«Գնանք իմ տուն» (անգլ.՝ Come On-a My House), Ռոզմարի Քլունիի կատարմամբ երգ է, որն առաջին անգամ թողարկվել է 1951 թվականին։ Երգի հեղինակներն են Ռոս Բաղդասարյանն ու նրա մորաքրոջ որդին՝ ամերիկահայ գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Սարոյանը։ Երգը գրվել է 1939 թվականի ամռանը, Նյու Մեքսիկո կատարած այցի ժամանակ։ Երաժշտությունում առկա են հայկական ժողովրդական մոտիվեր, իսկ երգի բառերը պատմում են հայկական ավանդույթներից մեկի մասին, ըստ որի բարեկամներին ու ընկերներին հրավիրում են տուն ու դիմավորում են նրանց մրգերի, ընկույզների, սերմերի ճոխ սեղանով։

«Գնանք իմ տուն»
Ռոզմարի Քլունիի երգը
Ժանրավանդական փոփ երաժշտություն
Լեզուանգլերեն
ՀեղինակՌոս Բաղդասարյան և Վիլյամ Սարոյան
ԿոմպոզիտորՌոս Բաղդասարյան և Վիլյամ Սարոյան

Երգն առաջին անգամ կատարվել է 1950 թվականին, ՕՖՖ-Բրոդվեյում «Որդին» բեմադրության ժամանակ, բայց հիթ է դարձել միայն Քլունիի ձայնասկավառակից հետո։

Հավանաբար, սա Սարոյանի հայտնի երգ գրելու միակ փորձն էր, ու սա Բաղդասարյանի եզակի աշխատանքաներից է, որը կապված չէ իր ամենահայտնի «Էլվինն ու Բուրունդուկները» ստեղծագործության հետ։ Բաղդասարյանը, ինչպես Դևիդ Սևիլիան, հայտնի դարձավ իր ստեղծած Բուրունդուկների շնորհիվ։

Ռոզմարի Քլունիի հիթի օրիգինալ տարբերակ խմբագրել

Երգն առաջին անգամ կատարվել է 1950 թվականին Օֆֆ-Բրոդվեյյան «Որդին» բեմադրության ժամանակ, բայց հիթ է դարձել միայն Քլունիի ձայնագրության թողարկումից հետո։

1951 թվականի Քլունիի առաջին հիթը դարձավ նրա առաջին բարբառ երգը, որը Քլունին ձայնագրել է 1951 թվականին Միտչ Միլլերի հետ՝ չորս երաժիշտներից բաղկացած անսամբլի գլխավորությամբ, այդ թվում՝ կլավեսինահար Սթեն Ֆրիմենի։ Այն հասել է Billboard աղյուսակում առաջին հորիզոնականին՝ այնտեղ մնալով վեց շաբաթ։

Քլունին այս երգը երգել է 1953 թվականին «Երգում են աստղերը» ֆիլմում, այն տեսարանում, երբ նա ծաղրում է իր երգը՝ հասկանալով, որ ոչ ոք այն չի լսելու։

Չնայած նրան, որ Քլունին կատարել է «Գնանք իմ տուն»-ը, ավելի ուշ խոստովանել է, որ ատում է այս երգը։ Նա ասել է Միլլերին, որ երգն իր համար չի, բայց Միլլերը վերջնագիր է ներկայացրել՝ ձայնագրիր երգը, հակառակ դեպքում կհեռացվես աշխատանքից։ 1988 թվականի հարցազրույցի ժամանակ Քլունին ասել է, որ ամեն անգամ ձայնագրությունը լսելիս, նա զգում էր զայրույթ իր ձայնում, քանի որ նրան ստիպել են երգել[1][2]։

Երգի քավեր տարբերակներ խմբագրել

Երգի քավեր տարբերակը կատարել է Էլլա Ֆիցջերալդը։

Լուիս Պրիման քավեր տարբերակը ստեղծել է իտալական սփինով Քիլլի Սմիթի հետ Sing Loud-ի ժամանակ։ Քավերը ձայնագրվել է 1960 թվականին Coronet Records լեյբլի կողմից։ Նա նաև ձայնագրվեց 1951 թվականին Robin Hood Records լեյբլում, ինչպես նաև 1958 թվականին՝ Moonglow-ում[3]։

Երգը նաև հիթ է դարձել Քեյ Սթարի համար, որը մի քանի տող ավելացրել է զվարճալի, գրեթե սյուրռեալիստական մանրամասներով և ավարտել է այն ավելի անկեղծ նախադասությամբ։ 1952 թվականին ճապոնացի երգչուհի Չիեմի Էրին կատարեց Քեյ Սթարի տարբերակը։ Դելլա Ռիզը նույնպես ձայնագրել է երգը, և հենց նրա տարբերակն է Մադոննան նմանակում "Swept Away" ռեմեյքում։ Շատերը ոչ ավանդական շրջադարձ էին առաջարկում, օրինակ ՝ Միկի Կացը երգում էր իդիշ, Ջուլի Լոնդոնն ավելի բացահայտ սեքսուալություն էր մտցնում իր տարբերակում,իսկ Էրտա Քիթը կատարում էր ճապոներեն։

Ավելի ուշ այն կատարվել է The Girls Next Door շոու ծրագրի ընթացքում The Nasty Tales-ի ու իրենք երաժշտախմբի կողմից։ The Surf Punks-ը վերափոխել են երգը 1980-ականների վերջին։

Հենց կոմպոզիտորներ՝ Բաղդասարյանն ու Սարոյանն էլ են կատարել այս երգը։ Բաղդասարյանը այս երգը նաև ներգրավել է իր The Mixed-Up World of Ross Bagdasarian ալբոմում, իսկ էլվինն ու Բուրունդուկներն այն կատարել են 1994 թվականին Գոհաբանության օրը A Chipmunk Celebration հեռուստածրագրի ընթացքում։ 1987 թվականին Բուրունդուկի արկածները անիմացիոն ֆիլմում այն կատարում է Միսս Միլլերը, ում հնչյունավորել է Դոդի Գուդմանը։

Ամերկացի քանթրի երգչուհի Կ.Տ. Օսլին երգը ձայնագրել է իր Live Close By, Visit Often ալբոմում 2001 թվականին։ Նրա կատարած երգը հասել է 40 հորիզոնականին Billboard Hot Dance Music/Club Play հիթ շքերթում։

Captain & Tennille նույնպես ստեղծել են քավեր տարբերակ որպես բոնուս երգ իրենց More Than Dancing... Much More CD-ում 2002 թվականին։ Երգի ևս մի ակապելլա քավեր տարբերակ կատարել է դերասանուհի Յանիս Հանսենը 1968 թվականին նկարահանված It Takes a Thief հեռուստասերիալի "To Steal a Battleship" էպիզոդում։

Բեթ Միդլերը երգը ավելացրել է իր Bette Midler Sings the Rosemary Clooney Songbook ալբոմում, որտեղ կատարում է Ռոսմարի Քլունիի երգերը։ Երգչուհի/դերասանուհի Բերնադետ Պիտերսը կատարում է քավեր տարբերակը Mozart in the Jungle սերիալում (սեզոն 2, էպիզոդ 4 "Touché Maestro, Touché")[4]:

Ծաղրերգություն խմբագրել

1951 թվականի վերջին MGM Records-ը թողարկել է նոր երգ՝ «Որտե՞ղ է քո տունը»։ Ռոբերտ Ք․ Լյուիսի բարբառով կատարած երգի մեղեդին մանարամասն նկարագրում է երգչի «Ռոզիի» հրավերին ընդունելու անհաջող փորձերը։

1974թվականին ամերիկյան Sparks ռոք-խումբը իրենց երրորդ ձայնասկավառակն անվանել են Kimono My House՝ երգի անվանման բառախաղ։

1978 թվականին M*A*S*H դրվագում, որը վերնագրված է «Մայոր Թոփփեր», էքսցենտրիկ "Boot" Միլլերը (ում խաղում է Համիլթոն Քեմփը), հավանաբար, կարծելով, որ նա Ռոզմարի Քլունին է, երգում է «Արի իմ տունը» ճաշարանում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1]
  2. Steyn, Mark (1998 թ․ ապրիլի 9). «The Worst Songwriter of All Time». Slate.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  3. «DECCA (USA) numerical listing discography: 27500 - 27999». 78discography.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  4. https://www.nytimes.com/2016/01/03/arts/television/mozart-in-the-jungle-where-classical-music-meets-soap-opera.html
  5. https://www.imdb.com/title/tt0638357/