Վառգոշ Գնթունի

հայ նախարար
(Վերահղված է Գնթունի Վառգոշից)

Վառգոշ Գնթունի (5-րդ դար - 5-րդ դար), հայ նախարար Մարզպանական Հայաստանում, Այրարատ աշխարհի Գնթունիք (Նիգ) գավառի տանուտերը, Գնթունիների նախարարական տոհմից[1]։

Վառգոշ Գնթունի
Այրարատի Գնթունիք (Նիգ) գավառը
Գնթունիքի տեր
480-ականներ
 
Ծննդյան օր 5-րդ դար
Վախճանի օր 5-րդ դար
Դինաստիա Գնթունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն

Վահանանց պատերազմ խմբագրել

481 թվականին Այրարատ աշխարհի Մասյացոտն գավառի Ակոռի գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո, Վառգոշ Գնթունին ու Վասակ Սահառունին իբրև գուժկան հասնում են Դվին և կեղծ լուր են տարածում ճակատամարտում պարտության մասին[1]։ Դվինում գտնվող Հայոց մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետ Վահան Մամիկոնյանն ու Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը մի պահ հավատում են այդ լուրին, սակայն հասնում է Առաստոմ Գնունին և հաղորդում հաղթանակի ավետիսը, իսկ նրա հետևից՝ հաղթական հեծելազորը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել