«Գնչուական Մադոննա» (իտալ.՝ Madonna zingarella), իտալացի գեղանկարիչ, վենետիկյան դպրոցի ներկայացուցիչ Տիցիանի նկարը (շուրջ. 1490-1576)։ Ստեղծվել է 1511-1512 թվականներին (այլ տվյալներով՝ 1910-1911[3])։ Այն ստեղծվել է ավելի շատ տանը պահելու, ոչ թե եկեղեցու համար[4]։ Պահվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում (ինվ. № GG 95)։

Գնչուական տիրամայր
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան[1]
տարիմոտ 1510[1][1]
բարձրություն65,5 սանտիմետր[1]
լայնություն83,5 սանտիմետր[1]
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ[2]
նյություղաներկ[1] և կտավ
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան[1][1]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան[1][1]
սեփականատերԱրվեստի պատմության թանգարան, Bartolomeo della Nave? և Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացի
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
կայք
Ծանոթագրություններ
 Gipsy Madonna (Titian) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Նկարը, որում պատկերված է Մարիամ Աստվածածինը նորածնի հետ, նկարչի ստեղծագործության վաղ շրջանի առաջին և առավել հայտնի նկարներից է։ «Գնչուական Մադոննան» այդպես է կոչվել Մադոննայի աչքերի մուգ գույնի և թուխ մաշկի պատճառով։ Ֆիգուրների բրգաձև կառուցվածքը, անկախ բնանկարի պատկերումից, հիշեցնում է Ջովաննի Բելլինիի և Ջորջոնեի աշխատանքները։ Այս աշխատանքում բացահայտվել են Տիցիանի տաղանդի անհատական հատկանիշները՝ նյութական կերպարայնության էներգետիկ պոռթկումը, գույների չափազանց նուրբ աստիճանավորումը, որոնք պատկերում են պատկերված առարկաների ծավալը և անգերազանցելի զգացմունքայնությունը։

Մարիամի ու նորածնի անթերի եռանկյունաձև դիրքը և նրանց ետևում տեսքի նոսր մթնոլորտը կենդանանում են ծաղիկների նուրբ համադրության շնորհիվ, որոնք հիմնականում վերցվել են Ջորջոնեից։ Այս կտավի վրա նկարիչը արտացոլել է Վենետիկի մթնոլորտը. հետին պլանում լեռները լուծվում են մաքուր մթնոլորտում՝ ստեղծելով նուրբ ծաղիկների նրբագեղ սիմֆոնիա, որոնք հիանալի ներդաշնակում են Կույս Մարիամի փարթամ զգեստի կարմիր, կանաչ և սպիտակ գույների հետ։ Տիցիանը, ի տարբերություն իր ուսուցիչների, ունի բացառիկ ինտուիցիան դեմքի վերաբերյալ, որն արտացոլվել է Մադոննա-գնչուհու և մանկան արտասովոր, լարված հայացքներում։

Կտավը 1659 թվականից եղել է էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի Ավստրիացու հավաքածուում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://www.khm.at/objektdb/detail/1931/
  2. https://rkd.nl/explore/images/218937
  3. Jaffé, 74: "about 1511"; KM: "um 1510"
  4. Jaffé, 74; Brown, 56, 58

Գրականություն խմբագրել

  • Вольфганг Прохаска. «Венский музей истории искусств. Живопись». — Лондон: Scala Publishers, 2011. — 128 с. — («Музеи мира»). — 7000 экз. — ISBN 978-34-065-2756-2
  • «Музей истории искусства. Вена». Под редакцией Сильвии Боргези. = Kunsthistorisches Museum. Vienna. — /Пер. с ит. — М.: ЗАО «БММ», 2007. — 144 с. — (Великие музеи мира). — 3000 экз. — ISBN 978-88-370-2769-8
  • Йен Дж. Кеннеди. «Тициан. 1490—1576» = «Titian». — М.: Taschen/Арт-Родник, 2007. — 96 с. — 3000 экз. — ISBN 978-5-9794-0028-0