Ռոս Բաղդասարյան

հայ հեռուստատեսային դերասան, երաժիշտ, հեղինակ-կատարող, դաշնակահար, երգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր, դերասան, սցենարիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոս Սամուել Բաղդասարյան (անգլ.՝ Ross Bagdasarian, Sr., Ռոս Բաղդասարյան Ավագ, լրիվ անունը՝ Ռոստոմ Սիփան Բաղդասարյան) (հունվարի 27, 1919(1919-01-27)[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][3] - հունվարի 16, 1972(1972-01-16)[1], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5]), հայտնի է իր բեմական անունով՝ Դեյվիդ Սևիլ, ամերիկահայ դաշնակահար, երգիչ, երգահան, ձայնագրման պրոդյուսեր և դերասան։

Ռոս Բաղդասարյան
անգլ.՝ Ross Bagdasarian Sr.
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1919(1919-01-27)[1]
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][3]
Մահացել էհունվարի 16, 1972(1972-01-16)[1] (52 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5]
ԳերեզմանChapel of the Pines Crematory
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՖրեզնոյի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունդերասան, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, սցենարիստ, երգիչ, դաշնակահար, բանաստեղծ, հեռուստատեսային դերասան, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասան և հնչյունավորող
ԱշխատավայրWarner Bros.
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՌոս Բաղդասարյան կրտսեր
 Ross Bagdasarian Sr. Վիքիպահեստում

Առավել հայտնի է նրա ստեղծած Alvin and the Chipmunks մուլտ-խումբը։ Ի սկզբանե որպես բեմի և կինոյի դերասան, նա հայտնի դարձավ 1958 թվականին «Witch Doctor» և «The Chipmunk Song (Christmas Don't Be Late)» երգերով, որոնք երկուսն էլ դարձան Billboard-ի համար մեկ սինգլներ։ Նա պրոդյուսեր և ղեկավարել է «Ալվինի շոուն», որը ցուցադրվել է CBS հեռուստաալիքով 1961–62 թվականներին։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Մեծ Եղեռնը վերապրած բիթլիսցիների ընտանիքում՝ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Եղել է Վիլյամ Սարոյանի մորաքրոջ որդին։ Վաղ տարիքից գրել է երաժշտություն, բանաստեղծություններ, սցենարաներ։ Ռոս Բաղդասարյանը բացահայտել է երաժշտություն ձայնագրելու հատուկ տեխնիկա, որը ձայնի ներմուծման և վերարտադրման արագությունների տարբերության շնորհիվ ապահովում է երեխաների համար սիրելի ձայնի տատանվող բարձր տեմբր։ Նա հորինել է հեքիաթային հերոսների, որոնք իբր կատարում են այդ երգերը՝ «Էլվին շերտավոր սկյուռիկը և նրա ընկերները», «Սեյմանը և Թեոդորը»։

Ունեցել է նվագախումբ, թողարկել ձայնապնակներ։ Որպես երաժիշտ հանդես է եկել Դեյվիդ Սեսիլ անվամբ (ի պատիվ իսպանական Սեվիլ քաղաքի), որը հետագայում օգտագործել է որպես համանուն կիսահորինված կերպարի անուն[6]։ Գրել է երգեր Սարոյանի խոսքերով՝ համադրելով փոփ երաժշտությունը հայկական մեղեդուն։ Ժողովրդականություն է վայելել նրա «Եկ իմ տունը» երգը, որ կատարվել է Սարոյանի «Որդին» պիեսի բեմադրության ժամանակ[7]։ Նշանավոր է դարձել «Շերտասկյուռի երգը» (1958) ձայնապնակով, որից 3,5 միլիոն օրինակ է վաճառվել հինգ շաբաթում։

Նկարահանվել է ֆիլմերում՝

  • Ալֆրեդ Հիչքոքի «Բակ նայող լուսամուտը»
  • «Կարմիր այրին»
  • «Երեք սարսափազդու մարդիկ»
  • «Գոռոզն ու սրբապիղծը»
  • «Չինացի Վիկտորը»
  • «Վիվա Զապատա»

Առանձնապես հայտնի է դարձել ԱՄՆ կինոյի աշխարհում իր ստեղծած «Էլվինը և բուրունդուկները» (անգլ.՝ Alvin and the Chipmunks) մուլտիպլիկացիոն ֆիլմերի հռչակավոր սերիայի շնորհիվ։

Մրցանակներ

խմբագրել

3 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի։

Ընտանիք

խմբագրել

Ռոս Բաղդասարյանի վաղաժամ մահից հետո իր գործը շարունակեց որդին՝ Ռոս Բաղդասարյան Կրտսերը[8]։

Դուստրը՝ Քերոլ Բաղրամյանը[9], նկարահանվել է մի քանի շարժանկարներում («Ութանկյուն», 1979)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://famousdude.com/15633-ross-bagdasarian.html
  3. 3,0 3,1 3,2 Last.fm — 2002.
  4. 4,0 4,1 4,2 http://www.pugetsoundradio.com/cgi-bin/forum/Blah.pl?m-1358315343/
  5. 5,0 5,1 5,2 http://www.sodahead.com/entertainment/friday-wacky-holiday-time-have-fun-and-enjoy/question-234481/?page=2
  6. Blevins, Joe (2015 թ․ նոյեմբերի 10). «The Dark, Angry Father of 'Alvin and the Chipmunks'». Vulture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. Ռոս Բաղդասարյանի մասին anunner.com կայքում
  8. Աշխարհի հայեր, Ռոս (Տիգրան) Բաղդասարյան
  9. Քերոլ Բաղդասարյանի մասին IMDb կայքում

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոս Բաղդասարյան» հոդվածին։