Գոյա (իսպ.՝ Goya), քաղաք Արգենտինայի հյուսիս-արևմուտքում՝ Միջագետքի տարածաշրջանի Կոռիենտես պրովինցիայում, որի կազմի մեջ մտնող նունանուն դեպարտամենտի վարչական կենտրոնն է[1]։ Ընկած է Պարանա գետի աջ ափին՝ հակառակ ափին գտնվող Ռեկոնկիստա քաղաքին դեմ-հանդիման, պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կոռիենտես քաղաքից մոտավորապես 220 կիլոմետր հեռավորության վրա։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 73 511։

Բնակավայր
Գոյա
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Հիմնադրված է1771 թ.
ԲԾՄ62 մետր
Փոստային դասիչW3450
Պաշտոնական կայքgoya.gov.ar/index/index.php
Գոյա (Արգենտինա) (Արգենտինա)##
Գոյա (Արգենտինա) (Արգենտինա)

Պատմություն խմբագրել

Քաղաքի անվանումն առնչություն չունի իսպանացի նշանավոր նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի հետ. ծագել է 1771 թվականին այս վայրում ամուսնու հետ հողատարածք գնած և Պարանայի ափին աշխույժ առևտրի մեծ կետ բացած Գրեգորիա Մորալեսի՝ Դոնյա Գոյայի անունից։ Բնակավայրի հիմնադրման ոչ պաշտոնական տարեթիվ է համարվում 1807 թվականը։ Ի տարբերություն տարածաշրջանի մյուս բնակավայրերի՝ Գոյայի աճն ու զարգացումը տեղի է ունեցել գլխավորապես Պարանայի ափին ունեցած նավահանգստի շնորհիվ, որը Պարագվայի, Ասունսիոնի, Բուենոս Այրեսի, Կոռիենտեսի միջև առևտրի կարևոր կետ էր դարձել[2]։

Ներկայումս առևտրից զատ՝ այստեղ զարգացած են այգեգործությունը, բամբակի, ծխախոտի մշակությունը, սննդի արդյունաբերությունը, կան նաև փայտանյութի, կաշվի մշակման, խեցեգործական ձեռնարկություններ։ Նավահանգստից բացի՝ գործում է օդանավակայանը։

Քաղաքը Հռոմի կաթոլիկ եկեղեցու թեմի առաջնորդանիստ է։

Գոյայում պարբերաբար՝ ամեն տարի կազմակերպվող ուշագրավ միջոցառումներից է Սուրուբի փառատոնը, որի շրջանակում անց են կացվում Պարանայի ջրերում բազմացած լոքոյատիպ խոշոր ձկան՝ սուրուբիի որսի մրցումներ[3]։

Անվանի անձինք խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.corrientes.gov.ar/municipios.asp |título=Portal Oficial del Gobierno de la Provincia de Corrientes |3= |4= |publicado=www.corrientes.gov.ar |acessodata=2009-08-13 |último= |primeiro= |arquivourl=https://web.archive.org/web/20090330175955/http://www.corrientes.gov.ar/municipios.asp |arquivodata=2009-03-30 |urlmorta=yes
  2. Goya Puede. La Ciudad|url=http://www.goya.gov.ar/index/index.php/ciudad%7Ceditore=Municipio(չաշխատող հղում) de Goya|lingua=es|accesso=17 maggio 2015|urlmorto=sì|urlarchivio=https://web.archive.org/web/20150511052849/http://www.goya.gov.ar/index/index.php/ciudad%7Cdataarchivio%3D11 maggio 2015
  3. «Surubí National Festival 2018». Welcome Argentina (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոյա (Արգենտինա)» հոդվածին։