Արտաշես Հունանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հունանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Արմենակի Հունանյան (սեպտեմբերի 15, 1922, Ծաղկաբեր, Լոռու մարզ - հոկտեմբերի 19, 1994, Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ նկարիչ։
Արտաշես Հունանյան | |
---|---|
Ի ծնե | Արտաշես Արմենակի Հունանյան |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1922 |
Ծննդավայր | Ծաղկաբեր, Լոռու մարզ |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 1994 (72 տարեկան) |
Մահվան վայր | Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1956) |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրել1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960-1982 թթ. դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում։
Արտաշես Հունանյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելՍտեղծագործել է գեղանկարչության, բեմանկարչության, հաստոցային և գրքի գրաֆիկայի բնագավառներում։ Աշխատանքներից են «Քաղաք» (1960-1961), «Վլադիվոստոկում» (1971), «Սախալինյան հուշեր» (1971), «Հայաստան, երկիր դրախտավայր» (1970-1988) նկարաշարերը, Դանթեի «Աստվածային կատակերգություն» (1961), Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» (1962) նկարազարդումները, «Գեղարդ» (1963), «Խաչքար» (1968) գրաֆիկ թերթերը և այլն։ Հունանյանի արվեստին բնորոշ են թեմատիկ բազմազանությունը, դասական և արդիական ձևամտածողության նուրբ համադրումները։ Գրել է բանաստեղծություններ («Պահպանակ», 1994)[2]։
Ցուցահանդեսներ
խմբագրել1968 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արտաշես Հունանյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
խմբագրել- Արտաշես Հունանյան Արխիվացված 2021-10-02 Wayback Machine
- Արտաշես Հունանյան - Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 646)։ |