Գոգոլի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոգոլի փողոց (այլ կիրառումներ)

Գոգոլի փողոց (ռուս.՝ Улица Гоголя), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի (1809-1852) պատվին։ Սկիզբ է առնում Լենինի անվան առափնյա փողոցից և ավարտվում Կրասնոարմեյսկայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 740 մետր է։

Գոգոլի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն740 մետր
Անվանվել էՆիկոլայ Գոգոլ
Փոստային ինդեքս298635

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Գոգոլի փողոցը սկսվում է Լենինի անվան առափնյա փողոցից, հատում Սևաստոպոլի, Արխիվնայա, Վոլոդարսկու, Տավրիչեսկայա փողոցները և ավարտվում Կրասնոարմեյսկայա փողոցի հետ հատումով։ Փողոցը զուգահեռ է Վոդոպադնայա գետի հունին։ Փողոցում կա համարակալված 32 շինություն։ Երկարությունը 740 մետր է։

Գոգոլի փողոցի փոստային դասիչն է՝ 298635։

 
Յուլիան Սեմյոնովի հուշարձանը Լենինի անվան առափնյա փողոցի և Գոգոլի փողոցի խաչմերուկում

Փողոցն անվանվել է ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի (1809-1852) պատվին։ Գոգոլի լավագույն ստեղծագործություններն են «Տարաս Բուլբա», «Մեռած հոգիներ» վեպերը, «Ռևիզորը», «Ամուսնություն» թատերգությունները, «Ցնորվածի հուշատետրը», «Պատմություն այն մասին, թե ինչպես Իվան Իվանովիչը գժտվեց Իվան Նիկիֆորովիչի հետ», «Դիմանկարը» և այլ պատմվածքներ։ Որպես քննադատական ռեալիզմի հիմնադիր, երգիծաբան, Գոգոլը ստեղծել է իր անկրկնելի ոճը, որտեղ ձուլվել են քնարականությունը, ռոմանտիկ ոգեշնչվածությունը և սուր երգիծանքը։ Նա հսկայական ազդեցություն է գործել ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային գրականության զարգացման վրա[2]։

2012 թվականի սեպտեմբերի 29-ին Լենինի անվան առափնյա փողոցի և Գոգոլի փողոցի խաչմերուկում՝ «Օրեանդա» հյուրանոցի կենտրոնական մուտքի մոտ, բացվել է գրող և հրապարակախոս Յուլիան Սեմյոնովի հուշարձանը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3, էջեր 142-143».
  3. «ПАМЯТНИК ЮЛИАНУ СЕМЕНОВУ В ЯЛТЕ».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել