Կարապետ Տիրատուրյան
հայ նկարիչ
Կարապետ Թադևոսի Տիրատուրյան (նոյեմբերի 15, 1911, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 26, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ, տառաստեղծ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1967)։
Կարապետ Տիրատուրյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1911 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 26, 1975 (63 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Գյումրու նկարչական դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Հակոբ Կոջոյան |
Պարգևներ | |
Karapet Tiraturyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1931 թվականին ավարտել է Լենինականի նկարչական դպրոցը, ապա աշակերտել Հակոբ Կոջոյանին։
Նկարազարդել և ձևավորել է հայ և այլ հեղինակների (Մովսես Խորենացի, Խաչատուր Աբովյան, Դանիել Վարուժան[1], Գեղամ Սարյան[2], Օմար Խայամ և ուրիշներ) 1000-ից ավելի գրական երկեր։
Ստեղծագործել է նաև հաստոցային գրաֆիկայի բնագավառում, ստեղծել դիմանկարների շարք (1965-1975)։
Հեղինակ է թատերական ձևավորումների, պլակատների։
Տիրատուրյանի «Հայոց գիրը» (1963) գիրք-ալբոմն ընդգրկում է շուրջ 400 տառատեսակ և տառանմուշ, գրքի ձևավորումներ, նկարազարդումներ[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Դանիել Վարուժանի "Հատընտիր" գրքի շապկանկար, Կարապետ Տիրատուրյան
- ↑ Գ. Սարյանի «Երկերի ժողովածու»-ի ձևավորումներից. Շմուց տիտուլը, Կարապետ Տիրատուրյան
- ↑ «Կոմիտասի դիմանկարը», Կարապետ Տիրատուրյան
- ↑ «Խաչատուր Աբովյանի դիմանկարը», Կարապետ Տիրատուրյան
- ↑ «Պարսամ Սիմոնյան», Կարապետ Տիրատուրյան
- ↑ «Տղամարդու դիմանկար», Կարապետ Տիրատուրյան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 18)։ |