Գյուստավ Քան

ֆրանսիացի գրող

Գյուստավ Քան (ֆր.՝ Gustave Kahn, դեկտեմբերի 21, 1859(1859-12-21)[1][2][3][…], Մեց[4] - սեպտեմբերի 5, 1936(1936-09-05)[5][1], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գրող, արվեստաբան։ Ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչներից։ 1886 թվականին Ժ․ Մորեասի և Պ․ Ադանի հետ հիմնել է «Լը սիմվոլիստ» հանդեսը։ Գրել է պոեմներ, վեպեր։ Քանը ֆրանսիական գրականության մեջ ազատ ոտանավորով գրող առաջին հեղինակներից է («Քոչող պալատները», 1887, ժողովածու)։ Իր գեղագիտական հայացքները ձևակերպել է «Առաջին պոեմները» (1897) ժողովածուի առաջաբանում։ Զարգացնելով Պ․ Վեռլենի «Ամենից առաջ երաժշտությունը» գաղափարը՝ խախտել է տաղաչափության ավանդական համակարգերը և ուշադրություն դարձրել, գլխավորապես, բաղաձայնույթներով ու համահնչյունությամբ հարուստ բանաստեղծության ռիթմիկ ներդաշնակությանը։ Քանը եղել է արձանագործության և նկարչության Փարիզի նշանավոր քննադատներից մեկը։ Հրատարակել է «Սիմվոլիստները և դեկադենտները» (1902), «Ռոդեն» (1906), «Ֆրագոնար» (1907), «Շարլ Բոդլեր» (1928) և այլ գործեր։ Քանն ընդարձակ ուսումնասիրություն է նվիրել Էդ. Շահինին, տպագրել է հոդվածներ Ա․ Բաբայան Քարբոնելի, Շ․ Ադամյանի և ուրիշ հայ նկարիչների մասին, գրել է Հ․ Գյուրջյանի, Մ․Քեպապճյանի ցուցահանդեսների կատալոգների առաջաբանները։

Գյուստավ Քան
ֆր.՝ Gustave Kahn
Gustave Kahn, portrait.jpg
Ծնվել էդեկտեմբերի 21, 1859(1859-12-21)[1][2][3][…]
ԾննդավայրՄեց[4]
Վախճանվել էսեպտեմբերի 5, 1936(1936-09-05)[5][1] (76 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և գրական քննադատ
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
ԿրթությունԽարտիաների ազգային դպրոց
Gustave Kahn signature on Henri Manuel's photo-studio poster (cropped).jpg
Gustave Kahn Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)Ministère de la Culture.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118776576 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 OCLC. Record #14831609 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։