բոբբի՝ «Գիշերային պատմություն»
  • Նարեկ՝ «Մենք, նրանք և մյուսները»
  • Ռիչմոնդ՝ «Ռիչարդ երրորդ»
  • Էդվարդ թագավոր՝ «Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը»
  • Նեսսի՝ «Կոտորածն մանկանց»
  • Սարոյանի «Հայը և հայը»
  • Գուլոյանի «Սպիտակ դրոշներ»
  • Հուրոնցի «Շաբաթվա ութերորդ օրը»
  • Բաբբիի «Խենթացած մի գնա»
  • Թեհլերյանի «Ոտքի, դատարանն է գալիս»
  • Չոլոյի «Ռանչպարների կանչը»
  • «Գոյա»[2]

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2007

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը
  2. «Գոյա, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել